Տարվա և ամսվա համադրությունը. ՋՐՀՈՍ (Մաս 2-րդ)
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 2911 | 15:00 | |
ՋՐՀՈՍ-ՁԻ Էներգիայով լի ու աննկուն Ջրհոս-Ձին ծնվել է մեծ գործերի, այլ ոչ թե ձանձրալի ու միապաղաղ կյանքի համար: Ակտիվ է, արկածախնդիր, տանել չի կարողանում անգործությունը: Վառ հույզեր, հետաքրքիր իրադարձություններ ու անընդհատ փոխվող նախասիրությունների շղթա. սա հենց նրա կյանքն է: Անկանխատեսելի, տաքարյուն Ձին ուժեղացնում է Ջրհոսի կենսուրախությունը, շփվողականությունն ու աշխուժությունը: Նշանների այս համադրությամբ մարդիկ անընդհատ ինչ-որ տեղ են շտապում. վախենում են չհասցնեն ինչ-որ կարևոր բան անել: Փոփոխություններից չեն վախենում, հեշտությամբ են իրենց ուշադրությունը մի բանից մյուսը փոխանցում: Համատեղելիության հորոսկոպում Ջրհոս-Ձին հոգեկան մեծ ներուժով մարդ է, որն ունակ է իրագործել իր բոլոր ցանկությունները՝ որքան էլ որ դրանք աբսուրդային լինեն: Նա հավատում է իր հաջողությանը, առանձնանում է հարուստ երևակայությամբ ու երազկոտությամբ: Բնութագիրը Այս երկու անկանխատեսելի նշանների համադրությունը տաղանդավոր ու տարվող անձնավորության է ծնունդ տալիս: Ջրհոս-Ձին իր առաջ ամբիցիոզ խնդիրներ է դնում ու ոգևորությամբ անցնում է դրանց լուծմանը: Նրա համար դժվար է հաշտվել պարտության հետ, նա չի վախենում ռիսկի դիմել, ամեն հնարավոր բան անում է իր նպատակներին հասնելու համար: Սակայն ունակ չէ ստի ու խաբեության. նա ազնիվ ու կիրթ մարդ է: Ձին աջակցում է Ջրհոսի՝ միշտ ու ամեն ինչում առաջինը լինելու ցանկությանը: Նշանների այս համադրությամբ մարդկանց համար կյանքն անընդհատ մրցակցություն է, մշտական պայքար հաղթողի կոչման համար: Նրանք շփվող են, բարեհամբույր, սիրում են իրենց վրա ուշադրություն հրավիրել: Ձգտում են անընդհատ աչքի ընկնել, մարդկանց մեջ լինել: Սակայն Ձի-Ջրհոսները կախված չեն շրջապատի կարծիքից, նրանց համար սեփական հետաքրքրություններն աշխարհում ամեն ինչից վեր են: Ջրհոս-Ձին չի վախենում ինքնատիպ լինել, միշտ հետևում է իր ցանկություններին, նույնիսկ եթե շրջապատողները չեն կիսում նրա համոզմունքները ու չեն հասկանում նրա արարքների մոտիվները: Այս մարդն այնքան խորացած է իր երազանքների ու երևակայության մեջ, որ ուշադրություն չի դարձնում, թե ինչ է տեղի ունենում շուրջը: Չնայած՝ երբեմն արժե որ նա ավելի զգույշ ու հեռատես լինի: Բայց այդպիսին է Ջրհոս-Ձիու էությունը՝ երազող ու իդեալիստ: Նա բավական հաճախ է բախվում դավաճանության ու ստի հետ. շատ վստահող է ու մարդկանց լավ չի ճանաչում: Սակայն չի վշտանում, շարունակում է գլուխը բարձր պահած առաջ շարժվել: Ձի-Ջրհոսի գլխավոր առանձնահատկությունն աննկուն լինելն է: Այս գործունյա մարդը հասցնում է ամեն ինչ ու ամենուր, այլ կերպ չի կարող: Հեշտությամբ իր վրա տարաբնույթ դերեր է վերցնում՝ տեսաբան, պրակտիկ, երազող, քնարերգու: Բնությունը Ջրհոս-Ձիուն օժտել է բազմազան տաղանդներով, և խոսքը միայն հարուստ երևակայության մասին չէ: Նա կարողանում է ռացիոնալ մտածել, իրականությունը ադեկվատ է ընկալում: Չնայած՝ երբեմն շատ է տարվում իր գաղափարներով, որոնք մեծաթիվ են: Սակայն միշտ կյանքի է կոչում մտածածը, իսկ եթե ուրիշ գործի է անցնում, ապա դրա համար հիմնավոր պատճառներ ունի: Ձի-Ջրհոսը լիդերի որակներ ունի, մարդկանց հեշտությամբ տանում է իր հետևից: Նրա դերը հստակ որոշված է՝ ոգեշնչող ու գաղափարների գեներատոր: Հավատարիմ ու նվիրված օգնականների կարիք ունի, որոնց շնորհիվ կարող է կարիերայում մեծ բարձունքների հասնել: Ջրհոս-Ձին հասարակության մեջ հեղինակություն է վայելում, կարողանում է գումար աշխատել, հազվադեպ է նյութական դժվարություններ ունենում: Սիրո մեջ Ռոմանտիկ, երազկոտ Ջրհոս-Ձին կարողանում է գեղեցիկ սիրատածել, լի է գաղափարներով, թե ինչպես բազմազան դարձնի իր ընտրյալի կյանքը: Ճիշտ է, իր նախապատվություններում այնքան էլ կայուն չէ, ունակ չէ մի մարդու հավատարմություն պահել: Փոխարենը անկեղծ ու անշահախնդիր է. նա հաշվարկով ամուսնությունների թունդ հակառակորդ է: Իդեալականացնում է կողակցին, բայց չի շտապում օրինականացնել հարաբերությունները: Սիրային հորոսկոպում Ձի-Ջրհոսը թեթևամիտ, ազատասեր անձնավորություն է, մինչև վերջ պայքարում է իր ազատության համար: Եթե ամուսնանա, ապա միայն մեծ սիրո հետ: Անկանխատեսելի ու անկայուն Ջրհոս-Ձիու համար ամուսնությունը լուրջ փորձություն է: Սակայն նա իրեն մեծ արժանապատվությամբ է պահում, անկեղծորեն փորձում է օրինակելի ամուսին դառնալ: Չի հանդուրժի խանդի տեսարանները, չի սիրում նկատողություններ ու խորհուրդներ լսել: Մնացյալ հարցերում իրեն անթերի է պահում. հոգատար ու ուշադիր է մտերիմների հանդեպ: Բացի այդ, երբեք չի կորցնում լավատեսական տրամադրությունը: Չի սիրում ու չի էլ կարողանում հանգստանալ, այնպես որ՝ բռնկուն ու ագրեսիվ է դառնում. հոգնածությունն ու ներքին լարվածությունն այստեղ իրենցն ասում են: Կարիերան Չհոգնող Ձին կյանքում մեծ արագությամբ է սլանում՝ առանց ուշադրություն դարձնելու ճանապարհներին: Նրա համար այնքան էլ կարևոր չէ, թե ինչով է զբաղվում, կարևորը, երջանիկ լինել ու գոհ մնալ տեղի ունեցողից: Գործունյա ու հնարամիտ Ջրհոսի հետ համատեղությամբ նա հավատարիմ է մնում իր սկզբունքին՝ շարժումը կյանք է: Ձի-Ջրհոսները կարող են կայանալ գործունեության ցանկացած ոլորտում: Համառ են, աշխատասեր, կարողանում են հասնել իրենց նպատակներին, բայց խուսափում են միատոն աշխատանքից: Ջրհոս-Ձիերի համար խիստ կանոններին ու ընդունված օրակարգին հետևելը շատ բարդ խնդիր է: Հետաքրքրասեր ու ակտիվ Ջրհոս-Ձիերը անընդհատ ձգտում են նոր բանի, չեն վախենում փոփոխություններից: Հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում մարդկանց հետ, իրենց ցանկացած կոլեկտիվում հարմարավետ են զգում: Հնարամիտ են, ինքնատիպ գաղափարներով լի. նրանք նորարարներ են, աշխատանքի պրոգրեսիվ մեթոդների կողմնակիցներ: Ջրհոս-Ձիերի մեջ շատ են ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները՝ բժիշկներ, նկարիչներ, գիտնականներ, գյուտարարներ, դերասաններ ու մանկավարժներ: Ամբիցիոզ են, ձգտում են հաջող կարիերա անել: Հեշտությամբ փոխում են գործունեության ոլորտը, եթե բավարարվածություն չեն զգում ու հետագա աճի համար հեռանկարներ չեն տեսնում: Ջրհոս-Ձի տղամարդը Մեծ երազող, տեսաբան ու մտավորական. սա հենց Ջրհոս-Ձի տղամարդն է: Հարուստ երևակայություն ունի, սիրում է մտորել ամենատարբեր թեմաների շուրջ: Նրա գլխում միաժամանակ բազում գաղափարներ են պտտվում, ընդ որում՝ նա գիտի, թե ինչպես կյանքի կոչի դրանք: Սակայն միշտ չի սկսած գործն ավարտին հասցնում. այստեղ ստեղծագործ սկիզբը հաղթում է պրագմատիզմին: Ունակ չէ երկար ժամանակ մի տեղում մնալ, նրա համար անհրաժեշտություն է առաջ շարժվելը, իր երազանքներին ընդառաջ գնալը: Ջրհոս-Ձի տղամարդը շփվող է, թանկ է գնահատում իր ընկերներին, նրանց կարծիքն իր համար որոշիչ է: Չի ձգտում կապվել ամուսնությամբ, բայց եթե հանդիպի իր միակին, հաճույքով կսանձահարի իրեն ու կսկսի օրինակելի ամուսնու կյանք վարել: Ջրհոս-Ձի կինը Ակտիվ ու անկախ Ջրհոս-Ձի կանայք տղամարդու հովանավորության կարիք չունեն: Ուժեղ բնավորություն ու սուր խելք ունեն, այնպես որ՝ արագ են որոշումներ ընդունում: Աշխատասեր ու համառ են, միշտ հասնում են դրված նպատակին: Դրա հետ մեկտեղ՝ Ջրհոս-Ձի կանայք տաղանդավոր են ու օժտված: Միայն իրենք են որոշում, թե գործունեության որ ոլորտն է իրենց ավելի հարմար: Ունակ են իրենց հետևից լայն զանգվածներ տանել, իսկ միակ տղամարդու սիրտը գրավելը նրանց համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Ամուսնական կյանքում հավատարիմ կանայք են, բայց չեն սիրում միապաղաղ կենսակերպը: Չեն կարող ապրել չափազանց ճիշտ ու չափազանց կշռադատող տղամարդու հետ: Նրանց ավելի հոգեհարազատ են թեթև, ուրախ մարդիկ, որոնք պատրաստ են արկածների: ՋՐՀՈՍ-ԱՅԾ Հանգիստ ու զուսպ Ջրհոս-Այծերը շրջապատի վրա ոչ միանշանակ տպավորություն են թողնում: Ամբողջությամբ կենտրոնացած են իրենց ներքին զգացումների վրա, այնպես որ՝ շուրջը տեղի ունեցող ոչ մի բանի ուշադրություն չեն դարձնում: Համեստ են, նույնիսկ մի փոքր ամաչկոտ: Դրա հետ մեկտեղ, հետաքրքրասեր են, ժամանակ առ ժամանակ՝ շատ հուզական: Համատեղելիության հորոսկոպում Ջրհոս-Այծը տարվող անձնավորություն է, միշտ բաց է նորի համար: Նա հետաքրքիր զրուցակից է, ունակ է իր միտքը հասցնել յուրաքանչյուրին: Հենց որ սկսում է զրույցը, սովորական հանգստությունից հետք անգամ չի մնում. հուզական ժեստիկուլյացիայի է դիմում, ոգևորված հռետորաբանում է: Այծ-Ջրհոսն առանձնանում է համեստությամբ, մտածկոտությամբ, դրա հետ մեկտեղ՝ կարողանում է համոզիչ ու ճարտարախոս լինել. նա խելացի ու կրթված մարդ է: Բնութագիրը Հետաքրքրասեր Ջրհոս-Այծն անընդհատ նոր գիտելիքների փնտրտուքի մեջ է, անդադար գաղափարներ է տալիս, երազում է երջանկացնել ողջ մարդկությանը: Հավատում է իր կոչմանը. այն է՝ տաղանդավոր գյուտարար, առաջադեմ գաղափարների կրող: Հրաշալի մտավոր ունակություններ ու ստեղծագործ պոտենցիալ ունի: Թեթևամիտ Այծի ու կրթված Ջրհոսի միությունը, ճիշտ է, իր նախապատվությունների մեջ անկայուն, բայց հանճարեղ մարդկանց է ծնունդ տալիս: Այծ-Ջրհոսները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում շուրջը տեղի ունեցող ամեն ինչի հանդեպ, ձգտում են ամբողջովին կյանքի կոչել իրենց տաղանդները: Անսովոր ու ինքնատիպ ամեն ինչի հանդեպ ինտուիտիվ հոտառություն ունեն, չեն բավարարվում մակերեսային գիտելիքներով, ձգտում են իրերի խորքը թափանցել: Այս Ջրհոսները պահպանում են օդային նշաններին հատուկ թեթևամտությունը, սպոնտան արարքների հակվածությունը: Նրանք ունակ չեն մի կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, գործունեության ոլորտի փոփոխության ու նոր տպավորությունների կարիք են զգում: Սակայն, չնայած իրենց հուզական շարժունությանը, Ջրհոս-Այծերը շատ լավ լեզու են գտնում մարդկանց հետ: Առանձնանում են բարությամբ, գթասրտությամբ, ուշադիր են շրջապատողների հանդեպ. այստեղ իրեն զգացնել է տալիս Այծի սենտիմենտալությունը: Հոգեկան ու նյութական առատաձեռնություն են դրսևորում. միշտ պատրաստ են օգնել ու աջակցել: Ճիշտ է, փափուկ ու բարյացակամ են մինչև այն պահը, քանի դեռ խոսք չի գնացել իրենց հետաքրքրությունների մասին: Այծ-Ջրհոսներն իրենց շատ բարձր են գնահատում, շրջապատից էլ հարգանք ու նույնիսկ հնազանդություն են պահանջում: Ջրհոս-Այծը տարբերվող անձնավորություն է, հյուսված է հակասություններից: Այստեղ տեղ կա բնավորության ամենատարբեր գծերի համար՝ կայունություն ու թեթևամտություն, զսպվածություն ու հուզականություն, գթասրտություն ու եսասիրություն: Ջրհոս-Այծը անկախ է, ազատասեր, միշտ ու ամեն հարցում ղեկավարվում է սեփական կարծիքով: Չի վախենում ռիսկի դիմել, հեշտությամբ է հարմարվում նոր պայմաններին, ուրախանում է կյանքը կտրուկ փոխելու ցանկացած հնարավորության համար: Այծ-Ջրհոսը համարձակ քայլում է իր, միայն իրեն հայտնի ճանապարհով: Ոչ միայն պարզապես հավատում է իր հաջողությանը, այլև ամեն կերպ փորձում է մոտեցնել այն: Երբեմն քմահաճ ու նեղացկոտ է դառնում, երբեմն՝ կպչուն, իր բոլոր ցանկությունների անհապաղ իրագործմանն է սպասում: Սակայն այդպիսին է օժտված Ջրհոս-Այծերի էությունը՝ հանճարեղություն խաղականոնի անթույլատրելի խախտման սահմանագծին: Սիրո մեջ Ջրհոս-Այծը