Շաբաթվա աստղագուշակ 29.05 - 04.06
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1556 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա առաջին օրերի համար ծրագրեր շատ կունենաք, և այդ օրերը մտածածն իրագործելու համար իսկապես հրաշալի կլինեն: Պայմանները բարենպաստ կլինեն, դուք հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից, արագ կհասնեք դրված նպատակներին: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց հետաքրքրելու ունակությունը: Դուք ոչ միայն համախոհներ, այլև նոր ընկերներ կգտնեք: Շաբաթվա երկրորդ կեսը հազիվ թե առանց լարված պահերի անցնի: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում ու տանը: Որոշ Խոյեր կվիճեն նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էին: Բայց միաժամանակ կհաջողվի ոչ մեկին չվիրավորել, հետևել կառուցողական տոնին ու բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: Շաբաթվա վերջին օրերը հաճելի լուրեր ու առաջարկներ են խոստանում, որոնց ուրախությամբ կհամաձայնեք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթը կարող է ուզածի նման լավ չսկսվել, սակայն շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրական միտումների ազդեցությունը շուտով ուժեղանալու է: Խուճապի մի մատնվեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, ծրագրված հանդիպումները ստիպված լինեք հետաձգել, իսկ նախկինում ձեզ հետաքրքրող նախագծերից ընդհանրապես հրաժարվել: Կարևոր հաղթանակ տոնելու համար պիտի ընդամենը մի քիչ ջանքեր գործադրեք: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի այն Ցուլերի համար, որոնց աշխատանքը կապված է հանդիպումների և ուղևորությունների հետ: Նշանի նման ներկայացուցիչները գրավիչ առաջարկներ կստանան կամ իրենք կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Բացի այդ, այս հատվածում հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եթե շաբաթվա համար մեծ ծրագրեր ունեք, լավ է դրանց իրագործումը երկար ժամանակով չհետաձգեք: Ինչքան շուտ անցնեք մտածածն իրագործելուն, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելը, այնքան շատ մարդիկ պատրաստ կլինեն օգնել ձեզ դրանում: Շաբաթվա առաջին օրերը բարենպաստ կլինեն և՛ գործնական, և՛ անձնական բնույթի կարևոր հանդիպումների համար: Կարող եք հարցազրույցի գնալ, հյուր գնալ մի մարդու, որի աջակցությունը ձեզ համար շատ կարևոր է, կամ էլ մի ռոմանտիկ ժամադրության, որի մասին մտածելուց արդեն հաճելի գլխապտույտ եք ունենում: Շաբաթվա երկրորդ կեսին պիտի մեծ ուշադրություն հատկացնեք միապաղաղ առաջադրանքների լուծմանը: Երբեմն ձանձրալի է լինելու, բայց դուք կփորձեք չշեղվել ու սկսածն ավարտին հասցնել: Որոշ Երկվորյակներ պիտի ուղղեն ուրիշների սխալները, և դա նրանց հազիվ թե ուրախացնի: Բայց հին ծանոթից ստացած անսպասելի լուրը կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթը լավ է աշխատավայրում կարևոր զրույցներով կամ մտերիմների հետ հարաբերություններ պարզելով չսկսեք: Այդ հատվածում շրջապատողներին հասկանալը հեշտ չի լինելու, սեփական զգացմունքներից գլուխ հանելն էլ սովորականից բարդ կլինի: Փոխարենը կարող եք կենտրոնանալ հասարակ ու վաղուց ծանոթ պրակտիկ առաջադրանքների լուծման վրա: Այստեղ ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, անհրաժեշտ արդյունքն ստանալու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեր փորձը պետք կգա նոր ծանոթներից մեկին. շուտով դուք կընկերանաք նրանց հետ: Շաբաթվա երկրորդ կեսը շատ գործերում հաջողություններ է խոստանում՝ սկսած լավ ծանոթ գործերից, վերջացրած լրիվ նորերով: Իմպրովիզներ անելուց մի վախեցեք: Դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, կհասկանաք, թե ինչպես կարելի է գործել: Ուշադիր է պետք լսել ինտուիցիայի հուշումները գումարին վերաբերող հարցերում: Չի բացառվում եկամուտները մեծացնելու հասարակ ու արդյունավետ եղանակ գտնեք: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկզբին լուրջ տրամադրվելը հեշտ չի լինելու: Շատ Առյուծներ այդ հատվածում ընդհանրապես չեն ուզենա մտածել գործերի մասին, ավելի հաճելի կլինի հին նախասիրության մասին հիշելը, ընկերներին հանդիպելը