Շաբաթվա աստղագուշակ 26.10 - 01.11
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1479 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենայն հավանականությամբ, այս շաբաթ շատ պիտի աշխատեք, ընդ որում՝ բառի լայն իմաստով: Գործեր ու հոգսեր սովորականից շատ կլինեն, հաճախ արդյունքների հասնելն ավելի բարդ կլինի, քան նախատեսել էիք: Բայց չարժե ո՛չ հանձնվել, ո՛չ էլ հուսահատվել: Դուք կկարողանաք հասնել դրված նպատակներին, ձեր կյանքը դեպի լավը փոխել, ինչպես նաև աջակցել մարդկանց, որոնց հանդեպ անտարբեր չեք: Արժե հատուկ ուշադրություն դարձնել շաբաթվա երկրորդ կեսին: Այն նոր հնարավորություններով լի կլինի, բայց դրանցից օգտվելու համար կարգապահություն, կազմակերպվածություն և գործերին պատասխանատու վերաբերմունք է անհրաժեշտ: Աշխատեք չհիասթափեցնել նրանց, որոնք ձեզ վրա հույս են դրել և կատարել տրված բոլոր խոստումները: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աստղերը ձեր կողմից կլինեն. կարող եք շատ բաների հասնել, եթե չծուլանաք: Հաջողության գլխավոր գաղտնիքն այն կլինի, որպեսզի ընտրեք ամենակարևոր նպատակը և հենց դրան հասնելուն ուղղեք հիմնական ջանքերը: Իհարկե, մեկ այլ բանով էլ պետք է զբաղվեք: Աշխատեք մանրուքների վրա շատ ժամանակ չծախսել ու չհուզվել, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Նշանի շատ ներկայացուցիչների այս շաբաթ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց մոտեցում ցուցաբերելու կարողությունը: Հաճախ շրջապատողներին հասկանալուն կօգնի ինտուիցիան: Նույնիսկ եթե ձեր ծանոթները ինչ-որ բան կիսատ են ասում կամ փորձում են ձեզանից տեղեկատվություն թաքցնել, դուք ժամանակին ամեն ինչ կկռահեք: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնց վերջ տալու համար զղջում էիք: Որոշ Ցուլեր կկարողանան հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ հակասական, լարված ու հետաքրքիր շաբաթ է: Նրա իրադարձությունները մեկ արագ կզարգանան, մեկ էլ կարծես տեղում կդոփեն: Դուք բոլոր դեպքերում ձեզ հրաշալի կզգաք ու ձեզ այնպես կպահեք, ինչպես իրավիճակը կպահանջի: Երբեմն կնյարդայնացնի շրջապատողների անհասկացող լինելը, երբեմն կվիճեք նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում, բայց շատ շուտով բոլորը կմոռանան ձեզ հակադրվելու մասին ու կընդունեն ձեր ճշմարտացիությունը: Այս շաբաթ շատ բան պիտի սովորեք: Լավ նորությունն այն է, որ արագ կիրառում կգտնեք ստացված ինֆորմացիային ու նոր հմտություններին: Նշանի որոշ ներկայացուցիչներ նաև կծանոթանան մարդկանց հետ, որոնք կօգնեն բարձրանալ մասնագիտական սանդուղքով կամ հաջողել բիզնեսում, նշանակալի առաջընթաց արձանագրել ստեղծագործական կյանքում: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Այս շաբաթը ձեզ կօգնի շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ սկսեք նորովի նայել և՛ հին, և՛ ոչ վաղ անցյալի իրադարձություններին: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կազդեն ձեզ վրա, կոգեշնչեն, կհուշեն՝ ինչպես փոխել ծրագրերը: Նշանի շատ ներկայացուցիչներ իրենց ավելի ազատ ու վստահ կզգան և վերջապես կստանձնեն այն, ինչով վաղուց էին ծրագրում զբաղվել: Նկատի ունեցեք, որ հատկապես կարևոր գործերը լավ է չհետաձգեք: Դրանք ստանձնեք շաբաթվա սկզբին, և միայն այդ դեպքում հաջողության հասնելու շանսերը մեծ կլինեն: Ավելի ուշ կենցաղային խնդիրներ կառաջանան, չի բացառվում՝ անսպասելի ծախսերի կարիք լինի, իսկ դուք ստիպված լինեք դրանց սովորականից շատ ժամանակ նվիրել: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այն, ինչի համար օգնության ու աջակցության կարիք եք զգալու, արժե