զարգացած ինտուիցիա ունի, այնպես որ՝ անսխալ որոշում է, թե որքանով է համատեղելի իր զուգընկերոջ հետ: Հարաբերությունների սկզբում այնքան էլ անկեղծ չէ, երկար դիտում է ընտրյալին, վախենում է սխալվել: Սակայն շփման մեջ հաճելի է, ուրախ ու անհետևողական: Կարողանում է հակառակ սեռի համար հմայիչ ու ձգող լինել: Իր վրա ուշադրություն է հրավիրում, բայց նրա կապվածությանը հասնելը բավականին բարդ է: Սիրային հորոսկոպում Ջրհոս-Այծը անկանխատեսելի զուգընկեր է: Նրա տրամադրությունը հասկանալը շատ բարդ է, նա քամու նման ազատ է: Ջրհոս-Այծը երջանիկ կլինի մեղմ ու նրբանկատ մարդու հետ: Վատ է տանում վեճերն ու սկանդալները, միշտ պատրաստ է փոխզիջման գնալ: Նման վերաբերմունք է ակնկալում նաև իր երկրորդ կեսից. չի կարող ապրել վախի ու լարվածության մթնոլորտում: Ջրհոս-Այծը ստեղծագործող մարդ է, ձգտում է կյանքի կոչել իր բոլոր մտահղացումներն ու երազանքները, իսկ կոպիտ իրականությունը նրան խոցում է: Դրա հետ մեկտեղ՝ բավականին գործնական է, պատասխանատու, վատ գլուխ չի հանում ընտանեկան պարտականություններից: Անսահման առատաձեռն է, տնեցիներին մշտապես ուրախացնում է հաճելի նվերներով: Կարիերան Այս համբերատար, աշխատասեր ու շատ տաղանդավոր մարդն ունակ է կարիերայում մեծ բարձունքների հասնել: Սակայն այնքան էլ փառասեր չէ, չի փորձում ցույց տալ իր մասնագիտական կարողությունները: Իրեն հարմարավետ է զգում կոլեկտիվում, շատ լավ լեզու է գտնում գործընկերների հետ: Չի ձգտում ղեկավար պաշտոն զբաղեցնել, ավելին՝ խուսափում է ավելորդ պատասխանատվությունից: Ջրհոս-Այծի համար կյանքում կարևորը սիրելի գործով զբաղվելն է: Ամեն հարցում հետևում է իր ինտուիցիային, այդ թվում՝ նաև մասնագիտություն ընտրելիս: Այնպես որ՝ հոգեհարազատ գործ է փնտրում, չի վազում մեծ եկամուտների հետևից: Ջրհոս-Այծի գլխավոր առանձնահատկությունը ոչ ստանդարտ մտածելու ունակությունն է: Հեշտությամբ ելք է գտնում ամենաբարդ իրավիճակից, ընդ որում՝ խնդիրների լուծման ինքնատիպ եղանակներ է առաջարկում: Շրջապատի համար դժվար է համապատասխանել նրա ստանդարտներին, հաճախ նա միայնակ հանճարի հեղինակություն է վայելում: Ջրհոս-Այծը ներդաշնակ համադրություն է ու իր ներկայացուցիչներին բազում արժանիքներով է օժտում՝ հարուստ երևակայություն, զարգացած ինտելեկտ, ուժեղ ինտուիցիա: Այծ-Ջրհոսները պահանջարկ ունեն գործունեության ցանկացած ոլորտում: Նրանց մեջ հատկապես շատ են արվեստի ներկայացուցիչներն ու գիտաշխատողները: Ջրհոս-Այծ տղամարդը Հավասարակշռված Ջրհոս-Այծ տղամարդկանց դժվար է հունից հանել, նրանք բոլորի հանդեպ խաղաղ են տրամադրված: Նրանք հասարակության մարդիկ են, հիանալի աշխատում են խմբում: Ամբիցիաներից զուրկ են, բացարձակ հիշաչար ու նեղացկոտ չեն, այնպես որ՝ նրանց հետ գործ ունենալը բավականին հեշտ է: Նրանք կարողանում են հավասարակշռություն գտնել իրենց խենթ ֆանտազիաների ու իրականության միջև: Հարուստ երևակայությունը խաղաղ հարևանություն է անում գործնականության ու կշռադատող լինելու հետ, այնպես որ՝ Ջրհոս-Այծը կյանքում կայացած ու հաջողակ մարդ է: Սիրային հարաբերություններում ամբողջովին դրսևորում է իր զգացմունքայնությունը. նա տաքարյուն ու կրքոտ զուգընկեր է: Սակայն համբերատարությունն ու նրբանկատությունը նրան բավականացնում են սիրելիի գործերին չխառնվելու համար: Ինքն ազատություն է սիրում, այնպես որ՝ աշխատում է կնոջն էլ չնյարդայնացնել խանդով ու քննադատություններով: Ջրհոս-Այծ կինը Թեթև, օդային Ջրհոս-Այծ կինը սիրում է ճախրել իր երևակայական աշխարհում, բայց իր մեջ ուժ է գտնում զբաղվել նաև առօրյա խնդիրներով: Անհրաժեշտության դեպքում կարող է գործնական ու հաշվենկատ անձնավորություն դառնալ: Նա առանձնանում է բարի բնավորությամբ, նախընտրում է մարդկանց մեջ միայն լավը տեսնել: Ջրհոս-Այծ կանայք սիրում են շփումները, կարողանում են ընկերություն անել, նախանձ չեն, այնպես որ՝ մշտապես հրաշալի հոգեվիճակում են: Տղամարդկանց հետ հարաբերություններում հասկացողություն ու աջակցություն են փնտրում: Նրանք փխրուն էակներ են, այնպես որ՝ պաշտպանության կարիք ունեն: Երջանիկ կլինեն այն տղամարդու հետ, ով իր վրա կվերցնի բոլոր կազմակերպչական հարցերն ու ընտանիքը ֆինանսապես ապահովելու գործը: Այս կանայք չեն առանձնանում աշխատասիրությամբ, նախընտրում են աշխատել իրենց հաճույքի համար: ՋՐՀՈՍ-ԿԱՊԻԿ Էքսցենտրիկ Ջրհոսի ու ճարպիկ Կապիկի միությունը ներդաշնակ համադրություն է, որն այս մարդկանց անհատնում հետաքրքրասիրությամբ ու անհայտի հանդեպ կրքով է օժտում: Նշանների այս համադրությամբ մարդիկ հմայիչ են, հնարամիտ, հումորի հրաշալի զգացում ունեն: Հանդուգն են, նոր տպավորությունների ծարավ, բաց են շփումների համար: Հեշտությամբ են նոր ծանոթություններ հաստատում, շատ լավ զգում են շրջապատողների տրամադրությունը: Համատեղելիության հորոսկոպում Ջրհոս-Կապիկը վառ, օժտված անձնավորություն է: Հայտնի է հորինելու իր կարողությամբ, հարուստ երևակայություն ունի: Այս մարդու ընկերակցությամբ ժամանակն աննկատ է անցնում: Նա չի կարողանում տեղում նստած մնալ, սիրում է խենթ արարքներ գործել: Ջրհոս-Կապիկի կյանքը զարմանալի ու գրավիչ իրադարձությունների շղթա է: Բնութագիրը Մարդիկ ձգտում են դեպի Ջրհոս-Կապիկը, նրա մեջ հետաքրքիր, անսովոր անձնավորություն են տեսնում: Այս մարդը երջանիկ մարդու ու ճակատագրի սիրելիի տպավորություն է թողնում: Նրա կյանքում տեղ կա վառ իրադարձությունների, անմոռանալի արկածների, բայց ոչ երբեք ձանձրույթի ու տխրության համար: Էներգիայով լի, համարձակ Ջրհոս-Կապիկը ամեն ինչի հանդեպ իր սեփական հայացքն ունի, նրա որոշումների վրա ազդելն անհնար է: Անկախ է, ինքնավստահ, բայց դրա հետ մեկտեղ՝ հոգատարության ու ուշադրության կարիք ունի: Չնայած իր շփվող ու զրուցասեր լինելուն՝ Ջրհոս-Կապիկը չի շտապում սիրտը բացել ամեն պատահածի առաջ: Նա նրբանկատ է ու լավ շարժուձև ունի. Կապիկ-Ջրհոսը բոլոր տեսանկյուններից հաճելի մարդ է: Ջրհոս-Կապիկը միապաղաղություն չի սիրում, միայնությունը վատ է տանում: Շփումների կարիք է զգում, ակտիվ մասնակցում է շրջապատողների կյանքին: Առանձնանում է անհատնում էներգիայով, բանեցնում է երևակայությունը, միշտ իրադարձությունների կենտրոնում է: Աշխատում է իրագործել իր ստեղծագործ պոտենցիալը, մշտապես նոր գաղափարներ է տալիս, խնդիրների լուծման ինքնատիպ եղանակներ է առաջարկում: Շրջապատողները երբեմն ի վիճակի չեն հասկանալ՝ արդյոք նա զվարճանում է, թե՞ իսկապես փորձում է օգնել: Շատերը նրան անլուրջ մարդու՝ կատակասերի ու զվարճասերի տեղ են դնում: Ջրհոս-Կապիկի գլխավոր առանձնահատկությունը անկանխատեսելի լինելն է: Չնայած դրան՝ նա կարողանում է ռացիոնալ ու պրագմատիկ լինել, առանձնանում է աշխատասիրությամբ ու պատասխանատվությամբ: Այս ակտիվ, հետաքրքրասեր մարդիկ բավականաչափ իմաստուն ու խորաթափանց են իրենց համար անշահավետ պայմաններում հայտնվելու համար: Անսխալ են ընտրում իրենց վարքի ոճը կամ տվյալ իրավիճակում իրենց խոսելաոճը: Կապիկ-Ջրհոսները ունակ են ժամանակավորապես հեռանալ մարդկանցից, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բնությունը նրանց ուժեղ ինտուիցիայով է օժտել. նրանք ոչ թե պարզապես հաշվարկում են իրենց գործողությունների հետևանքները, այլ ավելի շուտ նախազգում են իրադարձությունների հետագա ընթացքը: Կյանքը անիմաստ վատնողներ չեն՝ կարողանում են և՛ զվարճանալ, և՛ աշխատել: Իրենց ինքնատիպության, զարգացած ինտելեկտի ու հարուստ երևակայության շնորհիվ Ջրհոս-Կապիկները մեծ բարձունքների են հասնում կարիերայի մեջ: Սովորաբար նյութական խնդիրներ չեն ունենում, ապրում են եթե ոչ ճոխության մեջ, ապա գոնե հարմարավետ պայմաններում: Սիրո մեջ Հուզական, կրքոտ Ջրհոս-Կապիկը ունակ չէ զսպել իր զգացմունքները, հակված է բազմաթիվ սիրային կապերի: Անհագ սեքսուալ ծարավ է զգում, անտարբեր չէ հակառակ սեռի նկատմամբ: Սիրային հորոսկոպում Ջրհոս-Կապիկը թեթևամիտ, անկախ մարդ է: Չի շտապում ամուսնանալ, հաճույք է ստանում ազատ հարաբերություններից: Չի կարողանում դիմակայել գայթակղություններին, խենթ կրքի ծարավ է, այնպես որ՝ ձգտում է բազմազան դարձնել իր սեռական կյանքը: Մտերիմ մարդկանց հանդեպ Ջրհոս-Կապիկը հոգատար ու ուշադիր է: Բայց դա չի նշանակում, որ նա պատրաստ է ընտանիքի համար զոհել իր հետաքրքրությունները: Ամուսնանալուց հետո նախկինի նման շատ ժամանակ է տրամադրում իր նախասիրություններին ու չի շտապում աշխատավայրից տուն վերադառնալ: Ջրհոս-Կապիկն ի վիճակի չէ վերահսկել իր էությունը, նա ոչ մի օր չի կարող ապրել առանց սուր զգացողությունների ու նոր տպավորությունների: Սիրելի գործով նրա տարվածությունը մեծ գովեստների է արժանի, նա իր գործի գիտակն է: Աշխատած ողջ գումարը տուն է բերում, փորձում է մտերիմների համար կյանքի հարմարավետ պայմաններ ստեղծել: Կարիերան Հետաքրքրասեր Ջրհոս-Կապիկի համար չկա ավելի մեծ երջանկություն, քան նորն իմանալը: Պատրաստ է սովորել ողջ կյանքի ընթացքում, հակված է հետազոտական գործունեության: Հաղորդակցվող է, շփվող, հնարամիտ, կարողանում է ճիշտ որոշումներ ընդունել: Ժամանակն ավելորդ մտորումների վրա չի ծախսում, արագ ու վճռական է գործում: Ավելի շուտ ինտուիտիվ որոշում է ճիշտ ուղղությունը, քան մանրամասն հաշվարկում է քայլերը: Խաղաղասեր Ջրհոսի ու խորամանկ Կապիկի համադրությունը նրան հնարամտությամբ է օժտում. արագ ու ճիշտ է լուծում բոլոր խնդիրները: Օժտված Ջրհոս-Կապիկը հեշտությամբ է իր ֆանտազիաները կյանքի կոչում: Սիրում է ռիսկի դիմել, հակված է գրական աշխատանքի, շատ լավ տիրապետում է հռետորական արվեստին: Մի խոսքով՝ հանրային մարդուն բնութագրող բոլոր տվյալներն ունի: Ձգտում է կիրառում գտնել իր բոլոր տաղանդներին, էներգիայով լի է, նրան ավելի հարմար է ազատ գրաֆիկով աշխատանքը: Ընդ որում՝ այդ աշխատանքը կարող է լինել ոչ միայն ստեղծագործ, այլ նաև կոմերցիոն գործունեությունը: Ջրհոս-Կապիկն այնքան բազմաշերտ անձնավորություն է, որ կարող է կայանալ ցանկացած ոլորտում: Ջրհոս-Կապիկ տղամարդը Նուրբ հոգեբան, խելացի ու զուսպ տղամարդ. այս ամենը բնութագրում է խորհրդավոր ու ձգող Ջրհոս-Կապիկին: Կանանց գրավում են նրա շարժուձևը, հումորի հրաշալի զգացումը: Նա աշխատասեր, պատասխանատու տղամարդ է, պրագմատիկ է, գործերում ուժեղ հոտառություն ունի: Դրա հետ մեկտեղ՝ առանձնանում է հարուստ երևակայությամբ: Ունակ է խենթ արարքների, երբեմն իրեն չարաճճի տղայի պես է պահում: Սիրային հարաբերություններում խելամիտ չէ, նրան հաճույք է պատճառում նորմերն ու կանոնները խախտելը: Ջրհոս-Կապիկ տղամարդը խորաթափանց է, նրա համար դժվարություն չէ նույնիսկ ամենախիստ գեղեցկուհու սիրտը շահելը: Նրա հետ գործ ունենալը հաճելի է, եթե ուշադրություն չդարձնեք նրա բազմաթիվ սիրային արկածներին: Ջրհոս-Կապիկ կինը Խորհրդավոր Ջրհոս-Կապիկ կանայք տղամարդկանց անհասանելի երազանք են թվում: Նրանք էֆեկտիվ գեղեցկուհիներ են, ծնվել են սիրո համար: Դրա հետ մեկտեղ, կամային, նպատակասլաց այս կանայք կյանքի համար ամբիցիոզ պլաններ են կառուցում: Նրանց չի գրավում հնազանդ տնային տնտեսուհու դերը, ավելի հոգեհարազատ է դերասանուհու, երգչուհու կամ գրողի կարիերան: Հարուստ երևակայություն ունեն, շատ լավ շարադրում են իրենց մտքերը, թեթև ու անբռնազբոս են շփվում: Հակված չեն հիստերիաների, ցանկացած իրավիճակում իրենց արժանապատվորեն են պահում: Տղամարդիկ պետք է մեծ ջանքեր գործադրեն այս զարմանալի կանանց