ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 15.04 - 21.04
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2146 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ բարդ շաբաթ է սպասվում: Շատ բան պետք է անեք ու միշտ պարզ չի լինի, թե ինչ է անհրաժեշտ ստանձնել առաջին հերթին: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց նրանք օգնելու փոխարեն միայն կշեղեն: Բացի այդ, տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ: Դրանց պատճառը անհասկացողությունը կլինի, այնպես որ՝ շատ ժամանակ պետք է վատնեք բացատրությունների վրա, երկար զրույցներ պետք է վարեք: Դա կնյարդայնացնի, քանի որ կուզենաք արագ խոսքից գործի անցնել:

Պետք է լուծեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները, ձեզ վրա վերցնել նրանց համար պատասխանատվությունը: Որոշ Խոյերի համար շաբաթն իսկական փորձություն կդառնա. ուշադրություն պահանջող բոլոր խնդիրներից գլուխ հանելը դժվար կլինի:

Բայց դուք կգտնեք ամեն ինչ հաղթահարելու ձևը. կօգնեն ինտուիցիան ու փորձը: Այնպես որ՝ մի հանձնվեք, եթե ճանապարհին դժվարություններ առաջանան ու շարժվեք դեպի նպատակը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բարենպաստ կլինի: Էներգիայով լի ու վճռական կլինեք, կաշխատեք ոչինչ չհետաձգել, քանի որ մյուս նշանների ներկայացուցիչներից ավելի շատ բան կհասցնեք անել: Դրա հետ մեկտեղ, մի մոռացեք հանգստի մասին, ժամանակ հատկացրեք մտերիմներին, աշխատանքի ու անձնական կյանքի միջև հավասարակշռություն մտցրեք:

Շաբաթվա սկիզբին հույս դրեք միայն սեփական ուժերի վրա ու խորհուրդներ մի լսեք: Ձեր սեփական որոշումները հաճախ ամենահաջողը կլինեն, նույնիսկ եթե շրջապատողները կասկածեն դրանում: Քննադատությունը սրտին մոտ մի ընդունեք:

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է համախոհների հետ միավորվելու համար: Միասին ավելի արագ կհասնեք դրված նպատակներին: Բացի այդ, այդ հատվածը շատ հետաքրքիր ծանոթություններ է խոստանում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաջող կսկսվի: Օգտվեք դրանից վաղուց մտածածը կյանքի կոչելու համար: Նույնիսկ ամենահամարձակ պլանները կարելի է իրագործել. դրա համար անհրաժեշտ ամեն ինչ կունենաք: Նոր գաղափարներ կունենաք, բայց մի շտապեք: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակն ուսումնասիրելու համար, ամեն ինչ լավ կշռադատեք:

Շաբաթվա կեսին գործնական ակտիվությունը անկում կապրի, էներգիայի պաշարներն էլ կնվազեն: Սովորականից շատ հանգստի կարիք կունենաք, այնպես որ՝ այդ օրերին ոչ մի հոգնեցուցիչ ու բարդ գործ մի պլանավորեք:

Շաբաթվա վերջին օրերը հարմար են ուսման, մտորումների, ինֆորմացիա հավաքելու համար: Այդ հատվածում կնկատեք այն, ինչ նախկինում չէիք տեսել ու անսպասելի եզրակացությունների կհանգեք: Չի բացառվում՝ ապագայի պլանները փոխվեն:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հագեցած կլինեն շաբաթվա առաջին օրերը: Դրանք հարմար են աշխատանքի ու գործնական հանդիպումների, համագործակցության պայմանները քննարկելու, նոր նախագծերի մասին զրուցելու, երկարատև պլանավորման համար: Հնարավոր է՝ հանգստի համար ժամանակ շատ քիչ մնա, բայց դուք չեք բողոքի. համարյա միշտ ինչ-որ հետաքրքիր բանով զբաղված կլինեք: Այն Խեցգետինների մոտ, որոնք նախկինում կասկածում էին իրենց վրա, կվերադառնա ինքնավստահությունը: Նշանի ներկայացուցիչները կհասկանան, որ կարող են հասնել դրված նպատակներին, և ինտուիցիան նրանց հուսախաբ չի անի:

Շաբաթվա երկրորդ կեսը կստիպի հիշել կենցաղային խնդիրների, տնային գործերի մասին, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Չի բացառվում՝ լուրջ ծախսերի կարիք լինի. օրինակ, ստիպված լինեք նոր կենցաղային տեխնիկա կամ վերանորոգման համար նյութեր գնել: Բայց այդ ամենը ձեր տրամադրությունը չի փչացնի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը վառ ու հետաքրքիր կսկսվի: Նրա առաջին օրերը ամենատարբեր մարդկանց հետ շփումների ժամանակ է: Շատերին դուր կգաք, նոր ծանոթները կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել, պատրաստ կլինեն կիսել ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները: Խուճապից ու խառնաշփոթից խուսափելը դժվար կլինի, բայց դուք չեք բողոքի: Հակառակը, տեղի ունեցողը ձեր սրտով կլինի, քանի որ ձանձրանալու ժամանակ չի մնա: Միակ խնդիրն այն է, որ դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, իսկ դրանք ուշադրություն կպահանջեն:

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Որոշ Առյուծներ նույնիսկ կձանձրանան. նրանք իրենց ցույց տալու, հետաքրքիր առաջադրանքի վրա գլուխ կոտրելու, շրջապատին իրենց տաղանդներով զարմացնելու հնարավորություն չեն ունենա: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, քանի որ ամենայն հավանականությամբ կուզենաք որոշ գնումներ անել:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը հեշտ չի լինի: Թեթև հաջողությունների ու արագ հաղթանակների վրա հույս մի դրեք. ամենայն հավանականությամբ, նույնիսկ համեստ արդյունքների համար պետք է ջանքեր գործադրեք: Ձեր մրցակիցները քնած չեն լինի, և պետք է ամեն րոպե զգոն լինեք նրանց դիմադրելու համար: Բայցի այդ, թշնամիները կարող են ձեր հեղինակությունը գցելու համար բամբասանքների միջոցին դիմել: Խուսափեք կասկածելի կապերից, աշխատեք ոչ մեկի հետ անձնական ինֆորմացիայով չկիսվել:

Հիշեք, որ նպատակներ ու ուղիներ հիմա ինքնուրույն պետք է ընտրեք: Վտանգ կա՝ վատ ազդեցության տակ ընկնեք, ինչ-որ մեկի խարդավանքների զոհը դառնաք: Հատկապես դժվար կլինի այն Կույսերի համար, ովքեր սովոր են վստահել ուրիշի կարծիքին ավելի շատ, քան սեփական ինտուիցիային ու առողջ բանականությանը: Շաբաթվա վերջին հետաքրքիր հեռանկարներ կբացվեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կկարողանան մեծացնել իրենց եկամուտները:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը վճռականություն է պահանջում: Շատ հեշտությամբ իրենց շանսը կկորցնեն նրանք, ովքեր սովոր չեն արագ որոշումներ ընդունել ու արագ արձագանքել իրադարձություններին: Որոշ Կշեռքներ կթերագնահատեն իրենց մրցակիցներին, իսկ դա նրանց խնդիրներ կբերի: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, զրուցել նրա մասին, ինչը կարևոր է ձեզ համար: Նրանց աջակցության շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները:

Աշխատեք ամեն ինչ ժամանակին անել, իսկ ավելի լավ է՝ նախօրոք: Բանն այն է, որ խոշոր ու մանր խնդիրները օր օրի ավելի կշատանան, իսկ եթե ինչ-որ բան հետաձգել եք, հազիվ թե կարողանաք վերադառնալ դրան:

Բարենպաստ շաբաթ է շփումների ու նոր ծանոթությունների տեսանկյունից: Շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, իսկ մարդիկ, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, հիմա կփոխեն իրենց կարծիքը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը շատ կարևոր ու հագեցած կլինի: Բանն այն է, որ այն կյանքում շատ բան փոխելու, լրիվ նոր ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություն կտա: Բայց բոլոր Կարիճները չէ, որ պատրաստ կլինեն դրան: Նշանի որոշ ներկայացուցիչներ կնախընտրեն կառչել նրան, ինչը սովորական է դարձել ու լավ ծանոթ է, նույնիսկ եթե նախկինում իրավիճակից դժգոհ են եղել ու ելք են փնտրել նրանից:

Շատ կարևոր կլինեն սառնարյունությունն ու հավասարակշռվածությունը: Ինչքան քիչ հույզեր ազդեն ձեր արարքների վրա, այնքան լավ կանցնի շաբաթը: Նրա կեսին հնարավոր են տագնապներ, վախեր, ուժեղ ապրումներ, որոնց պատճառը ձեզ հասկանալի չի լինի: Ձեզ կմնա միայն սպասել. շուտով կրկին հավասարակշռություն ձեռք կբերեք:

Մտերիմները պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ, չնայած՝ նրանց միշտ չէ, որ հասկանալի կլինեն ձեր արարքների մոտիվները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ բարդ շաբաթ է սպասվում: Հիմա ցանկացած գործողություն պետք է լավ մտածված լինի, քանի որ դրանցից յուրաքանչյուրը լուրջ հետևանքներ կունենա: Դա հատկապես կարևոր կլինի աշխատանքի ու ուսման մեջ, քանի որ այստեղ նույնիսկ փոքրիկ սխալներն աննկատ չեն մնա: Գործընկերների հետ հարաբերությունները ավելի լարված կդառնան: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, այստեղ հանգիստ քննարկումը շատ բան կպարզի, իսկ բոլորին գոհացնող լուծումներ անպայման կգտնվեն:

Աշխատեք հեռու մնալ այն մարդկանցից, որոնք ժամանակին վնասել են ձեզ: Հիմա նրանք կրկին մտադրված կամ առանց ուզենալու վնաս կհասցնեն ձեզ:

Հաճախ կուզենաք խուսափել շփումներից, միայնակ մնալ: Ցանկացած նկատողության հանդեպ զգայուն կլինեք, հաճախ քննադատություն կտեսնեք այնտեղ, որտեղ դա չկա, գաղտնի իմաստ կտեսնեք նույնիսկ ամենահասարակ խոսքերում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը իրադարձություններով լի կլինի: Դրանցից մի քանիսից կարող եք օգուտ քաղել, բայց դրա համար պետք է զգոն լինեք ու ամեն րոպե պատրաստ լինեք գործել: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է սառնասրտություն պահպանել: Եթե արկածախնդրությունը ձեզ ռիսկային գործողությունների մղի, խնդիրների կբախվեք: Ամենից դժվարը կլինի նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար. նրանց չեն խանգարի փորձառու ծանոթների, օրինակ՝ ավագ հարազատների խորհուրդները:

Սովորեք: Շաբաթը նորն իմանալու, օգտակար փորձ կամ ինֆորմացիա ստանալու հնարավորություն կտա, որն էլ շատ շուտով պետք կգա: Չի բացառվում՝ հրաժեշտ տաք հին կարծրատիպերին, սխալ համոզմունքներին ու ձեզ ավելի ազատ զգաք:

Կարող եք տեսակցել հին ընկերների հետ կամ նոր ծանոթություններ հաստատել: Մարդկանց հետ լավ լեզու կգտնեք, նույնիսկ նրանց, ովքեր ձեզ նման չեն:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հիմա աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Օգտվեք դրանից կարևոր նախագիծը կյանքի կոչելու ու այն գործն անելու համար, որը նախկինում ձեզ մոտ չէր ստացվում: Հնարավոր են հաջողություններ այն գործերում, որոնք նախկինում շատ բարդ էին թվում: Մյուս նշանների ներկայացուցիչներից լավ կտեսնեք նոր նախագծերի հեռանկարները, հաճախ կկանխատեսեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Հնարավորությունբ կունենաք ավարտել այն, ինչ սկսել էիք, կլուծեք հին խնդիրները: Իհարկե, դրանից հետո ձեզ ավելի ազատ կզգաք: Կնախընտրեք ամեն ինչից գլուխ հանել առանց կողմնակի աջակցության և ճիշտ կվարվեք. նման մոտեցումը, որքան էլ տարօրինակ է, ժամանակ ու ուժեր կխնայի:

Շաբաթվա վերջին օրերին խուսափեք ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունից: Աշխատեք հանգստանալ հաճելի մարդկանց շրջանում:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է: Օգտվեք հարմար պահից վաղուց ուզածն անելու համար: Հնարավոր է հիմա դա ձեզ մոտ ստացվի, ընդ որում՝ նույնիսկ լուրջ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Ձեզ մոտ շատ լավ կստացվի նորը մտածելն ու իմպրովիզներ անելը: Մյուսների համար պլաններ փոխելը խնդիր կդառնար, բայց դուք դրանից հաճույք կստանաք:

Կյանքի բոլոր ոլորտներում կարող եք նախաձեռնող լինել: Հիմա ձեր շատ գաղափարներ աջակցություն կստանան: Դրանում վերջին դերը չի խաղա ձեր հմայքը. շատ քչերն ի վիճակի կլինեն դիմակայել դրան:

Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր հանդիպումներ, ինչպես նաև հաճելի անակնկալներ է խոստանում: Շատ Ձկներ այդ հատվածում իրենց իսկապես երջանիկ կզգան, դրա համար նույնիսկ յուրահատուկ առիթներ պետք չեն լինի:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2146 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 4.7/6