Շաբաթվա աստղագուշակ 21.09 - 27.09
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2167 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այս շաբաթ ստիպված եք լինելու շատ աշխատել: Աշխատավայրում հոգսեր սովորականից շատ կլինեն: Հաճախ խնդիրներ կծագեն, որոնցից միայն դուք կարող եք գլուխ հանել, և ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, որոշ գործեր հետաձգել ուրիշների վրա կենտրոնանալու համար: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, չի բացառվում՝ նոր գործընկերներ ու համախոհներ գտնեք: Որոշ Խոյեր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նրանք հավանության կարժանացնեն ձեր ծրագրերը, կաջակցեն ձեր նախաձեռնություններին, շատ բաներում կօգնեն: Ընդհանուր ջանքերով կկարողանաք լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող հարցերը: Դուք չեք մոռանա սեփական հետաքրքրությունների մասին, բայց շրջապատողների բարեկեցության մասին էլ կհասցնեք հոգ տանել: Շատերը շնորհակալ կլինեն ձեզ ուշադրության, անկեղծ ու անշահախնդիր աջակցության համար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ, երբեմն լարված, բայց շատ արդյունավետ շաբաթ է: Այն հարմար է նոր բան ստանձնելու համար. դուք արագ կտարվեք, կկարողանաք գլխովին խորանալ այն ամենի մեջ, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացում ունեիք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնցից առավելագույն օգուտ կքաղեք: Արժե զգույշ վերաբերվել շրջապատողների խորհուրդներին, նույնիսկ եթե դրանք ի սրտե են տալիս: Բոլորին հասկանալի չի լինի, թե ինչ նպատակներ եք դրել ձեր առաջ, ինչպես եք դրել առաջնահերթությունները, ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Բայց մտերիմները հաճույքով կօգնեն, եթե դժվարությունների բախվեք, կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք անկեղծ ու բարեհամբույր կլինեք, մարդիկ կձգտեն դեպի ձեզ: Բացի այդ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն սիրային պատմություն սկսելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը զգուշություն ու խելամտություն է պահանջում: Դա այն ժամանակահատվածը չէ, երբ կարելի է ասել ու անել առաջինն, ինչ կգա մտքին: Հակառակը՝ անհրաժեշտ է զգույշ գործել, թաքցնել գաղտնիքները, հեռու մնալ նրանցից, որոնք հայտնի են բամբասանքների հանդեպ սիրով: Հարմար ժամանակ է ինտելեկտուալ աշխատանքով և կենտրոնացվածություն, կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող այլ գործերով զբաղվելու համար: Դուք չեք շեղվի, կաշխատեք բոլոր խնդիրներից հնարավորինս լավ գլուխ հանել ու հրաշալի արդյունքների կհասնեք: Ավելի ուշ կգա հանգստի, ուժերը վերականգնելու համար հարմար ժամանակը: Կարող եք զբաղվել առօրյա օգտակար գործերով, կարգի բերել տունը, վերանորոգում ծրագրել կամ գնել ամենն, ինչ պետք է դրա համար: Կարևոր հարցերը հանգիստ քննարկելու, նրանց պատասխաններ գտնելու հնարավորություն կլինի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին դժվարությամբ կվերահսկեք ձեզ: Դուք սովորականից ավելի բռնկուն կլինեք, հաճախ կտաքանաք, երբեմն կհուզվեք այն ամենի պատճառով, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Տարաձայնություններ կարող են ծագել և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սակայն վեճերի ժամանակ կկարողանաք պահպանել ինքնատիրապետումը, կառուցողական երկխոսություն վարել, և հնարավորություն կլինի լուծում գտնել, որը բոլորին դուր կգա: Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Դա բարենպաստ ժամանակ է շփումների, նոր ծանոթությունների, ամենատարբեր հարցերը քննարկելու համար: Համախոհներ կարող եք գտնել այնտեղ, որտեղ չէիք սպասում, իսկ համագործակցության