կամ հետաքրքիր ուղևորությունների մեկնելը: Բայց եթե ուզում եք հասնել վաղուց դրված նպատակներին և համարում եք, որ դա լավ ժամանակ անցկացնելուց ավելի կարևոր է, ապա աշխատեք ձեզ վրա: Բանն այն է, որ հենց շաբաթվա առաջին օրերն են ամենամեծ հաջողությունները խոստանում: Եթե պահը բաց թողնեք, հետո ինչ-որ բանի հասնելու համար շատ պիտի ջանաք: Իսկ ահա շաբաթվա երկրորդ կեսին կկարողանաք ուրախացնել և՛ ձեզ, և՛ ուրիշներին: Այդ հատվածը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ռոմանտիկ ուղևորությունների համար: Չեն բացառվում հաջող գնումները, նվերներն ու անակնկալները: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, կօգնեն ձեր հին ցանկության իրագործմանը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք նույնիսկ սպասվածից լավ արդյունքների կհասնեք: Իսկ ամենը նրա շնորհիվ, որ կնախընտրեք ձեր ձևով գործել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Ձեր որոշ գաղափարներ այնքան լավը կլինեն, որ միանգամից կյուրացվեն շրջապատողների կողմից: Գործերին ձեր մոտեցումը տպավորություն կթողնի ղեկավարության վրա: Չի բացառվում շուտով ձեզ հետաքրքիր մի բան առաջարկեն կամ հնարավորություն տան կենտրոնանալ մի նախագծի վրա, որը ավելի հեռանկարային է թվում: Շաբաթվա սկզբին անձնական գործերը երկրորդ պլան կանցնեն. դուք կարող եք չափազանց զբաղված լինել մեկ այլ բանով: Աշխատեք ուշադրություն հատկացնել մտերիմներին, երբ նրանք խնդրում են ձեզ դրա մասին, խնդրանքներն էլ առանց պատասխան չթողնել: Ավելի ուշ հնարավորություն կունենաք ժամանակ անցկացնել ձեզ համար իսկապես թանկ մարդկանց հետ, ինչ-որ ձևով ուրախացնել նրանց: Շաբաթվա վերջին օրերը բարենպաստ կլինեն ընտանեկան ծրագրերը քննարկելու, ինչպես նաև սիրելի մարդու հետ ընդհանուր ապագայի մասին զրուցելու համար: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ հագեցած ու հետաքրքիր շաբաթ է սպասվում: Նոր գործեր կհայտնվեն, որոնց մեջ կուզենաք գլխովին սուզվել: Բայց ամեն ինչ միանգամից հեշտ չի ստացվի: Սակայն դուք արագ հաղթանակների վրա հույս չեք դնի, ուստի չեք նահանջի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Շատ Կշեռքների մի քանի տարի առաջ ձեռք բերած փորձը կօգնի խուսափել լուրջ սխալներից, չընկնել թշնամիների լարած թակարդը: Շաբաթը կարող է շատ հաջող լինել մասնագիտական աճի ձգտողների համար: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը, ձեր հաջողությունների մասին էլ առանց ավելորդ համեստության պատմեք: Ձեզ կնկատեն մարդիկ, որոնց աջակցությունը շատ դռներ կբացի ձեր առաջ: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումների ացելելը, սեմինարների և բաց բանավեճերի մասնակցելը: Ինչքան շատ ունկնդիրներ ունենաք, այնքան լավ: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունենա: Բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ ներդաշնակ կդասավորվի, այնպես որ բողոքել չեք ուզենա: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի շաբաթ է աշխատանքի մեջ նախաձեռնող լինելու համար: Ինտուիցիան կհուշի, որ գործելու ժամանակն է, և այն չի սխալվի: Հավանական է ձեր ծրագրերը չափազանց համարձակ թվան ու ձեզ փորձեն հետ պահել մտածածն իրագործելուց: Նման դեպքերում լավ է սեփական փորձին ու առողջ բանականությանը ապավինեք, այլ ոչ թե ուրիշների խորհուրդներին: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այն Կարիճների հանդեպ, որոնց մասնագիտական գործունեությունը կապված է ստեղծագործելու հետ, ստեղծագործ մոտեցում ու երևակայություն է պահանջում: Նշանի այս ներկայացուցիչները գաղափարներ կունենան, որոնք բոլորին կզարմացնեն: Բայց մյուսների համար էլ ամեն ինչ լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նորերը ձեռք բերել, համոզիչ հաղթանակ տանել հին մրցակիցների հանդեպ: Կարող են վշտացնել մտերիմների հետ տարաձայնությունները: Բայց ընդհանուր լեզու արագ կգտնեք, փոխադարձ դժգոհություններ ու վիրավորանքներ չեն լինի: Կարևոր այն է, որ տհաճ զրույցները չհետաձգեք: Ինչքան շուտ պարզաբանեք իրավիճակը, այնքան արագ ամեն ինչ կհարթվի: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համբերությամբ զինվեք. շաբաթվա