ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 10.02 - 16.02
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 4501 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի, բայց անհրաժեշտ արդյունքին արագ չեք հասնի: Համբերությամբ զինվեք. առանց դրա չի լինի: Աշխատանքային խնդիրները սովորականից բարդ կթվան: Չի բացառվում՝ ստիպված լինեք արագ սովորել նորը, յուրացնել այն գործընկերների փորձը, ովքեր հաճույքով կկիսվեն իրենց գիտելիքներով: Դժվարությունները հաղթահարելի են. հիշեք դրա մասին, եթե տրամադրությունը հանկարծ փչանա:

Անձնական գործերին արժե ավելի շատ ժամանակ տրամադրել: Ձեր հարաբերությունները մտերիմների հետ կարող են փոխվել, և հենց ձեզանից կախված կլինի, թե ինչ կերպ: Այս շաբաթ շատ Խոյերի կարևոր թեմաների շուրջ զրույցներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչները շատ բաների նախկինի նման չեն նայի: Ոմանք կխոստովանեն իրենց սխալներն ու կփորձեն ուղղել դրանք, մյուսներն էլ կվերամշակեն իրենց վարքը՝ ապագա սխալներից խուսափելու նպատակով:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դժվարություններ, կասկածի րոպեներ ու լարված պահեր կլինեն, բայց շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Այն հնարավորություն կտա ոչ միայն ավարտել ավելի վաղ սկսածը, այլև լրիվ նոր գործեր ստանձնել: Դուք լավ կտեսնեք յուրաքանչյուր նախագծի հեռանկարները, սթափ կգնահատեք ձեր ուժերն ու կհասկանաք՝ որ հարցերում կարելի է հենվել ուրիշների վրա, իսկ որ հարցերում՝ ոչ: Դա թույլ կտա խուսափել զուր ակնկալիքներից, պատրանքներից ու այնպիսի քայլերից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ:

Չնայած նրան, որ այս շաբաթ ստիպված եք լինելու շատ աշխատել, հաղթահարել փորձությունները, իսկ երբեմն նաև՝ հուզվել, դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու լավատեսությունը: Դա ձեզ գրավչություն կհաղորդի: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավոր է ռոմանտիկ պատմության սկիզբ, բայց չի բացառվում՝ վերականգնեք ոչ ձեր նախաձեռնությամբ ավարտված հարաբերությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը շփումների տեսանկյունից բավական բարդ կլինի: Շրջապատողների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Նույնիսկ այն մարդիկ, որոնց նախկինում լավ էիք հասկանում ու շատ հարցերում աջակցում էիք, կարող են տարօրինակ բաներ ասել կամ անել, ստիպել ձեզ հուզվել: Հին կապերը ամրության փորձություն կանցնեն, և պետք է ասել, ամեն անգամ չեն հաղթահարի այդ փորձությունը:

Այս ժամանակահատվածը հարմար է կենտրոնացվածություն պահանջող աշխատանքի համար: Դուք ուշադիր կլինեք մանրուքներին, սխալներ չեք անի, ավելին՝ կուղղեք ուրիշների սխալները:

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Կսկսի ստացվել այն, ինչ նախկինում չէր տրվում ձեզ, և, իհարկե, դա ձեզ կոգեշնչի: Ինտուիցիան կհուշի՝ ինչ ստանձնել, իսկ ինչ՝ ոչ: Դուք կփորձեք ոչ մի րոպե զուր չվատնել և շատ բան կհասցնեք:

Չեն բացառվում անսպասելի հաջողությունները, հաջող զուգադիպությունները, ճակատագրի նվերները, որոնց չէիք սպասում: Օգտվեք բարենպաստ պահից անելու համար այն, ինչ վաղուց էիք մտածել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տրամադրվեք աշխատելու: Հնարավոր է՝ համառ աշխատանքն այն չէ, ինչը հիմա կուզենայիք, բայց առանց դրա չի ստացվի: Մեծ հաջողության հասնելու շանս կունենան այն Խեցգետիները, ովքեր պատրաստ են կենտրոնանալ բարդ գործի վրա՝ ժամանակավորապես հետաձգելով հանգիստն ու զվարճանքները: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել կյանքի սովորական ռիթմը: Հին ռիթմը թույլ չի տա հասցնել այն, ինչ կուզենայիք անել:

Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունը շաբաթվա սկզբին թույլ կլինի, բայց օր օրի կսկսի ուժեղանալ: Այնպես որ՝ չվշտանաք, եթե սկզբում ինչ-որ բան այնպես չընթանա կամ ինչ-որ բան չստացվի: Մի քիչ սպասեք ու կրկին փորձեք հաջողության հասնել. շանս կա, որ շաբաթվա վերջին մոտ ամեն ինչ կստացվի:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը հարմար ժամանակ է հին ծանոթների հետ հարաբերությունները հարթելու ու նորերին փնտրելու համար: Սա բարենպաստ ժամանակ է շփումների համար, երբ նույնիսկ ամենաբարդ հարցերը արագ կլուծվեն պարզապես այն պատճառով, որ մոտեցում կգտնեք մարդկանց, ճիշտ տոն կընտրեք ու երկխոսությունն այնպես կվարեք, որ ձեզ հետ հնարավոր չի լինի չհամաձայնել:

Սովորական գործերն այդ հատվածում ձանձրալի կթվան: Դուք կուրախանաք փորձարկումներ անելու, նոր բան փորձելու, ձեր ուժերը փորձելու ցանկացած հնարավորության համար: Որոշ Առյուծներ կարծես հատուկ իրենց համար խնդիրներ կստեղծեն դրանք լուծելու հնարավորություն ստանալու համար:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ունեցվածքի հետ կապված ու ֆինանսական հարցերը լուծելու համար: Իրավիճակն իրատեսորեն, առանց պատրանքների ու զուր հույսերի գնահատելու ունակությունը ձեզ շատ պետք կգա:

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա: Երբեմն նույնիսկ ամենամտերիմների հետ կվիճեք, բայց արագ էլ կհաշտվեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարդ շաբաթ է սպասվում: Մեծ առավելությունը արժեքավոր փորձ ձեռք բերելու, նախկինում շատ բարդ թվացող բաները սովորելու մեջ է: Կարևոր կլինի հեշտ ուղիներ չփնտրելը: Եթե պատրաստ եք հաղթահարել խոչընդոտներն ու չեք նահանջելու, ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք բոլոր փորձություններից, որոնք ձեզ համար պատրաստել են աստղերը: Շատ կարևոր հաղթանակներ տոնելու շանս կա:

Նկատի ունեցեք, որ այս հատվածում սկսած ցանկացած գործ զգուշություն ու կապերին ընտրողական վերաբերմունք է պահանջելու: Հեռու մնացեք կասկածելի անձանցից, հատկապես եթե նրանք շատ գրավիչ բան են առաջարկում:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը վատը չի լինի, եթե մտերիմների թուլությունների հանդեպ ներողամիտ լինեք: Ձեզ համար թանկ մարդիկ ավելի հաճախ աջակցության կարիք կունենան:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ է: Սա վատ ժամանակ չէ աշխատանքի ու կարևոր գործերի համար, բայց բավական բարդ է շփումների տեսանկյունից: Դուք շրջապատողներին մոտեցում կփնտրեք, կփորձեք յուրաքանչյուրին հասկանալ, բայց ուրիշ ոչ ոք, չգիտես ինչու, այդպես չի վարվի: Հաճախ ձեզանից կպահանջվի ավելին, քան մյուսներից: Շատ Կշեռքների դա կնյարդայնացնի: Նկատի ունեցեք, որ հիմա ավելի շահեկան է սուր անկյունները հարթելն ու կոնֆլիկտներ չհրահրելը:

Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կաճի, գործերն ավելի լավ կընթանան: Դուք կարող եք նոր համախոհներ ու օգնականներ, նաև ընկերներ գտնել: Նոր ծանոթներին դուր գալը հեշտ կլինի: Բավական է միայն լինեք այնպիսին, ինչպիսին կաք, ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

Շաբաթվա վերջին հավանական են անձնական բնույթի հաճելի իրադարձություններ, փոփոխություններ, որոնց վաղուց էիք սպասում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբն այնքան էլ բարենպաստ չէ աշխատանքի ու բիզնեսի տեսանկյունից: Հնարավոր են սխալներ հաշվարկների մեջ, հաճախ անուշադիր կլինեք, ինչ-որ բան աչքից կվրիպի: Չեն բացառվում տարաձայնությունները կոլեգաների ու այն մարդկանց հետ, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Բոլոր Կարիճներին չի հաջողվի զատել մասնագիտական ու անձնական հետաքրքրությունները:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բայց դա ձեր ուզածի նման արագ չի լինի: Չորեքշաբթին ու հինգշաբթին կապերում զգուշություն, ինքնատիրապետում ու զսպվածություն կպահանջեն: Այդ օրերին կարևոր կլինի շտապողական որոշումներ չընդունելը:

Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի: Այդ հատվածում կարող եք ավարտին հասցնել հին գործերն ու առաջին հաջողություններին հասնել նոր գործերում, անել այն, ինչ վաղուց էիք ծրագրել: Հավանական են հաջողություններ երևակայություն, ստեղծագործ մոտեցում ու սուր ինտուիցիա պահանջող գործերում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարդ, բայց կարևոր կլինի հանգստություն ու հաջողության հանդեպ վստահություն պահպանելը: Հիմա դրանից կախված կլինի, թե որքան լավ կընթանան ձեր գործերը և որքան լավ կդասավորվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Աշխատեք առավելագույնս վառ դրսևորել առաջատարի հատկանիշները. դա շատ բան կհեշտացնի: Մարդիկ հաճույքով կգան ձեր հետևից ու համարյա չեն վիճի, եթե ինքներդ չկասկածեք, որ ձեր գաղափարները լավն են ու որ հաջողությունը սարերի հետևում չէ:

Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում: Դուք հաջողությամբ կլուծեք գումարի, ունեցվածքի, ներդրումների ու գնումների հետ կապված հարցերը: Սեփական հնարավորությունների իրատեսական գնահատականն ու ընդհանուր իրավիճակը թույլ կտան խուսափել կորուստներից:

Անձնական հարաբերությունները վատ չեն դասավորվի: Այստեղ կարևոր կլինի իրադարձությունները չշտապեցնելը: Թույլ տվեք, որպեսզի դրանք իրենց հունով ընթանան և հերթական անգամ կհամոզվեք, որ աստղերը ձեր հանդեպ բարյացակամ են տրամադրված:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկզբին աշխատեք առավելագույնս արագ ու արդյունավետ գործել: Սա բարենպաստ հատված է, երբ կարելի է շատ բանի հասնել. այն զուր վատնելը ցավալի կլինի: Շատ Այծեղջյուրների այդ հատվածում պետք կգա այն, ինչ նրանք ավելի վաղ են սովորել: Նույնիսկ առօրյա գործերով զբաղվելիս կգտնեք փորձարկումներ անելու ու ավելի լավ արդյունքների հասնելու ձևը:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կնվազի, հետաքրքրիր գործերը կքչանան, կսկսեք ձանձրանալ: Որոշ Այծեղջյուրներ կանհանգստանան, որ չեն կարողանում կիրառում գտնել իրենց տաղանդներին: Մտերիմների աջակցությունը ձեզ չէր խանգարի, բայց նրանք ամեն անգամ չեն հասկանա, թե ինչ կա ձեր հոգում:

Շաբաթվա վերջին լավ է նվազեցնեք ծանրաբեռնվածությունը, հնարավորինս հոգ տանեք ձեր մասին ու խուսափեք գերհոգնածությունից: Ավելորդ չեն լինի բուժիչ կամ ամրապնդող պրոցեդուրաները:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վառ, հագեցած, ուրախ շաբաթ է: Այն ձեզ հաճելի անակնկալներ, նվերներ, հաջող զուգադիպություններ ու երկար սպասված հանդիպումներ է խոստանում: Հույզերն այնքան շատ կլինեն, որ երբեմն կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, դրանց լուրջ վերաբերվել: Ցանկալի չէ այդ հատվածում լուրջ խոստումներ տալը. խոստումը պահելն ավելի բարդ կլինի, քան սկզբում կթվա:

Չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Շրջապատողները ձեզանից դժգոհություններ կունենան, ձեր հասցեին ցանկացած նկատողության շատ սուր կարձագանքեք: Բայց ձեզ համար իսկապես թանկ մարդկանց հետ չեք վիճի ու անպայման կպայմանավորվեք ամեն ինչի մասին:

Նոր տպավորություններ ստանալու հնարավորություն փնտրեք: Հիմա նման տպավորությունները շատ օգտակար կլինեն, քանի որ կաշխուժացնեն ու կոգեշնչեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգիստ ու կարևոր շաբաթ է, որը հարմար է շուրջը տեղի ունեցողին ուշադիր հետևելու ու առանց շտապելու ամեն ինչի մասին մտածելու համար: Դուք կարող եք նոր ինֆորմացիա ստանալ, որը կփոխի ձեր վերաբերմունքը սովորական, լավ ծանոթ բաների հանդեպ: Շատ Ձկներ կարծես կմեծանան, ավելի լուրջ, պատասխանատու, ուշադիր կդառնան: Բայց դա չի զրկի նրանց մանրուքներով ուրախանալու կարողությունից:

Շաբաթը բարենպաստ է շփումների ու նոր ծանոթությունների տեսանկյունից: Դուք հետաքրքիր կլինեք շրջապատողների համար, և դա ակներև կլինի: Նշանի շատ ներկայացուցիչներ հրաժեշտ կտան ձևական համեստությանը, առանց ամաչելու կպատմեն իրենց ձեռքբերումների ու հաղթանակների մասին: Շրջապատողները դա որպես գլուխգովանություն չեն դիտի:

Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են կրել ինչպես գործնական, այնպես էլ՝ անձնական բնույթ: Մի վախեցեք սկզբունքորեն նոր բան սկսելուց. աստղերը կաջակցեն ձեզ:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 4501 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4