ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 25.11 - 01.12
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2249 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հեշտ չի դասավորվի: Պատճառներից մեկն այն կլինի, որ դուք ձեզ միշտ ճիշտ չեք պահի: Շատ Խոյեր հակված կլինեն ցանկալին իրականության տեղ ընդունել, շտապողական որոշումներ ընդունել ու իրենք իրենց փակուղու առաջ կանգնեցնել: Նշանի նման ներկայացուցիչները պետք է լսեն խորհուրդները: Շրջապատողները օգտակար բաներ կասեն, միայն թե ոչ այն ձևով, ինչ ձևով կուզենայիք լսել դրանք:

Շատ օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Նույնիսկ եթե սովորաբար դրան մեծ նշանակություն չեք տալիս ու փորձում եք պարզապես պարտաճանաչ կատարել ձեր պարտականությունները, հիմա պետք է մտածեք, թե ինչը կարելի է դեպի լավը փոխել, ինչպես կարելի է փայլուն արդյունքների հասնել: Նույնիսկ համեստ մասնագիտական հաջողությունները կոգեշնչեն: Եթե կարևոր հաղթանակներ տոնեք, էներգիայի մեծ ներհոսք կզգաք:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամենափայլուն շաբաթը չէ: Խոշոր հաջողությունների հասնել հազիվ թե հաջողվի, բայց շատ հավանական է՝ լավ ժամանակ անցկացնեք: Ուղևորությունները վառ տպավորություններ են խոստանում: Ճիշտ է, չի բացառվում՝ ավելի երկար տևեն, քան պլանավորել էիք:

Շաբաթը հարմար է ուսման, մտավոր աշխատանքի համար: Ձեզ մոտ շատ լավ կստացվի տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, փաստերը զուգադրելն ու կարևորն առանձնացնելը: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանքին, կարիերային ու բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ կունենաք: Շուտով կկարողանաք կյանքի կոչել դրանք:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, առանց դժվարության մոտեցում կգտնեք նոր ծանոթներին: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեք, հաճախ սուր կարձագանքեք դատարկ բաներին, կանհանգստանաք մանրուքների պատճառով: Նման պահերին շատ կարևոր կլինի, որ կողքին լինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Նոր ծանոթները ակնկալիքները չեն արդարացնի: Նրանց մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կփորձեն ձեզ իրենց հետաքրքրությունների օգտին ծառայեցնել, բայց դուք, իհարկե, նման բան թույլ չեք տա:

Կարևոր փոփոխությունները չեն բացառվում մասնագիտական ոլորտում: Դրանք ձեր նախաձեռնությամբ տեղի չեն ունենա: Ավելին, դուք կնախընտրեիք, որ ամեն ինչ նախկինի նման ընթանա, բայց ստիպված եք լինելու հարմարվել նոր պայմաններին:

Աշխատեք շատ չհոգնել, օրերն այնպես պլանավորեք, որպեսզի հանգստի համար բավականաչափ ժամանակ մնա: Գործեր սովորականից շատ կլինեն: Ձեր խնդիրն է առաջնայինը զատել երկրորդականից, ժամանակն ու էներգիան էլ զուր չվատնել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը շատ հետաքրքիր կսկսվի: Նրա առաջին օրերին ձեզ անսովոր ու գրավիչ արկածներ են սպասվում, որոշ Խեցգետիններ կհայտնվեն զարմանալի իրադարձությունների կենտրոնում: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, որոնք հաճախ կստանաք մարդկանցից, որոնց հետ նախկինում բազմաթիվ անգամ արդյունավետ համագործակցել եք:

Ժամանակն առաջ կգնա, իրավիճակն առավել կայուն ու կանխատեսելի կդառնա, կյանքի տեմպը կնվազի: Նշանի երիտասարդ ներկայացուցիչները, որոնք ծարավ են նոր տպավորությունների, կբողոքեն ձանձրույթից: Մյուսները կօգտագործեն այդ ժամանակահատվածը հանգստանալու, ուժերը վերականգնելու համար:

Շաբաթվա վերջին ստիպված եք լինելու շատ աշխատել: Այդ հատվածում նույնիսկ ամենահասարակ նպատակներին հասնելը ջանքեր կպահանջի, իսկ գործերը սովորականից դժվարությամբ կտրվեն: Կօգնեն հին ծանոթները, բայց ոչ միշտ՝ անշահախնդիր:



