Շաբաթվա աստղագուշակ 22.05 - 28.05
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1083 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հավանական են ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստներ: Ամենայն հավանականությամբ դրանց պատճառը ձեր սեփական սխալներն են լինելու: Շատ Խոյերի համար դժվար է լինելու իրենց հնարավորությունները ճիշտ գնահատելը, նրանք նաև զարմանալիորեն թեթևամիտ կլինեն գումարի հետ կապված հարցերում: Մնացած ամեն ինչում շաբաթը հաջող կդասավորվի: Աշխատանքային առաջադրանքները կատարելը սովորականից հեշտ կլինի, պետք կգա ցանկացած գործի ստեղծագործաբար մոտենալու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն արձագանքել ձեր ամենահամարձակ գաղափարներին ու դրանց իրագործման համար ջանքեր գործադրել: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ վերջին ժամանակներս հաշտ չէիք: Կպարզվի, որ վիրավորանքների և փոխադարձ դժգոհությունների պատճառը թյուրըմբռնումն է եղել: Երբ ամեն ինչ պարզաբանեք, ներդաշնակությունն էլ կվերականգնվի: Ամենամտերիմների աջակցությունը շատ կարևոր կդառնա շաբաթվա երկրորդ կեսին, և դուք այն անպայման կստանաք: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու համառությունը, որոնք ժամանակին օգնել են ձեզ, հիմա կարող են դժվարությունների պատճառ դառնալ: Նոր գործ ստանձնելուց առաջ համոզվեք, որ դրանից հիմա ընդհանրապես հնարավոր է գլուխ հանել: Եթե գիտելիքների ու փորձի պակաս ունեք, խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ, հույս մի դրեք ձեր ստացած տպավորության վրա, եթե այն փաստերով հիմնավորված չէ: Շաբաթը հարմար կլինի բարդ հարցերի շուրջ մտածելու համար. խոսքը և՛ գործնական, և՛ անձնական բնույթի հարցերի մասին է: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք իրավիճակն ու շուտով կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Ընտանիքի անդամների հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն են պահանջելու: Ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա, բացի այդ, երբեմն կենցաղային կամ ֆինանսական հարցերի հետ կապված դժվարություններ կառաջանան: Սակայն շաբաթվա վերջին մոտ ամեն ինչ կհարթվի: Եվ այստեղ վերջին դերը չի խաղա լավատեսությունը պահպանելու և առաջացած դժվարություններին հումորով մոտենալու ձեր ունակությունը: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այս շաբաթ չարժե ռիսկի դիմել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը չկա: Լավ է նպատակին տանող թեկուզ երկար, բայց հուսալի ուղի փնտրեք, զգույշ լինեք կարևոր հարցերը լուծելիս: Հատկապես ուշադիր է պետք լինել գումարի հետ. հիմա այն ջրի պես հոսելու, գնալու է: Միայն մի քանի օրվա ընթացքում դուք նշանակալի գումար կծախսեք, եթե ժամանակին չհիշեք, թե ինչ կարևոր է խնայող լինելը: Ոչ միանշանակ իրավիճակներ կարող են առաջանալ աշխատավայրում: Այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել, կլարվեն: Անսպասելիորեն կպարզվի, որ ինչ-որ մեկը փորձում է վնասել ձեզ և հենց դրա համար էլ հետաքրքրվում է ձեր գործերով: Դուք ինքներդ էլ պիտի խուսափեք անազնիվ մեթոդներից, առավելագույնս բաց ու հետևողականորեն գործեք: Արժե հույս դնել փորձված համախոհների, նաև նրանց վրա, ում հետ վերջին ժամանակներս ոչ միայն աշխատում, այլև ընկերություն եք անում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին կարող է թվալ, որ ամեն ինչ շատ բարդ ու ոչ միանշանակ է դասավորվում: Անսպասելիորեն կարևոր իրավիճակներ կստեղծվեն, և ձեր ծրագրերի իրագործումը պիտի հետաձգեք: Աշխատանքային առաջադրանքները, որոնց վրա հույս ունեիք կենտրոնանալ, սպասվածից բարդ կլինեն: Դրանք առաջին փորձից լուծել չի ստացվի, հաջողության հասնելու համար համառության կարիք կլինի: Հավանական են ֆինանսական կորուստներ, որոնց պատճառը ձեր անուշադրությունը կամ մտերիմների՝ կանոններին հետևելու ցանկության բացակայությունը կլինի: Շաբաթվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի: Այն հրաշալի կլինի ավելի վաղ գործած սխալներն ուղղելու