Շաբաթվա աստղագուշակ 16.03 - 22.03
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3073 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկզբին խնդիրներից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց անհաղթահարելի դժվարություններ այն հազիվ թե բերի: Ամենալարված պահերին նշանի ներկայացուցիչներին օգնության կհասնի ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք, լուրջ սխալներ էլ չեք անի: Հավանական են հաջողություններ մասնագիտական ոլորտում: Ճիշտ է, դրանց միանգամից չեք հասնի. պատրաստ եղեք համբերատարություն ու համառություն դրսևորել: Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից լավը կլինի: Այն նոր հնարավորություններ կբացի, իսկ դուք կփորձեք դրանցից յուրաքանչյուրն օգտագործել: Շատ Խոյերի կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքները, որոնց շնորհիվ նշանի ներկայացուցիչները սխալներ չեն անի: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ դուք կարևոր գործերում հաջողության հասնելու, բարդ առաջադրանքները լուծելու շանս կունենաք: Շատ հարցերում կօգնեն համախոհներն ու գործընկերները, ինչպես նաև մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել: Կհաջողվի կարգավորել այն կոնֆլիկտները, որոնք խանգարում էին առաջ շարժվել, ինչպես նաև մեռյալ կետից շարժել կարևոր գործերը: Դուք կանեք ավելին, քան շրջապատողներն էին սպասում ու հաճելիորեն կզարմացնեք շատերին: Շաբաթը հարմար է սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու ու նոր բան ստանձնելու համար: Դուք ուշադիր կլինեք ուրիշների սխալներին, դրա շնորհիվ սեփական սխալներն էլ չեք անի: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգիստ, բարենպաստ շաբաթ է: Նույնիսկ եթե շուրջը խառնաշփոթ տիրի, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը, չհուզվել ու կշռադատված որոշումներ ընդունել: Չեն բացառվում փոփոխությունները գործնական ոլորտում, երկարատև համագործակցության առաջարկները: Որոշ Երկվորյակներ ազդեցիկ համախոհներ կգտնեն, որոնց աջակցության շնորհիվ կկարողանան վնասազերծել թշնամիներին: Շաբաթը հաջող կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եկել է այն կարևոր հարցերը լուծելու ժամանակը, որոնք վերջին շրջանում անհանգստացնում էին ձեզ ու ձեր մտերիմներին: Հիմա դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քանի որ իրավիճակն ուսումնասիրել եք, անհրաժեշտ ինֆորմացիային տիրապետում եք ու հստակ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կարևոր շաբաթ է, որի իրադարձությունները կօգնեն նորովի նայել շատ բաների: Խեցգետինների շրջանում կգտնվեն մարդիկ, ովքեր հենց հիմա կհասկանան, թե ինչով են ուզում զբաղվել, ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչպես կյանքը դեպի լավը փոխել: Մի շտապեք, ուշադիր լսեք ինքներդ ձեզ, ուշադրություն դարձրեք ինտուիցիայի հուշումներին ու այն մարդկանց խորհուրդներին, որոնց վստահում եք: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում հանգիստ չտվող շատ խնդիրներ: Նկատի ունեցեք, որ շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի: Այդ հատվածում տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Կվիճեք նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ: Աշխատեք նույնիսկ ամենալարված պահերին չհուսահատվել: Լավատեսություն պահպանելու ունակությունից հիմա շատ բան կախված կլինի: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթը բարենպաստ է գործնական տեսանկյունից: Միակ նրբությունն այն է, որ պետք է ինքնուրույն գործեք, հատկապես երբ զբաղված եք կարևոր նախագծերով: Աշխատեք քիչ հույս դնել ուրիշների վրա, պատրաստ եղեք նրան, որ յուրաքանչյուրը զբաղված է լինելու սեփական խնդիրների լուծմամբ: Այնտեղ, որտեղ օգնության ու աջակցության կարիք չլինի, կհաջողվի արագ անհրաժեշտ արդյունքների հասնել: Դեպի լավը կփոխվի ֆինանսական վիճակը, որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հավանական են շահավետ գործարքներ: Շաբաթվա երկրորդ կեսին արժե կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Հնարավորություն կունենաք հաղթահարել հին տարաձայնությունները, պայմանավորվել ապագայի ընդհանուր ծրագրերի շուրջ: Որոշ Առյուծներ կհաշտվեն նրանց հետ, ում հետ երկար ժամանակ վիճել էին: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա առաջին օրերին տարաձայնություններից ու վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Դա շատ Կույսերի համար լարված ժամանակ կլինի, բայց հատկապես բարդ այն կլինի նրանց համար, ովքեր ձգտում են կարևոր նպատակի ու ուզում են դրան հնարավորինս արագ հասնել: Շրջապատողները հաճախ կխանգարեն, երբեմն իրենք էլ չցանկանալով՝ խոչընդոտներ կստեղծեն ձեր ճանապարհին: Դա վերաբերում է նույնիսկ մտերիմ մարդկանց, ովքեր ամենալավ մտադրություններով են առաջնորդվում: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ընդ որում՝ մեծ մասամբ նրա շնորհիվ, որ խելամիտ կլինեք, կփորձեք հարթել սուր անկյունները, փոխզիջման կգնաք: Շաբաթվա երկրորդ կեսը գործերում կարգուկանոն հաստատելու, նախկինում բոլորին անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու շանս կտա: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել: Դա իսկապես շատ կարևոր է: Միայն հանգստություն պահպանելով կարող եք լուծել ծագած խնդիրները, հաջողության հասնել մի գործում, որից գլուխ հանել նախկինում չէր ստացվում: Վատ չեն անցնի գործնական բանակցությունները, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք: Հավանական են աշխատանքի առաջարկներ: Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շաբաթվա երկրորդ կեսն էլ առաջինից հաճելի կանցնի, հաճախ կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի հանդիպումներով: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, որոնք կարող են կապված լինել ինչպես աշխատանքի, այնպես էլ ձեր նախասիրությունների հետ: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ շաբաթ է, որը շատ հարմար է աշխատանքի ու այլ օգտակար գործերի համար: Հիմա կարող եք կենտրոնանալ նրա վրա, ինչը նախկինում դժվարությամբ էր տրվում, հրաշալի արդյունքի հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Խնդիրներն ու խոչընդոտները ձեզ չեն վախեցնի, հակառակը՝ կոգևորեն, ինչի շնորհիվ էլ արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Հարմար շաբաթ է ծանոթությունների ու հանդիպումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դրա համար ջանքեր էլ չեք գործադրի: Արդյունավետ կանցնեն կարևոր գործնական բանակցությունները: Մտերիմների հետ շփումները ամենահաճելի տպավորությունը կթողնեն: Որոշ Կարիճներ մտերիմներից մեկի հետ կապված լավ նորություններ կստանան: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթը հեշտ չի դասավորվի, բայց դուք վճռական տրամադրված կլինեք ու շատ բանի պատրաստ կլինեք ձեր ուզածին հասնելու համար: Բացի այդ, կհաջողվի ձեր կողմը գրավել այն մարդկանց, ովքեր ունակ են համարյա անհնարինն անել: Նման համախոհները կօգնեն շատ խնդիրներից գլուխ հանել: Դուք կփորձեք նորը սովորել, ոչինչ աչքաթող չեք անի: Դա հեշտ չի լինի, քանի որ իրադարձություններն արագ կզարգանան, իսկ ձեզ ժամանակ է պետք ինֆորմացիան իմաստավորելու համար: Բայց դուք անկախ ամեն ինչից չեք հանձնվի: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները: Դուք հին սխալները չեք կրկնի, ամեն հնարավոր բան կանեք ձեզ համար թանկ մարդկանց հետ նոր կոնֆլիկտներ թույլ չտալու համար: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վճռական գործեք: Շաբաթվա սկիզբը բարենպաստ շրջան է, որը բազմաթիվ գործերում հաջողությունների հասնելու շանս կտա: Բայց կարևոր կլինի ժամանակ չկորցնելը: Երկար մտորումները, բոլոր հնարավորությունները հաշվի առնելու ու ձեզ ապահովագրելու ձգտումը կարող են խանգարել ժամանակին կյանքի կոչել մտածածը: Համախոհներին ուշադիր ընտրեք: Ձեզ պետք են մարդիկ, ովքեր իսկապես աջակցում են ձեր գաղափարներին, այլ ոչ թե փորձում են շահ ստանալ դրանց իրագործումից: Չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը նրանց հետ, ում հետ նախկինում միայն մասնագիտական հետաքրքրություններն են կապել: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ վեճերի, փոխադարձ դժգոհությունների առիթներ չեն լինի: Դուք ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ, շրջապատողներն էլ նույնկերպ կպատասխանեն: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք: Շաբաթն արագ հաջողություններ չի խոստանում նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար հեշտությամբ են հասնում ուզածներին: Հնարավոր են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն ձեզ համար կարևոր պայմանավորվածությունները: Այդ ամենին անհրաժեշտ է հանգիստ վերաբերվել: Եթե հիմա սխալներ չանեք, ավելի ուշ կկարողանաք լրացնել կորցրածը: Հնարավոր են աշխատանքի անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ ձեզ հուշեն՝ ինչպես հին նախասիրությունը եկամտի աղբյուրի վերածել: Որոշ Ջրհոսներ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Նշանի մյուս ներկայացուցիչներին էլ կվերադարձնեն հին պարտքերը: Այս շաբաթ ժամանակն ուրախ անցկացնելու բազում հնարավորություններ կունեաք: Նույնիսկ եթե չհաջողվի հետաքրքիր վայրերում լինել, դուք կգտնեք նոր բան իմանալու, աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունը: Մտերիմներին հաճելիորեն զարմացնելու շանս կունենաք ու բաց չեք թողնի այն: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա առաջին կեսը շատ հագեցած կլինի: Այդ հատվածում ձեր ուժերի սահմաններում կլինի համարյա անհնարին թվացողն անելը: Դուք կիմանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչն է պետք հետաձգել, այնպես որ՝ ժամանակն ու էներգիան զուր չեք վատնի: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն և՛ մասնագիտական, և՛ անձնական ոլորտում: Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ուժերը վերականգնելու ու հանգստանալու համար: Օգտակար կլինի նաև երազելը. ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ արագ համարձակ ֆանտազիաները իրական ծրագրերի կվերածվեն: Որոշ Ձկներ ոչ միայն կհասկանան՝ ինչպես է պետք գործել, այլ նաև կգտնեն մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: |
|