ուշադրությունը գրավելու համար: Ջրհոս-Կապիկները երջանկություն կգտնեն մի տղամարդու հետ, ով չի կառավարի նրանց կյանքն ու ընտրության ազատություն կտա: ՋՐՀՈՍ-ԱՔԱՂԱՂ Արևոտ ու լուսաշող Ջրհոս-Աքաղաղը ինքը հմայքն է: Մարդիկ ձգտում են դեպի այս վառ ու մի փոքր էքսցենտրիկ մարդը: Նրա հետ ձանձրալի չի լինում՝ շփվող է, խելացի, ազատ մտածելակերպ ունի: Վառ Աքաղաղի ու անդիմադրելի Ջրհոսի միությունը հետաքրքիր ու որ ամենակարևորն է՝ գրավիչ մարդու է ծնունդ տալիս: Համատեղելիության հորոսկոպում Ջրհոս-Աքաղաղը անսովոր, հուզող անձնավորություն է: Նշանների այս համադրությամբ մարդկանցից ինչ ասես կարելի է սպասել. չեն վախենում երազել, անկեղծորեն հավատում են իրենց իդեալներին: Էներգիայով լի, հնարամիտ Աքաղաղ-Ջրհոսները գաղափարներով լի են, առանց վախենալու անցնում են ամենամասշտաբային նախագծերի իրագործմանը: Դրա հետ մեկտեղ, ժամանակ են գտնում նաև իրենց ընկերների համար. նրանք ջերմ, զգայուն մարդիկ են ու ունակ են հասկանալ ցանկացած մարդու: Բնութագիրը Բարեխիղճ ու ազնիվ Ջրհոս-Աքաղաղը միայն ճշմարտությունն է ասում. նա շրջապատից թաքցնելու բան չունի: Չի կարողանում ստել, դրանում իմաստ էլ չի տեսնում: Չէ՞ որ նրա կարծիքն այնքան արժեքավոր է, որ այն չեն կարող արհամարհել. ամեն դեպքում նա հավատում է դրան: Ոչ ստանդարտ մտածելակերպ ունի, չի վախենում տարօրինակ երևալ: Հստակ գիտի, թե ինչ է ուզում կյանքից ու նվիրված է իր սկզբունքներին: Աքաղաղ-Ջրհոսը խարդավանքներով զբաղվելու ժամանակ չունի, նրա գլուխը լիքն է հանճարեղ գաղափարներով: Մարդկանցից նենգություն չի սպասում, նա անուղղելի իդեալիստ է: Հաճախ է բախվում շրջապատողների անհասկացողությանը. վերջիններիս համար դժվար է հետևել նրա մտքերի ընթացքին: Այս մարդը համընդհանուր նորմերին ու կանոններին հետևելու համար չափից դուրս անսովոր ու անկանխատեսելի է: Ջրհոս-Աքաղաղն այնքան առաջադեմ է, որ առաջ է անցնում իր ժամանակներից: Ջրհոս-Աքաղաղն ինդիվիդուալիստ է, ինքնատիպ է ամեն ինչում՝ հագուստի հարցում, մտքերում ու վարքում: Չի վախենում ինքնարտահայտվելուց, վատ չի զգում տարբերվել մյուսներից: Հարցախույզ խելքը նրան համարձակ փորձարկումների է մղում. ձգտում է իդեալի, իհարկե այնպես, ինչպես ինքն է հասկանում: Սիրում է վառ, պրովոկացիոն զգեստներ, միշտ ոճային տեսք ունի: Աքաղաղ-Ջրհոսը զարգացած էսթետիկ ճաշակ ունի, շատ լավ գլուխ է հանում նորաձևությունից: Սիրում է ցնցել հասարակությանը ու հատուկ իր վրա ուշադրություն է հրավիրում՝ համադրում է անհամադրելի իրերը: Դրա հետ միասին՝ հրաշալի տեսք ունի, միշտ շրջապատված է մարդկանցով: Հիացմունք, նախանձ, իսկ երբեմն էլ զարմանք է առաջացնում: Ուժեղ, կամային Ջրհոս-Աքաղաղը ուշադրություն չի դարձնում ծուռ հայացքներին, այլ համարձակ շարունակում է առաջ շարժվել: Անկեղծ, առատաձեռն Աքաղաղ-Ջրհոսը չի կարող անտարբեր անցնել ուրիշի դժբախտության կողքով: Մեծամիտ չէ, չի սիրում հպարտ մարդկանց: Բոլորի հետ բարեհամբույր է, աշխատում է օգնել, նույնիսկ եթե ավելորդ ժամանակ ու գումար չունի: Մշտապես զբաղված է կարևոր գործերով՝ ինչ-որ տեղ է շտապում ու վազում, աշխատում է ամեն տեղ հասցնել: Ընդ որում՝ ինքն էլ ամեն անգամ չի պատկերացնում, թե որն է միջոցառման վերջնական նպատակը: Անսահման հետաքրքրասեր է, նրան հետաքրքիր է աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ: Ջրհոս-Աքաղաղի գլխավոր առանձնահատկությունը հարցախույզ խելքն ու զարգացած երևակայությունն է: Հենց դրանով էլ բացատրվում է հետազոտական աշխատանքի հանդեպ նրա սերը: Ջրհոս-Աքաղաղն ապրում է իր սեփական աշխարհում, նա առաջադեմ գաղափարների կողմնակից է: Բոլորը չէ, որ կիսում են նրա պրոգրեսիվ հայացքները, բայց ժամանակի հետ հասկանում են, որ նա ճիշտ էր: Սիրո մեջ Կենսուրախ, շփվող Ջրհոս-Աքաղաղները միշտ ուշադրության կենտրոնում են, շրջապատված են մարդկանցով: Երբեմն չափից դուրս տպավորվող մարդիկ նրա քաղաքավարությունը որպես սիրահարվածություն են ընդունում: Սակայն Ջրհոս-Աքաղաղները չեն կարող ու չեն էլ ուզում իրենց պարտավորություններով կապել: Սիրային հորոսկոպում Աքաղաղ-Ջրհոսը ազատասեր, անկախ մարդ է: Նրան ամուսնության մղել կարող են միայն ծայրահեղ պայմանները՝ ուժեղ զգացմունքը ու խորը կապվածությունը: Ամուսնանալուց հետո Ջրհոս-Աքաղաղը իրեն ամբողջովին նվիրում է ընտանիքին: Այս մարդը կարողանում է ոչ միայն զվարճասեր ու անուղղելի ռոմանտիկ, այլ նաև լավ գումար վաստակող լինել: Շատ ժամանակ է տրամադրում կենցաղը կազմակերպելուն, բավականին հմուտ է վարում տնային տնտեսությունը: Նվիրված է իր երկրորդ կեսին, նրանից խաբեություն չի սպասում: Դավաճանությունը ցավալի է տանում: Չնայած իր հանդուգն բնավորությանը՝ Աքաղաղ-Ջրհոսը աջակցության կարիք է զգում: Իրեն շատ է ծանրաբեռնում աշխատանքով ու տնային գործերով, խիստ հոգնում է, բայց վախենում է խոստովանել իր թուլությունները: Կարիերան Գործունյա Ջրհոս-Աքաղաղը չի հանգստանա, մինչև չիրագործի իր բոլոր գաղափարները: Ոչ միայն հարուստ երևակայություն, այլ նաև ուժեղ կամք ունի: Ունակ է ցանկացած համարձակ գաղափար կյանքի կոչել: Նրան գրավում է ստեղծագործելու հետ կապված գործունեությունը: Ջրհոս-Աքաղաղների մեջ շատ են ամենատարբեր ստեղծագործ մասնագիտությունների ներկայացուցիչները՝ երգիչներ, դերասաններ, նկարիչներ, սցենարիստներ, գրողներ: Նշանների այս համադրությամբ մարդիկ սուր խելք և հետազոտական գործունեության համար անհրաժեշտ ունակություններ ունեն: Կարող են հանճարեղ գիտնականներ ու հայտնագործողներ դառնալ: Նրանց համար կարևորը հասարակության հետաքրքրություններին ծառայելն է: Ջրհոս-Աքաղաղը բոլոր օժտված մարդկանց նման ինքնատիպ մտածողություն ունի: Երբեմն չի կարող