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ շաբաթ չէ: Դուք պատրաստ կլինեք, որ ամեն ինչ չէ, որ հեշտությամբ է տրվելու, բայց ամենայն հավանականությամբ կնախընտրեիք, որ խոչընդոտներն ամեն քայլափոխի չառաջանային: Հիմա շատ բան պլանի համաձայն չի ընթանա, երբեմն կհիասթափեցնեն ամենահուսալի համախոհները, իսկ նոր ծանոթները հոգսեր կբերեն: Ստիպված եք լինելու ոչ միանշանակ որոշումներ ընդունել, երկար կկասկածեք, որ ճիշտ ուղի եք ընտրել: Նշանի ամենատպավորվող ներկայացուցիչները կկորցնեն ինքնավստահությունը:

Լավ պահեր էլ, իհարկե, կլինեն: Դրական միտումներն ամենից նկատելին կլինեն անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք շատ լավ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Հենց այդ մարդիկ ձեր ամենահուսալի համախոհները կդառնան, և նրանց աջակցության շնորհիվ արժանապատվորեն գլուխ կհանեք բոլոր փորձություններից:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Չի կարելի ասել, որ շաբաթն ամբողջությամբ անամպ կլինի, բայց ընդհանուր առմամբ գոհ կմնաք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել հին պլանները, բայց դրանում էլ դրական կողմեր կտեսնեք: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կարիերայի զարգացման մեջ:

Մասնագիտական ոլորտում զգույշ եղեք ու խուսափեք չարդարացված ռիսկից: Այս շաբաթը հարմար չէ վա-բանկ գնալու ու խաղասեղանին շատ բան դնելու, ինչպես նաև այն համարձակ պլանները կյանքի կոչելու համար, որոնց վերաբերյալ թեկուզ մի փոքր կասկած ունեք: 

Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, այն անսխալ հուշումներ կանի: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք ուղղել ավելի վաղ գործած սխալները: Որոշ Կույսեր կգտնեն նախկինում անառիկ սիրտը տանող ճամփան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարդ շաբաթ է: Շատ կարևոր բաներ պետք է անեք, դժվար որոշումներ պետք է ընդունեք: Բոլոր բարդ գործերից ինքնուրույն պետք է գլուխ հանեք, երբեմն ոչ ոքի հետ չեք կարողանա նույնիսկ խորհրդակցել: Նշանի երիտասարդ ներկայացուցիչների վրա պատասխանատվության ծանր բեռ կընկնի և դրանց հարմարվելու համար ժամանակ պետք կգա: Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար է ուժեղանալու: Եթե շաբաթվա սկզբին ինչ-որ բան չստացվի, մի շտապեք հանձնվել: Մի քիչ սպասեք ու նորից փորձեք. հաջողության հասնելու շանս ունեք:

Հաճախ մտերիմների հասկացողության ու աջակցության կարիքը կունենաք: Իսկապես, ծագած որոշ խնդիրների լրջությունը ճիշտ գնահատել միայն դուք կկարողանաք: Բացի այդ, անընդհատ կստիպեն նյարդայնանալ փոքրիկ տհաճությունները, դրանք չափազանց շատ կլինեն և չեք կարողանա պարզապես անուշադրության մատնել: Փորձը կհուշի՝ ինչպես է պետք վարվել:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը հագեցած ու անսպասելի իրադարձություններով լի կլինի: Սա բարդ, բայց հետաքրքիր ժամանակահատված է, որը հարմար է փորձարկումների, անսովոր պլանները կյանքի կոչելու համար: Մանրուքներում հաճախ հաջողակ կլինեք, բացի այդ, կգտնեք ցանկացած հաջող զուգադիպությունից առավելագույն օգուտ քաղելու ձևը: Հենց հնարամտությունը հաճախ օգնության կհասնի այնտեղ, որտեղ գիտելիքների ու փորձի պակաս կլինի:

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա, շաբաթվա երկրորդ կեսն էլ համարյա հանգիստ կանցնի: Ճիշտ է, անգործ չեք նստի, արկածների ծարավն էլ երբեմն հակասական արարքների կմղի: Այդ շրջանում սկսած շատ գործեր այդպես էլ ավարտին չեք հասցնի: Ցավոք, չեք կարողանա պահել այն խոստումները, որոնք կտաք մտերիմներին: Լավ է, որ նրանք դրան հասկացողությամբ կվերաբերվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար շաբաթ է սովորելու, տեղեկատվությունը ստուգելու ու կարևորի մասին մտորելու համար: Շատ գործեր լուրջ մոտեցում կպահանջեն, նույնիսկ ամենաթեթևամիտ Աղեղնավորները հիմա տրամադրված կլինեն այնպես, ինչպես պետք է: Զարմանալի չէ, որ մեռյալ կետից կշարժվեն բարդ նախագծերը, շատ հարցեր կլուծվեն, կհաջողվի կարևոր նպատակների հասնել:

Դուք ոչ միայն ինքներդ արդյունավետ կաշխատեք, այլ նաև կոգեշնչեք մյուսներին: Համախոհների խումբ հավաքելու հնարավորություն կունենաք կամ ձեր նախասիրություններով կգրավեք մարդկանց, որոնք նախկինում չէին հետաքրքրվում դրանցով: Այստեղ քիչ դեր չի խաղա ձեր հմայքը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ կամ ուզենա միշտ ձեր կողքին լինել:

Մի մոռացեք հանգստանալ. հիմա դա իսկապես կարևոր է: Դուք կարող եք մտածել, որ անխոցելի եք, բայց, ցավոք, այդպես չէ: Ծանրաբեռնվածությունն ու երբեմն ծագած սթրեսային իրավիճակները վատ կանդրադառնան առողջության վրա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հակասական ու ոչ միանշանակ կլինի, հնարավոր են տհաճ պահեր, ցավալի պատահարներ: Դուք կփորձեք կորուստները նվազագույնի հասցնել, կհասկանաք, որ խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Դա հոգնեցուցիչ շրջան է, որից հետո շատ Այծեղջյուրներ պետք է դադար վերցնեն, մի քիչ հանգստանան: Ցավոք, պայմանները նշանի բոլոր ներկայացուցիչներին դա անել թույլ չեն տա:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Իրադարձություններն ավելի կանխատեսելի կլինեն, ձեզ մոտ կվերադառնա հաջողության հանդեպ վստահությունը: Կկարողանաք իրավիճակն առնել ձեր վերահսկողության տակ, եթե կարևոր պահին խուճապի չմատնվեք:

Օգնության կարիք կունենաք: Այդ հարցով լավ է դիմեք նրանց, ովքեր ձեզ լավ գիտեն: Մնացածների համար դժվար կլինի հասկանալը, թե ինչ պետք է արվի ու ինչու հենց այդպես, այլ ոչ թե այլ կերպ:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ միանշանակ շաբաթ է: Գործերը վատ չեն ընթանա, բայց տեղի ունեցողը ձեզ չի ուրախացնի: Կուզենաք ամեն ինչում հրաշալի արդյունքների հասնել, բայց ստիպված եք լինելու բավարարվել շատ համեստ արդյունքներով: Մյուսները կհաշտվեին, իսկ դուք կուզենաք ինչ գնով էլ լինի փոխել իրավիճակը: Շատ ջանքեր զուր կանցնեն: Իրերին ամեն անգամ իրատեսորեն չեք նայի, կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Ինչ-որ բան խոստանալուց առաջ համոզվեք, որ ձեր ուժերի սահմաններում է խոստումը պահելը:

Մյուս կողմից էլ, հենց այս շաբաթը հնարավորություն կտա հասնել նրան, ինչի մասին միշտ երազել եք: Ամենայն հավանականությամբ, դրա համար օգնության կարիք կզգաք: Այստեղ պետք կգա ձեր հմայքը, որի շնորհիվ ժամանակին աջակցություն կստանաք: Չեն մերժի նույնիսկ այն մարդիկ, որոնցից նախկինում նման բան չէիք սպասում: Հիշեք, որ ձեզանից պատասխան ծառայություններ են սպասելու:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը լավ կդասավորվի, ապրումների լուրջ պատճառներ էլ չեք ունենա: Աստղերը պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնություններին: Օգտվեք պահից հին մտահղացումները կյանքի կոչելու համար: Նոր գործերում արագ կհասնեք առաջին հաջողություններին, ավելի ուշ իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան, բայց նախկինի նման՝ բարենպաստ հունով:

Հետաքրքիր հնարավորություններ կստեղծվեն մասնագիտական ոլորտում: Պետք է ռիսկի դիմեք ու բարդ գործ ստանձնեք: Այստեղ կօգնեն հին համախոհները: Սակայն նրանց ուժերն ու հնարավորությունները մի գերագնահատեք: Որոշ դժվարություններ պետք է ինքնուրույն հաղթահարեք:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, վեճեր չեն առաջանա, լուրջ տարաձայնություններից էլ կհաջողվի խուսափել: Դուք շատերին դուր կգաք ու հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2249 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/11