համար: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական հարաբերություններին: Դուք կկարողանաք հաշտվել մարդկանց հետ, ում հետ վիճել էիք, վերջ կտաք թյուրըմբռնմանը, որը խանգարում էր սիրելիի հետ հաճելի շփումներին: Վերջին ժամանակներս շատ կասկածամիտ դարձած Խեցգետինները կհասկանան, որ իզուր են հուզվել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը հարմար չի լինի ինչ-որ մեկի հետ գաղտնիքներով կիսվելու կամ երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ այն մարդիկ, որոնց վրա նախկինում ամեն հարցում կարող էիք հույս դնել, հիմա կարող են հիասթափեցնել: Եթե չեք ուզում բամբասանքի սիրահարներին ոգևորել, հրաժարվել էքստրավագանտ արարքներից, աշխատեք ընդունված կանոնները չխախտել: Սեփական անձի վրա ավելորդ ուշադրություն չգրավելու ունակությունը շատ պետք կգա լուրջ աշխատանքային խնդիրների լուծմամբ զբաղված Առյուծներին: Թշնամիները որոշ ժամանակով կմոռանան ձեր գոյության մասին, ուստի չեն խանգարի ձեզ: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ, անսովոր հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ է խոստանում: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Բացառություն չեն դառնա նաև նրանք, ում ընդհանրապես ոչ ոք դուր չի գալիս: Հավանական է ռոմանտիկ տարվածություն: Աշխատեք գլուխներդ չկորցնել: Առողջ բանականությունը կօգնի խուսափել հակասական արարքներից, որոնց համար հետո կարող էիք զղջալ: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ստիպված եք լինելու շատ աշխատել, բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի: Շաբաթվա սկիզբը հարմար կլինի լրիվ նոր ծրագրերի, անսպասելի մտքին եկած գաղափարների իրագործմանն անցնելու համար: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել, բայց պատասխանատու որոշումները դուք պիտի ընդունեք: Մի հուզվեք, քանի որ ձեր փորձն ու գիտելիքները բավարար կլինեն, լուրջ սխալներ չեք անի, եթե չշտապեք: Շաբաթվա կեսին դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեր հեղինակության համար վտանգավոր շշուկներ կհայտնվեն: Աշխատեք ամեն ինչ հնարավորինս շուտ պարզաբանել, և այդ դեպքում բամբասանքներ տարածող մարդիկ չեն կարողանա վնասել ձեզ: Շաբաթվա վերջը կուրախացնի: Այդ հատվածում կարող եք ամեն ինչ ստանձնել. աստղերը ձեր կողմից կլինեն, հաջողությունն էլ չի ուշանա: Հավանական են լավ նորություններ մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը կարող է բավական հոգնեցնող ու լարված թվալ: Այս հատվածում պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, և միանգամից պարզ չի լինի, թե դրանցից որն է ավելի կարևոր, ավելի մեծ ուշադրություն պահանջում: Ինչ-որ մեկի հետ խորհրդակցելն անօգուտ կլինի: Իսկ ահա ինտուիցիայի հուշումներն արժե ուշադիր լսել. դրանք օգտակար կլինեն: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շաբաթվա կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի այն Կշեռքների առաջ, որոնք վերջին ժամանակներս երազում էին փոփոխությունների մասին, բայց ոչ մի կերպ չէին կարողանում որոշել, թե ինչ են իրականում ուզում: Կարող եք ձեր ուժերը փորձել մի գործում, որը միշտ հետաքրքրել է ձեզ: Չի բացառվում դա նաև լավ վարձատրվող գործ լինի: Սիրո մեջ կարող եք հաջողակ լինել, եթե նախաձեռնող լինեք ու չսպասեք, որ ամեն ինչ ինքն իրեն դասավորվելու է: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կյանքին փիլիսոփայական մոտեցումը ձեզ բազմիցս օգնել է հաղթահարել խոչընդոտները, պահպանել դրական տրամադրվածությունն ու լավատեսությունը: Այն շաբաթ այն կրկին պետք է գալու: Հավանական են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնց պատճառով շուրջը բոլորը կհուզվեն ու կշտապեն, կխախտվեն և՛ մասնագիտական, և՛ անձնական բնույթի հին պայմանավորվածությունները: Բայց եթե նույնիսկ շուրջը քաոս իշխի, դուք ուշադիր կլինեք, ստեղծագործաբար կմոտենաք այն առաջադրանքների լուծմանը, որոնցից միայն այդպես է հնարավոր գլուխ հանել: Շաբաթվա առաջին կեսը հարմար կլինի պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ հանդիպելու, գործնական բանակցություններ վարելու, համախոհներ փնտրելու համար: Ավելի ուշ պիտի վերադառնաք առօրյա գործերին, որոնք արդեն հասցրել են ձանձրացնել ձեզ: Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կարևոր կդառնա լավ տրամադրությունը պահպանելը: Այնպես որ այդ հատվածի համար ձեզ ուրախացնող մի բան ծրագրեք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հաջող ու բարենպաստ կլինի, բայց այն լրիվ անամպ անվանել չի կարելի: Իսկ ամենը նրա պատճառով, որ հուզական դաշտն է լարված լինելու: Երբեմն դուք սուր կարձագանքեք մանրուքներին, սրտին մոտ կընդունեք մի բան, ինչին առաջ ուշադրություն չէիք դարձնի: Աշխատեք չնեղացնել ձեզ համար թանկ մարդկանց, նույնիսկ եթե նրանք երբեմն անտակտ են լինում, տհաճ նկատողություններ են անում: Ամենայն հավանականությամբ դրա տակ ոչ մի լուրջ բան թաքնված չի լինի, պարզապես ամենաներդաշնակ հարաբերություններում էլ երբեմն բարդ պահեր են լինում: Ամենակարևորը ձեռքերը ծալած չնստելն է: Մի նստեք ու սպասեք, որ ուրիշները ամեն ինչ ձեր փոխարեն անեն: Ինչքան հաճախ նախաձեռնող լինեք գործերում, ինչքան հաճույքով նոր բան ստանձնեք, այնքան հեշտությամբ հաջողության կհասնեք: Բացի այդ, տրամադրությունը միանգամից կլավանա, երբ հետաքրքիր գործով զբաղվեք: Դրա շնորհիվ հնարավոր կդառնան նաև շատ հաճելի ծանոթությունները: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին զգուշությունը ձեզ չի վնասի, ինքնատիրապետումը պահպանելն էլ շատ տեղին կլինի: Դուք շրջապատողների պրովոկացիաներին չեք տրվի, չեք ընկնի թշնամիների լարած թակարդները: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ինտուիցիան միանգամից կհուշի, որ եկել է ստվերից դուրս գալու և վճռական գործելու ժամանակը: Ձեր ընտրած ռազմավարությունը ոչ բոլորին դուր կգա, այնպես որ քննադատությունների պակաս չի լինի: Հետաքրքիր է, բայց դրանցից մի քանիսում դուք առողջ հատիկ կգտնեք: Իսկ մնացածների համար լավ է չանհանգստանաք: Օր օրի դժվարությունները կքչանան, ուրախության առիթներն էլ կշատանան: Շաբաթվա երկրորդ կեսը շատ Այծեղջյուրների համար տոն կդառնար, եթե նրանք անընդհատ ստիպված չլինեին շեղվել աշխատանքի վրա: Բայց չնայած բոլոր հոգսերին, դուք ժամանակ կգտնեք և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընկերական հանդիպման համար: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկզբին դուք կհասցնեք ամենը, ինչ ծրագրել էիք, և նույնիսկ ավելին: Շրջապատողներին հասկանալի չի լինի, թե ինչպես է դա ձեզ մոտ ստացվում: Բայց երկար բացատրություններ տալու կարիք չկա. դուք ավելի կարևոր, հետաքրքիր ու հեռանկարային գործեր ունեք: Եթե վաղուց էիք մտածում գործնական ոլորտում ինչ-որ բան փոխելու մասին, հիմա օգտակար կլինի ամեն ինչ կշռադատելն ու փորձառու մարդկանց հետ խորհրդակցելը: Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Ինտուիցիան կհուշի, որ շտապելու կարիք չկա, և այն չի սխալվի: Այս օրերը բարենպաստ կլինեն հին գործերն ավարտելու և եզրահանգումներ անելու համար: Ուշադրություն պահանջող գործերը կքչանան, դուք հանգստանալու, զբոսնելու և տրամադրություն բարձրացնող շփումների համար ժամանակ կունենաք: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունն այս շաբաթ կրկին օգտակար կլինի: Այն կօգնի ոչ վաղ անցյալի թշնամիներին համախոհների վերածել, զինաթափել մրցակիցներին, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Միաժամանակ ոչ ոք չի կարողանա ձեզ մեղադրել նրա մեջ, որ շրջապատողներին պարտադրում եք ձեր կարծիքը: Հակառակը, դուք ձեզ իսկական դիվանագետի նման կպահեք, ուստի լուծում կգտնեք, որից բոլորը գոհ կմնան: Աշխատեք չհոգնել, հատկապես շաբաթվա առաջին օրերին: Մտածեք՝ արդյոք այդքան կարևոր է մի քանի հարց միաժամանակ լուծելը, արդյոք հնարավոր չէ դրանք առանձին-առանձին անել ու դադարներ վերցնել: Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերից շեղվելու, հետաքրքիր վայրերում լինելու, ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ձեզ չոգեշնչող բաների վրա շատ ժամանակ չծախսելը: |
|