Երազահան. Մահճակալ
  • Մահճակալը երազում խորհրդանշում է սեքսուալություն և ինտիմ հարաբերություններ։ Մահճակալը կարող է նշանակել նորույթներ, թարմացում, հարմարավետություն։
  • Եթե երազում մահճակալ եք տեսնում, միգուցե Ձեզ հանգիստ ու մենություն է հարկավոր։
  • Երբեմն երազում մահճակալ տեսնելը դժբախտության, հիվանդության կամ դժբախտ պատահարի նախանշան է:
  • Կողքը դրված մահճակալը նշանակում է, որ փորձանքի մեջ միայնակ չեք հայտնվելու, ընկերները ջերմորեն ցավակցելու են ձեզ:
  • Անսովոր վայրում մահճակալ տեսնել. այս երազը ասում է, որ թույլ կտաք ինքներդ ձեզ մի փոքր հանգստանալ, սակայն հետագայում գործերի մեջ կարող են խնդիրներ առաջանալ։
  • Եթե երազում տեսնում եք Ձեր մահճակալը մարդաշատ փողոցում, նշանակում է, որ միգուցե բաց թողնեք մի ինչ-որ կարևոր իրադարձություն, և հետագայում կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում։
  • Հարմարվետ ննջասենյակում դրված հարմար մահճակալը դադար վերցնելու և լավ հանգստանալու մասին է հուշում։
  • Եթե Դուք ծալում եք մահճակալի ծածկոցը, ապա դա երջանկություն և մոտ ապագայում տեղափոխություն է նշանակում։
  • Եթե երազում ծածկվում եք սպիտակ ծածկոցով, ձեզ շահույթ ու մեծ հաջողություն է սպասվում։
Բաժինները: Մ | Հեղինակ: Moder-003 (05.09.2022)
Դիտումները: 2707 | Թեգեր: երազահան, Մահճակալ | Վարկանիշը: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանությունները: 0