սկզբին այն ձեզ շատ է պետք գալու: Շատ բան սպասվածի նման չի դասավորվի, ուստի ոչ բոլոր գործերը կկարողանաք ժամանակին ավարտել, կարող են դժվարություններ առաջանալ: Չի բացառվում մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել, խախտեն հին պայմանավորվածությունները: Բայց այդ ամենը չի խանգարի ձեզ հասնել դրված նպատակներին, եթե հանգստություն պահպանեք և հույզերին չտրվեք: Շաբաթվա երկրորդ կեսը նոր հնարավորություններ կբացի աշխատանքի մեջ: Որոշ Աղեղնավորներ կգտնեն եկամուտները մեծացնելու հասարակ ձևը: Լավ կանցնեն գործուղումները, հաջողությամբ կավարտվեն արտերկրի գործընկերների հետ բանակցությունները: Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Ընտանեկան գործերից ձեզ հեռու մի պահեք, նույնիսկ եթե շատ զբաղված եք, և աշխատեք հոգ տանել ձեզ համար թանկ մարդկանց մասին: Հավանական է շաբաթվա կեսին բոլորին հուզող բարդ հարցերը քննարկելու կարիք լինի: Լարված պահեր կլինեն, բայց ավելի ուշ ամեն ինչ կհարթվի, շփումներն էլ կրկին ուրախություն կպարգևեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը կարող է բավական լարված լինել: Այդ հատվածում մի քանի գործեր ձեր ուշադրությունն են պահանջելու, և միանգամից չի հաջողվի հասկանալ, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Շրջապատողների խորհուրդները տարաբնույթ ու անօգուտ կլինեն, լավ է սեփական առողջ բանականությանը ապավինեք: Ինչքան էլ շատ գործեր ունենաք, մի մոռացեք ուշադրություն հատկացնել մտերիմներին, հետաքրքրվել նրանց գործերով: Դա թույլ կտա խուսափել ապագայի տհաճ իրավիճակներից, ընտանեկան խնդիրները լուծել մինչև դրանց լուրջ բնույթ ստանալը: Շաբաթվա երկրորդ կեսին պիտի թուլանաք: Դուք ձեզ ինքնավստահ ու հանգիստ կզգաք, կտեսնեք, որ պայմանները հաջող են դասավորվել, և դրանց դեմ պայքարելու կարիք այլևս չկա: Այս հատվածը բարենպաստ կլինի ռոմանտիկ հարաբերությունների տեսանկյունից: Չի բացառվում ճակատագրական հանդիպումը, սերը առաջին հայացքից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք շաբաթը խաղաղասիրաբար տրամադրված սկսել և գոնե մինչև չորեքշաբթի ոչ մեկի հետ չվիճել: Լավ կլինի խուսափեք նաև քննադատություններից, նկատողություններ անելուց, սուր մեկնաբանություններից ու հնարավորինս հեռու մնաք այն մարդկանց հետ շփումներից, որոնք սովորաբար հանում են ձեզ հավասարակշռությունից: Կենտրոնացեք գործերի վրա, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել, ձեզանից էլ անհնարինը մի պահանջեք: Հնարավոր է հիմա բավական համեստ հաջողությունների հասնեք: Բայց հետո առաջ շարժվելը կհեշտանա: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գործնական զրույցների, կարևոր հարցերը քննարկելու համար: Վեճերը չեն բացառվում, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, օգուտ կտան, կօգնեն օպտիմալ լուծում գտնել: Հավանական են փոքրիկ տնային տարաձայնություններ, բայց ձեզ կհաջողվի ամեն ինչ արագ հարթել, խուսափել վիրավորանքներից: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկիզբը հարմար կլինի և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր կարևոր գործերի համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես հասնեք անհրաժեշտ ադյունքին, անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Այս հատվածը հաջող կլինի փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու, բյուրոկրատական գործընթացների համար: Այդ ամենը շատ ժամանակ չի խլի և լուրջ ջանքեր չի պահանջի: Կվշտացնեն ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները, մտերիմների՝ ձեզ չհասկանալը: Բայց շուտով ամեն ինչ կկարգավորվի: Շաբաթվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից, հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Հին ընկերներին հանդիպելու, հեռվում ապրող հարազատներին այցելելու հնարավորություն կունենաք: Ռոմանտիկ ժամադրություններն անսովոր կլինեն ու երկար կհիշվեն: Իսկ ահա աշխատավայրում ամեն ինչ հարթ չի լինի: Հին թշնամիները կարող են ակտիվանալ, այնպես որ պատրաստվեք նրանց հակահարված հասցնելու: Հնարավոր է պետք լինի ձեզ կոշտ պահեք, որպեսզի հասկանան՝ ձեր ճանապարհին լավ է չկանգնել: |
|