ծրագրել շաբաթվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածն է հարմար և՛ մտերիմների, և՛ գործընկերների հետ շփվելու համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, որոնք սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, ցանկացած առաջարկի մերժումով են պատասխանում: Ամենավերջին դերը չի խաղա հմայքը: Ավելի ուշ բարդ շրջան կգա: Դա կապված կլինի նրա հետ, որ հուզական դաշտը առավել լարված կդառնա: Դուք կհուզվեք, հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը, կվիճեք մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Բայց լուրջ սխալներ չեք անի, իսկ իրավիճակը դեպի լավը փոխելու եղանակն անպայման կգտնեք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ բավական հաջող կլինի: Կարող եք ստանձնել նոր գործերը, նաև այնպիսիք, որոնք բարդ, խճճված, ուշադրություն պահանջող են թվում: Ձեզ կհաջողվի շատ բաներից գլուխ հանել, լուծել խնդիրները, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել: Հաճախ օգտակար կլինեն հին կապերը, դուք օգնականներ կգտնեք այնտեղ, որտեղ նախկինում չէիք սպասում տեսնել: Շաբաթվա կեսին անսովոր գաղափարներ կունենաք: Ամենայն հավանականությամբ, դրանք կապված կլինեն աշխատանքի կամ ձեզ համար կարևոր այլ ոլորտի հետ: Մի վախեցեք փորձարկումներ անելուց, նոր բան փորձելուց: Հաջողությունը հաճախ կուղեկցի ձեզ: Շաբաթվա վերջին օրերին դժվար կլինի լավ տրամադրությունը պահպանելը: Աշխատեք այդ հատվածի համար ծրագրել այն գործերը, որոնք միշտ ուրախացնում են: Օգտակար կլինի հին նախասիրությունների մասին հիշելը: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ձեզ բավական նյարդային շաբաթ է սպասվում: Այն կարող է տհաճ անակնկալներ բերել: Չեն բացառվում իրադարձությունները, որոնց պատճառով ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, առօրյա գործերից լրիվ նորերին անցնել: Պատրաստ եղեք ոտքի վրա սովորել: Երբեմն ձեր ուսուցիչները կդառնան մարդիկ, որոնց հանդեպ նախկինում ո՛չ հարգանք էիք տածում, ո՛չ էլ համակրանք. հարաբերությունները նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն: Հնարավոր են ուղևորություններ, այդ թվում՝ չծրագրված: Չեն բացառվում շփումները հեռվից եկած մարդկանց հետ: Նրանց հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան կարող էիք ենթադրել: Հավանական են համագործակցության անսովոր առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան մեծացնել իրենց եկամուտները: Շաբաթվա վերջին արժե հաճելի բան ծրագրել. դրական հույզերը ձեզ չեն խանգարի: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ արդյունավետ շաբաթ է: Այն ձեզ հնարավորություն կտա գլուխ հանել շատ ու շատ գործերից, լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները: Կկարողանաք գլուխ հանել հին խնդիրներից, պատասխաններ գտնել հարցերին, որոնց շուրջ երկար մտորել եք: Ապագայի ծրագրերում պարզություն և որոշակիություն կմտնի, դուք ձեզ վստահ կզգաք ու ոգևորությամբ կստանձնեք մտածածը կյանքի կոչելը: Շատ բան սպասվածից լավ կստացվի: Բարենպաստ շաբաթ է գործնական ու անձնական հանդիպումների, այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Դուք հմայիչ կլինեք, հազիվ թե ինչ-որ մեկը անտարբեր մնա ձեր հանդեպ: Չի բացառվում սերն առաջին հայացքից, սիրային պատմության սկիզբը: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր կլինի ինքներդ ձեզ վերահսկելն ու պրովոկացիաներին չտրվելը: Այս շաբաթ շատ կարևոր կլինեն խելամտությունն ու ինքնուրույն որոշումներ ընդունելու, ձեզ վրա պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը: Ժամանակ առ ժամանակ խելամիտ խորհուրդներ կստանաք, բայց այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևորի մասին, կարող եք հույս դնել միայն ձեզ վրա: Շաբաթը կարող է բավական հոգնեցնող լինել. գործեր սովորականից շատ կլինեն, դրանք բավական միապաղաղ կլինեն, երբեմն կձանձրացնեն: Կուզենաք ամեն ինչից արագ գլուխ հանել, բայց դա միշտ չէ, որ հնարավոր կլինի: Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից հանգիստ կանցնի: Այն թույլ կտա զբաղվել նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Իսկ մարդիկ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է, ձեր շատ գաղափարներ կաջակցեն: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործել է պետք: Այս շաբաթը հաջող ու արդյունավետ կանցնի միայն այն դեպքում, եթե ձեռքերը ծալած չնստեք ու չսպասեք, որ մեկ ուրիշն է ձեր խնդիրները լուծելու: Չի բացառվում՝ նոր առաջադրանքներ լինեն: Դրանք այնքան դժվար չեն լինի, որքան սկզբում կթվան: Բայց դրանք կկարողանաք միայն ինքնուրույն լուծել. խորհուրդներն ամենայն հավանականությամբ անօգուտ են լինելու: Շաբաթվա սկզբին հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ, վեճեր: Բայց ավելի ուշ բոլորը կընդունեն ձեր ճշմարտացիությունը, կհասկանան, որ դուք նկատել եք այն, ինչին մյուսներն ուշադրություն չեն դարձրել: Հենց ձեր գիտելիքների ու համարձակ գաղափարների շնորհիվ հաջողությամբ ավարտին կհասնի այն նախագծերի վրա տարվող աշխատանքը, որոնք համարյա անհույս էին թվոմ: Շաբաթվա վերջին օրերը կուրախացնեն հաջող զուգադիպություններով ու հաճելի հանդիպումներով: Դրանք բարենպաստ կլինեն շփումների համար, լի կլինեն սիրային պահերով: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր կլինի ամպերում չսավառնելը, առավելագույնս իրատես եղեք: Փաստացի դրանից են կախված լինելու այս շաբաթվա հաջողությունները: Ձեզ վրա չափազանց շատ բան մի վերցրեք, լուրջ հույսեր մի փայփայեք, որ միայնակ կարողանալու եք աշխարհը դեպի լավը փոխել: Ամենայն հավանականությամբ օգնության կարիք եք ունենալու: Լավ նորությունն այն է, որ այն արագ ստանալ չի ստացվի: Ինչով էլ զբաղվեք, ուշադիր եղեք մանրուքներին: Դրանք ավելի կարևոր կլինեն, քան կարող են սկզբում թվալ: Մի լսեք նրանց, որոնք կոչ են անում հույս դնել հաջողության վրա ու հոսանքով լողալ: Իրավիճակը լրիվ այլ բան է պահանջում՝ լավ մտածված, վճռական գործողություններ: Չի բացառվում՝ հոգսեր սովորականից շատ լինեն: Բայց դուք ժամանակ կունենաք մտերիմների հետ շփվելու և այն մարդկանց ուշադրություն դարձնելու համար, որոնք վերջին շրջանում ձեզ հետ զրույցների կարիքը շատ էին զգում: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս շաբաթը ձեզ հնարավորություն կտա ինչ-որ բան փոխել կյանքում: Նկատի ունեցեք, որ հիմա արժե ավելի շատ հոգ տանել ապագա բարեկեցության մասին, քան անհանգստանալ այսրոպեական հաջողությունների համար: Ուշադրություն դարձրեք մասշտաբային, երկարաժամկետ նախագծերին, ծրագրերը քննարկեք նրանց հետ, որոնք թեկուզ գոնե տեսականորեն կարող են օգնել կյանքի կոչել դրանք: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի թյուրիմացություններ, պատահարներ, որոնք կխախտեն ձեր ծրագրերը: Այստեղ խոսքը լուրջ խնդիրների մասին չի լինի, այլ մանրուքների, որոնք չպիտի փչացնեն ձեր տրամադրությունը, ստիպեն հրաժարվել մտածածից: Ընտանեկան գործերն ավելի մեծ ուշադրություն կպահանջեն, քան սովորաբար: Մտերիմները աջակցության ու հոգատարության կարիք կունենան, հաճախ կդիմեն խնդրանքով: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը ձեր օգնության կարիքն ունենա. աշխատեք չմերժել նրան: |
|