գլուխ հանել ամենահասարակ աշխատանքից. միատոն, միապաղաղ գործունեությունը նրան ձանձրացնում է: Այս մարդը կարող է տաղանդավոր ղեկավար կամ հաջողակ բիզնեսմեն դառնալ, բայց երբեք չի հետևի խիստ կանոններին: Ավելի արդյունավետ է աշխատում, եթե զբաղվում է սիրելի գործով ու ոչ ոքի չի ենթարկվում: Ջրհոս-Աքաղաղին հարմար է ազատ գրաֆիկով աշխատանքը: Նա պետք է ուժերը փորձի գործարարության մեջ. հաջողությունը երաշխավորված է: Ջրհոս-Աքաղաղ տղամարդը Ջրհոս-Աքաղաղ տղամարդու ուժեղ բնավորությունը նրան թույլ է տալիս կյանքի դժվարություններին բախվելիս չհանձնվել: Միշտ գիտի՝ ինչպես վարվել այս կամ այն իրավիճակում: Շրջապատված է բազմաթիվ ընկերներով, որոնց անկեղծորեն փորձում է օգնել, գոնե՝ խորհրդով: Նա ինքնավստահ մարդ է, որը պատրաստ է ձեռնոց նետել ողջ աշխարհին: Սիրային հարաբերություններում ռոմանտիկ է: Ինքնատիպ ժամադրություն է կազմակերպում, փորձում է ընտրյալին զարմացնել իր հնարամտությամբ ու երևակայությամբ: Բայց պետք չէ նրանից օգնություն ակնկալել կենցաղային խնդիրների լուծման հարցում: Նա իր գործի երկրպագուն է, հատկապես եթե դա ստեղծագործ աշխատանք է: Ջրհոս-Աքաղաղ կինը Աքաղաղի տարում ծնված կին Ջրհոսները հասարակության մեջ ընկալվում են որպես ինքնատիպ մարդիկ: Ամեն կերպ փորձում են տարբերվել ամբոխից: Սիրում են վառ հագուստը, չեն վախենում տարբեր ոճի հագուստներ համադրելուց: Ստեղծագործելիս սահմաններ չեն ընդունում: Հաճախ նրանք տաղանդավոր նկարչուհիներ, գրողներ ու դերասանուհիներ են: Շատ հեռու են երկրային ամեն ինչից, բայց կարող են իրենց ընտանիքի համար տանելի կենցաղային պայմաններ ապահովել: Ջրհոս-Աքաղաղ կինը կամային, ուժեղ խառնվածքով անձնավորություն է, այնպես որ՝ ամեն ինչ նրա ուժերի սահմաններում է: Թեթևամիտ, ինքնատիպ, ազատասեր այս անձնավորությունը ժամանակի հետ կարող է իդեալական տնային տնտեսուհի դառնալ: Նախընտրում է հողին ամուր կանգնած տղամարդկանց: ՋՐՀՈՍ-ՇՈՒՆ Այս Ջրհոսները պատասխանատու են, գործնական, շատ լուրջ են վերաբերվում կյանքին: Չնայած շարունակում են շփվող ու մի քիչ էքսցենտրիկ մարդ մնալ, որը բնորոշ է բոլոր Ջրհոսներին, բայց առանձնանում են հանգիստ վարքով: Ցուցամոլ չեն, չեն սիրում իրենց վրա ուշադրություն հրավիրել: Հասարակ ու համեստ են, չեն խախտում թույլատրելիի սահմանները: Համատեղելիության հորոսկոպում Ջրհոս-Շունը ինքնատիպ աշխարհայացքով անհատականություն է: Հասկացողություն չի փնտրում, շրջապատի աջակցության կարիքը չունի: Չնայած՝ միշտ լսում է մտերիմներին, գնահատում է նրանց կարծիքն ու գնահատականը: Ջրհոս-Շունը ինքն է որոշումներ ընդունում ու համարձակ կյանքի է կոչում դրանք: Երբեմն նրան դժվար է հասկանալ, բայց կարելի է հավատալ. ֆիզիկապես տանել չի կարողանում սուտը, անխնա պայքարում է անարդարության դեմ: Բնութագիրը Ակտիվ ու գործունյա Ջրհոս-Շունը կարգուկանոնի պահապան է: Առանց երկար մտածելու նետվում է իր իրավունքները պաշտպանելու, նույնքան սկզբունքային է ուրիշների հետաքրքրությունները պաշտպանելիս: Այս անշահախնդիր մարդը ոչ մի զարմանալի բան չի տեսնում մտերիմների խնդիրներով ապրելու մեջ: Դրա հետ մեկտեղ, բավական ազատասեր է. կախված չէ պայմաններից ու մարդկանցից: Շուն-Ջրհոսը լրջության ու կայտառության ներդաշնակ համադրություն է: Այս մարդը հետաքրքրություն է առաջացնում իր անկանխատեսելի վարքով: Մտահոգ է մարդկության փրկության գաղափարներով, կենտրոնացած է ու շատ լուրջ: Դրա հետ մեկտեղ, ավյունով լի է, պատրաստակամ նետվում է արկածների փնտրտուքի: Կյանքն անց է կացնում ակտիվ շարժման մեջ: Արագ տարվում է նոր գաղափարներով ու միանգամից անցնում է դրանց իրագործմանը: Շրջապատի հանդեպ ուշադիր Ջրհոս-Շունը ժամանակ է գտնում բոլոր կարիքավորներին լսելու համար: Ոչ միայն ապրումակցում է, այլ նաև օգնում է կոնկրետ գործերով: Հասարակության ուշադրությանն անսովոր Ջրհոս-Շունը աշխատում է չբացահայտել խնդիրների լուծմանն իր մասնակցությունը: Հաճոյախոսությունների կարիք չունի, գործում է սրտի թելադրանքով, այլ ոչ թե ճանաչում ձեռք բերելու ցանկությամբ: Նա համեստ մարդ է, անսահման վստահություն է առաջացնում: Դրա հետ մեկտեղ, Ջրհոս-Շունը վառ անձնավորություն է. հեշտությամբ է կապեր հաստատում, հումորի լավ զգացում ունի, սիրում է զվարճանալ: Նրա գլխում բազմաթիվ գաղափարներ են, թե ինչպես իր կյանքն ավելի լավը դարձնել. համարձակ պլաններ է կառուցում ու ոչնչից չի վախենում: Փոփոխություններին հանգիստ է վերաբերվում, առանց ավելորդ մտորումների ու տատանումների անցնում է նոր նախագծերին: Այս մարդիկ քմահաճ չեն, շրջապատին անիրագործելի պահանջներ չեն ներկայացնում: Խաղաղասեր են, չեն սիրում վիճել ու հարաբերություններ պարզել: Եթե Ջրհոս-Շունը վեճի մեջ է մտել, նշանակում է նրա մասնակցությունն անհրաժեշտություն է եղել: Նա պայքարում է արդարության համար, իր համոզմունքների համար պատրաստ է մինչև վերջ կռվել: Ջրհոս-Շունը մարդկային թուլությունները չի քննադատում: Նա արդարացնում է թեթևամիտ մարդկանց, շատ լավ հասկանում է նրանց արարքների մոտիվները: Ինքն էլ երբեմն չի կարողանում դիմադրել գայթակղություններին: Կարող է միանգամից բռնկվել ու մեկնել, որտեղ ոտքերը կտանեն: Շատ հետաքրքրասեր ու ակտիվ է տանը նստելու և ձանձրանալու համար: Հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում, չնայած՝ միշտ չի պլանավորում շարունակել շփումները: Այս հարցում պարզապես տրվում է պահի ցանկությանը, չի մտածում իր գործողությունների հետևանքների մասին: Սիրո մեջ Հակառակ սեռի հետ հարաբերություններում Շուն-Ջրհոսը ռոմանտիկ է: Նա անակնկալների մասնագետ է, տանել չի կարողանում ձանձրույթն ու երկար զրույցները: Արտաքինից գրավիչ է ու շատ հմայիչ, իսկական սրտակեր է: Ճիշտ է, այս մարդու հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար է: Ջրհոս-Շունը բարդ, հակասական անձնավորություն է. ուժեղ կողակից է փնտրում, բայց չի ուզում նրան ոչ մի բանում զիջել: Ունակ է լքել թվացյալ շատ սիրելի մարդուն, եթե նրա մեջ հարազատ հոգի չի տեսնում: Շուն-Ջրհոսի հետ սիրային համատեղելիության գլխավոր գաղտնիքը հասկացողությունն է: Այս անսովոր մարդու համար մտերիմների շուրթերից հնչող քննադատությունից վատ բան չկա: Հանգստի կարիք է զգում. երկրորդ կեսը պետք է կարողանա նրա համար տանը հարմարավետ պայմաններ ստեղծել: Ջրհոս-Շունն անպայման կգնահատի նրա ջանքերը. նա վեհանձն մարդ է: Եթե կատարել է իր ընտրությունը, ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնում նրան: Ջրհոս-Շան համար հսկայական նշանակություն ունեն կողակցի բարոյական արժանիքները, չի ների սուտն ու դավաճանությունը: Կարիերան Ակտիվ Ջրհոս-Շունը իր մտահղացումներն իրագործելու ոչ մի հնարավորություն բաց չի թողնում: Պատրաստակամությամբ համաձայնում է հասարակական աշխատանքին, եթե դրանում տեսնում է իր կոչումն ու հետագա աճի հեռանկարները: Չի վախենում փոփոխություններից, հակառակը, ձանձրալի առօրյան բազմազան դարձնելու եղանակներ է փնտրում: Շուն-Ջրհոսը հետաքրքրասեր, նոր տպավորությունների ծարավ մարդ է: Առանց ավելորդ մտորումների հետևում է իր երազանքին, ոչ մի բանի առաջ կանգ չի առնում հաճախ փոխում է բնակության ու աշխատանքի վայրը: Հեշտությամբ է մի բանից մյուսին անցնում, արագ հարմարվում է նոր տեղին ու կոլեկտիվին: Ջրհոս-Շունը օժտված անձնավորություն է, հակված է կասկածների: Նրա գլխում այնքան գաղափարներ ու պլաններ կան, որ մտածածն իրագործելու համար ժամանակը երբեմն չի հերիքում: Այս մարդը շատ պատասխանատու ու լուրջ է առանց քայլերը մտածելու գործի անցնելու համար: Չնայած իր անկախությանն ու ազատամտությանը՝ Շուն-Ջրհոսը հավանության է սպասում, անկեղծորեն ուզում է բոլորին դուր գալ: Ստեղծագործ մասնագիտություն ընտրելու դեպքում դժվարություններ է ունենում, բայց, միևնույն է, փորձում է կայանալ. ծարավ է իր աշխարհընկալումով կիսվել շրջապատողների հետ: Ջրհոս-Շուն տղամարդը Նշանների այս համադրությամբ կամային տղամարդը ցանկացած եղանակ օգտագործում է իր երազանքները կյանքի կոչելու համար: Նա համարձակ նորարար է, գործունյա մարդ: Չի լսում մեծամասնության կարծիքը, միշտ վարվում է իր ցանկությունների համաձայն: Գործերում հաջողակ է, երջանիկ ձևով խուսափում է լուրջ դժվարություններից, գոհ է իր պաշտոնից ու հասարակության մեջ զբաղեցրած դիրքից: Հետաքրքրասեր ու շարժուն է, ոչ մի ուժ չի կարող նրան ստիպել տեղում գամված մնալ, եթե նա որոշել է կտրուկ փոխել իր կյանքը: Կանայք ի վիճակի չեն ազդել Ջրհոս-Շուն տղամարդու վրա: Նա հեշտությամբ է նոր ծանոթություններ հաստատում, ճիշտ է՝ նույնքան արագ էլ վերջ է տալիս շփումներին: Այս մարդուն սանձահարել կարող է միայն ուժեղ զգացմունքը: Ջրհոս-Շան ընտրյալը պետք է կիսի նրա նախասիրությունները, հավատարիմ ընկեր ու հուսալի գործընկեր լինի: Ջրհոս-Շուն կինը Անկախ Ջրհոս-Շուն կինը գաղափարներով ու պլաններով լի է: Կարելի է չկասկածել, որ նա ցանկալի արդյունքին հասնելու համար իր մեջ ուժ կգտնի: Ճիշտ է, մտերիմ շրջապատի օգնության կարիքն ունի: Ձգտում է ողջ կյանքում աչքի առաջ լինել, փորձում է ապացուցել իր պիտանի լինելը: Նա ինքնատիպ է, հնարամիտ, շատ է տարվում սեփական ֆանտազիաներով, այնպես որ՝ նրան ավելի հարմար են արվեստի հետ կապված մասնագիտությունները: Այս էֆեկտիվ կինը տղամարդկանց շրջանում հաջողություն է վայելում, հաճույքով սիրավեպեր է սկսում, բայց երբեք իր առաջ ամուսնանալու կոնկրետ նպատակ չի դնում: Հույսը դնում է ճակատագրի կամքի վրա, իսկ եթե ամուսնանում է, դա անում է ավելի շուտ հույզերի ազդեցությամբ, քան մտածված: Ժամանակի հետ օրինակելի տնային տնտեսուհի ու հոգատար մայր է դառնում: Իր երեխաներին զարգացման պլանում շատ բան է տալիս: ՋՐՀՈՍ-ԽՈԶ Խոզի տարում ծնված Ջրհոսը լուրջ է, կշռադատող, տրամաբանական մտածողություն ունի: Նրանում էպատաժի ու սպոնտան արարքների հանդեպ կիրքը համարյա բացակայում է: Ջրհոս-Խոզը կյանքի հանդեպ սեփական հայացքներ ունեցող հավասարակշռված մարդ է: Մարդկանց դուր է գալիս նրա հանգիստ բնավորությունն ու ինքն իրեն վերահսկելու ունակությունը: Ճիշտ է, պետք չէ լրիվ մի կողմ թողնել բոլոր Ջրհոսներին բնորոշ էքսցենտրիկությունը: Սթրեսային իրավիճակում նա անկանխատեսելի է գործում. հույզերը հաղթում են բանականությանը: Փոխարենը առօրյայում Ջրհոս-Խոզը բարեհամբույր, շփման մեջ հաճելի մարդ է, հուսալի է ու նվիրված իր մտերիմներին: Շրջապատողները կարող են ցանկացած իրավիճակում հույս դնել նրա վրա. պատրաստ է օգնել ուրիշներին՝ նույնիսկ ի վնաս իրեն: Բնութագիրը Ջրհոս-Խոզի արտաքին բարեհոգության ու հանգստության տակ կարելի է տեսնել նրա բավական նպատակասլաց ու հաշվենկատ էությունը: Այս մարդն այնքան հասարակ չէ, որքան թվում է: Հարուստ երևակայություն ունի, խելամիտ է և որ ամենակարևորն է՝ ջանասեր ու հնարամիտ է: Համառորեն հասնում է իր նպատակներին, շատ է աշխատում, չի հոգնում ողջ կյանքի ընթացքում զարգանալուց: Դրա հետ մեկտեղ, լավատեսությունը չի կորցնում, մտերիմներին զարմացնում է դժվարությունները հեշտությամբ հաղթահարելու ու անկախ ամեն ինչից չվշտանալու իր կարողությամբ: Նա դեմ չէ զվարճանքներին, միշտ պատրաստ է արկածների, բայց երբեք չի մոռանում գործի մասին: Հմայիչ, գթասիրտ Ջրհոս-Խոզը հասարակության սիրելին է: Խոզ-Ջրհոսը տարվող անձնավորություն է, իր գործին տրվում է ողջ կրքով: Հետաքրքրասեր է, ակտիվ, իր համար հետաքրքիր զբաղմունքների