մասին պայմանավորվելը զարմանալի արագ կստացվի: Չեն բացառվում նոր աշխատանքի առաջարկները: Որոշ Խեցգետիններ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք հազիվ թե դրանց պատճառով շատ անհանգստանաք: Հուզական դաշտը բարենպաստ է, տրամադրությունը լավը կլինի, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դուք վստահ կլինեք ձեզ վրա ու խուճապի չեք մատնվի, եթե հաջողության հասնել միանգամից չստացվի: Համառությունը կօգնի ոչ միայն հասնել դրված նպատակին, այլև լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա: Ձեզ կսկսեն հարգել նրանք, որոնք նախկինում թերագնահատում էին: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են լարված պահեր: Հաճախ դժվարությունները կապված կլինեն նրա հետ, որ դուք մի բան կուզենաք, իսկ իրավիճակը լրիվ այլ բան կպահանջի: Դուք բավականաչափ կամքի ուժ կունենաք գայթակղություններին դիմակայելու համար, բայց երբեմն էլ կթվա, որ կարևոր բան եք բաց թողնում: Մի տխրեք: Բաց թողածը լրացնելու հնարավորություն անպայման կունենաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարդ շաբաթ է: Նույնիսկ համեստ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Երբեմն կթվա, թե նպատակին հասնելը վայրկյանների հարց է, բայց հենց այստեղ էլ նոր իրավիճակներ կստեղծվեն, որոնք ձեզ կնետեն համարյա ճանապարհի սկիզբը: Դա կնյարդայնացնի, իսկ հույզերի ազդեցության տակ հնարավոր է բաներ ասեք կամ անեք, ինչի մասին ավելի ուշ կզղջաք: Անխոս, կլինեն նաև հաճելի պահեր: Օրինակ՝ դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր եք նվիրել: Այստեղ կարևոր կլինի ոչ միայն ինքը հաղթանակը, այլև այն, որ այն աննկատ չի մնա: Մարդիկ, որոնք կասկածում էին ձեր ունակություններին, կհասկանան, որ սխալվեն են: Դրական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Դուք կարող եք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Հավանական են սիրային անակնկալներ ու խոստովանություններ: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հասարակ շաբաթ չի լինի, բայց այն հնարավորություններով լի կլինի: Մի վախեցեք նոր բան ստանձնելուց, իմպրովիզներ անելուց. դուք հաճախ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք նման բան չէր սպասում: Շատ Կշեռքների պետք կգա վաղուց ստացած փորձը: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան, թե որքան շատ բան գիտեք ու որքան շատ բան եք կարողանում: Շաբաթվա կեսը նրա ամենաարդյունավետ հատվածն է: Միայն մի քանի օրվա ընթացքում շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է որոշումներն ինքնուրույն ընդունեք, խորհուրդները հաճախ կշեղեն, քան կօգնեն: Շաբաթվա վերջին օրերին լավ է ոչ մի կարևոր բան չծրագրեք: Դրանք հարմար են հանգստի, ինչպես նաև առօրյա գործերի, միապաղաղ խնդիրները լուծելու համար: Կուրախացնեն հարազատների, հին ընկերների և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք ձեզ լավ են ճանաչում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին չանհանգստանալը բարդ կլինի: Այդ հատվածում իրադարձություններ տեղի կունենան, որոնք առաջին հայացքից կարևոր կթվան: Ծագած խնդիրներն էլ լուրջ կհամարեք, չնայած՝ իրականում դրանք աննշան կլինեն: Արժե լսել այն մարդկանց հուշումները, որոնք իրերին այլ կերպ են նայում. չի բացառվում ինքներդ էլ նրանց շնորհիվ կտեսնեք այն, ինչ նախկինում չեք նկատել: Լրիվ այլ կլինի շաբաթվա երկրորդ կեսը: Դա բարենպաստ շրջան է, որը հրաշալի է նոր գործեր ստանձնելու համար, որքան էլ բարդ դրանք թվան: Հավանական են անսպասելի բացահայտումներ, որոնց կհետևեն հրաշալի գաղափարները: Համախոհների գտնելը դժվար չի լինի. բավական կլինի միայն ակնարկեք ձեր ծրագրերի մասին, և միանգամից դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնք կուզենան օգնել կյանքի կոչել դրանք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր կլինի եզրակացությունների հարցում չշտապելը: Մակերեսային տեղեկատվությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, իսկ առաջին տպավորությունը հաճախ սխալ կլինի: Դուք պետք է ավելի խորանաք, հավաքեք ու ստուգեք փաստերը, խորանաք մանրուքների մեջ, տարբեր կարծիքներ հավաքեք ու համեմատեք: Սկզբում դա բարդ կլինի, բայց ժամանակի ընթացքում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է բարդ վերլուծական աշխատանքով զբաղվելու համար, նաև այնպիսի գործերով, որոնք մանրուքներին ուշադրություն են պահանջում: Շաբաթը բարենպաստ է գործնական շփումների տեսանկյունից, իսկ ահա անձնական հարաբերություններում կարող են դժվարություններ ծագել: Անհասկացողության պատճառով դժվարություններ կլինեն մտերիմների հետ շփումներում, կթվա, թե ձեզանից շատ բան են պահանջում: Որոշ բաների արժե պարզապես փիլիսոփայորեն նայել և միանգամից ձեզ լավ կզգաք: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկզբին կարևոր կդառնա իրատեսությունը, սեփական հնարավորությունների օբյեկտիվ գնահատականը: Զգույշ եղեք, եթե ինչ-որ մեկը բացահայտ քծնի ձեզ, փորձի ներքաշել խոստումնալից, բայց ռիսկային նախագծերի մեջ: Մի հավատացեք նրանց, որոնք ոսկե սարեր են խոստանում: Սովորաբար դուք նման նախազգուշացման կարիք չունեք, բայց հիմա հակված կլինեք ուրիշների երազանքներին ավելի լուրջ վերաբերվել, քան դրանք արժանի են: Օր օրի գործերը կշատանան, դրանցից յուրաքանչյուրն իսկապես կգրավի ձեզ, կստիպի մոռանալ մնացած ամեն ինչի մասին: Կարևոր կլինի առաջնահերթությունները ճիշտ դնելը. վտանգ կա՝ շատ ժամանակ վատնեք նրա վրա, ինչը մեծ նշանակություն չունի: Մտերիմների հետ համբերատար եղեք: Հիմա նրանք սովորականից շատ ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Թեթև, բարենպաստ շաբաթ է, որը լի կլինի ոգեշնչող նորություններով ու հետաքրքիր առաջարկներով: Հնարավորություն կունենաք կյանքում ինչ-որ բան արմատապես փոխել, կարևոր որոշում ընդունել, հաջողության հասնել մի գործում, որի արդյունքին շատերն անհամբերությամբ են սպասում: Դուք պատրաստ կլինեք համարձակ փորձարկումների ու չեք կորցնի ձեր հանդեպ հավատը, նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Հաճախ այն, ինչ կանեք, օգտակար կլինի ուրիշների համար: Դա ձեզ իսկապես կոգեշնչի և կուրախացնի: Դուք շնորհակալություն չեք սպասի նրանցից, որոնց օգնել եք, բայց անպայման կստանաք այն: Շաբաթվա վերջին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Արժե սահմանափակել շփումներն այն մարդկանց հետ, որոնք հաճախ քննադատում են ձեզ, տհաճ նկատողություններ են անում կամ սիրում են երկիմաստ կատակները: Լավ է ժամանակ անցկացնել նրանց հետ, որոնք բարյացակամ են տրամադրված: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա մեծ մասը բավական հոգնեցնող կլինի: Հոգսեր սովորականից շատ կլինեն, բացի այդ, կզգաք, որ պատասխանատու եք ուրիշների համար, իսկ դա հաճախ կստիպի հուզվել: Կանհանգստացնի և ձեր զբաղմունքի հանդեպ համընդհանուր ուշադրությունը: Կթվա, թե ցանկացած սխալ անպայման նկատվելու և կտրուկ գնահատականի է արժանանալու: Աջակցությունը ձեզ չի խանգարի: Այդ հարցով արժե դիմել մարդկանց, որոնք լավ գիտեն ու սիրում են ձեզ, աջակցում են ձեր նախաձեռնություններին, աշխատում են օգնել գործերում: Նոր ծանոթները ամեն անգամ չեն հասկանա, թե ինչով կարող են օգնել ձեզ, և երբեմն արջի ծառայություններ կմատուցեն: Շաբաթվա վերջին ձեզ հաճելի իրադարձություններ ու լավ նորություններ են սպասվում: Բարենպաստ ժամանակ է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: |
|