մշտական փնտրտուքի մեջ է: Անհարմար չի զգում աղմկոտ ու մի քիչ էքսցենտրիկ լինել. այստեղ զգացվում է անկայուն ու անկանխատեսելի Ջրհոսի ազդեցությունը: Կյանքի հանդեպ նույնանման հայացքներ փնտրող մարդկանց է փնտրում, կարողանում է ընկերություն անել: Անկեղծորեն ուրախանում է ամեն նոր ծանոթության համար, իր ընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում ողջ կյանքի ընթացքում: Ջրհոս-Խոզի գլխավոր առանձնահատկությունը կյանքի ծարավն է, արկածների հանդեպ կիրքը, բայց, իհարկե, խելամիտ սահմաններում: Չմտածված արարքների դրդել նրան կարող են միայն ծայրահեղ պայմանները: Իսկ առօրյա կյանքում նա մանրամասն կշռադատում է իր գործողությունների հնարավոր հետևանքները: Գործունյա Խոզ-Ջրհոսը կարողանում է խելամիտ բաշխել իր ուժերն ու ժամանակը: Շատ է ճամփորդում, շփվում է ընկերների հետ, բայց չի մոռանում նաև աշխատանքի մասին: Այս հաղորդակցվող ու հարմարվող մարդը արագ պիտանի կապեր հաստատելու տաղանդ ունի: Նրան շրջապատում են բազմաթիվ ընկերներն ու հավատարիմ համախոհները, այնպես որ՝ հեշտությամբ է գլուխ հանում կյանքի դժվարություններից: Ինքն էլ նույնքան գթասիրտ, բարյացակամ ու ուշադիր է շրջապատի հանդեպ: Ջրհոս-Խոզը շփման համար բաց է, անտարբեր չէ ուտելիքի հանդեպ, սիրում է ճոխ ճաշկերույթներ կազմակերպել: Նա առատաձետն ու նվիրված ընկեր է, ընդ որում՝ ոչ միայն նյութական աջակցություն է ցուցաբերում, այլև փորձում է ճիշտ խորհուրդ տալ: Սիրում է երկար ու ջերմ զրույցներ վարել, փորձում է հասկանալ մարդկանց: Խոզ-Ջրհոսը ոչ միայն հասարակության սիրելին է ու զվարճասեր մարդ, այլ նաև խոր ու մտածող մարդ է: Սիրո մեջ Սիրային հարաբերություններում Ջրհոս-Խոզը կրքոտ ու մի քիչ իմպուլսիվ մարդ է: Նա երևակայող է, երազկոտ մարդ, կարողանում է սիրատածել, ցնցող տպավորություն է թողնում հակառակ սեռի վրա: Խոզ-Ջրհոսը միշտ շրջապատված է երկրպագուներով ու երկրպագուհիներով, նա ստիպված չի լինում ձանձրանալ միայնության մեջ: Ճիշտ է, այնքան բարեհոգի ու բարեհամբույր չէ, որքան թվում է: Չնայած իր երկրորդ կեսին գործողություններում լիակատար ազատություն է տալիս, բայց ուշադիր հետևում է նրա վարքին: Ընտանեկան հորոսկոպում Ջրհոս-Խոզը ուշադիր ամուսին ու սիրող ծնող է: Շատ լավ լեզու է գտնում երեխաների հետ, նրանց հետ շատ ժամանակ է անցկացնում: Խոզ-Ջրհոսն ինքն էլ մեծ երեխա է, նրան հասկանալի են կրտսեր սերնդի հետաքրքրությունները: Նա պատրաստ է ռոմանտիկ խենթությունների, աշխատում է ուրախացնել իր երկրորդ կեսին: Դրա հետ մեկտեղ խելացի է, հաշվենկատ, խելամիտ պլանավորում է ընտանեկան բյուջեն: Մտերիմների հանդեպ բավականին համառ ու պահանջկոտ է լինում: Բարձր է գնահատում իր ազատությունը, ընտանիքի բոլոր անդամները պետք է հաշվի նստեն նրա կարծիքի հետ: Կարիերան Աշխատասեր Ջրհոս-Խոզը չի վախենում ցանկացած, նույնիսկ ամենաբարդ աշխատանքից: Նրան հատկապես գրավում է երազանքները կյանքի կոչելուն նպաստող գործունեությունը: Խոզ-Ջրհոսը ոչ ստանդարտ մտածողությամբ, օժտված անձնավորություն է: Մշտական փնտրտուքների մեջ է, գաղափարների հեղեղ է տեղում, խնդիրների լուծման նոր ու ինքնատիպ լուծումներ է տալիս: Իր առաջ հնարավորինս շատ գումար աշխատելու խնդիր չի դնում: Մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվում է միակ սկզբունքով՝ նա պետք է կարողանա ինքնադրսևորվել: Այս գործունյա ու էներգիայով լի մարդը կարողանում է հասնել դրված նպատակներին: Ինքը խղճով է աշխատում ու աշխատավայրում նման վերաբերմունք է ակնկալում նաև գործընկերներից: Աշխատում է ամեն աշխատակցին յուրահատուկ մոտեցում ցուցաբերել: Կարողանում է գրագետ ձևակերպել առաջադրանքները, ուղղորդում ու ճիշտ որոշումներ է հուշում: Նա լավ ղեկավար է, ենթակաների մոտ հեղինակություն է վայելում: Չնայած՝ նա նույնքան ակտիվ ու բարեխիղճ է նաև ավելի ցածր պաշտոններում: Ջրհոս-Խոզ տղամարդը Բարություն, առատաձեռնություն ու նվիրվածություն. սրանք Ջրհոս-Խոզ տղամարդկանց գլխավոր առանձնահատկություններն են, որոնք գրավում են կանանց: Հուսալի մարդկանց տպավորություն են թողնում, որոնց կարելի է ամբողջությամբ վստահել: Ճիշտ է բարեհոգության ու ցուցադրական հանգստության տակ ամրություն ու նպատակասլացություն է թաքնված: Նրանք բարձր են գնահատում իրենց ազատությունը, միշտ պնդում են սեփական կարծիքը: Կանայք պետք է հասկանան, որ Ջրհոս-Խոզը պատրաստ չէ զիջումների գնալ: Նա միշտ չի հասկանում, թե ինչպես պետք է վարվի այս կամ այն իրավիճակում, բայց միշտ պնդում է իր տեսակետը: Կինը պետք է հաշտվի նրա հակասական էության հետ: Միայն կնոջ ուշադիր վերաբերմունքը կարող է նրան հետ պահել հակասական արարքներից: Իսկ ահա սպառնալիքներն ու շանտաժը ոչ մի լավ բանի չեն բերի: Ջրհոս-Խոզ կինը Այս կանայք փորձում են հարթել հարաբերություններն իրենց շուրջը գտնվող բոլոր մարդկանց հետ: Նրանք չեն սիրում դատարկ բաների պատճառով հուզվել, բարկանալ ու հարաբերություններ պարզել: Ձգտում են բարեհամբույր անձնավորության տպավորություն ստեղծել, որի հետ գործ ունենալը միշտ հաճելի է: Չնայած՝ նրանք ենթակա են հույզերի ու կրքերի ազդեցությանը. փափուկ, հավասարակշռված Ջրհոս-Խոզ կանայք երբեմն էքստրավագանտ արարքներ են անում: Նրանք լավ աշխատակիցներ են, ունակ են հաջող կարիերա անել, դրա համար անհրաժեշտ բոլոր որակներն ունեն՝ խելք, աշխատասիրություն, նպատակասլացություն: Ջրհոս-Խոզ կանայք անկանխատեսելի են, բայց աշխատում են վերահսկել իրենց, այնպես որ՝ նրանցից պետք չէ տհաճություններ սպասել: Ամուսնության մեջ իրենց ընտանիքի հետաքրքրություններին նվիրված, օրինակելի կանանց նման են պահում: Տարվա և ամսվա համադրությունը. ՋՐՀՈՍ (Մաս 1-ին) |
|