Շաբաթվա աստղագուշակ 05.12 - 11.12
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1059 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթվա սկիզբը բավական լարված կլինի, հատկապես՝ գործնական շփումների տեսանկյունից: Նախկինում լավ աշխատանքային հարաբերությունները կարող են ժամանակավորապես փչանալ, ընդ որում՝ միանգամից չեք հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Բայց դուք անպայման ամեն ինչից գլուխ կհանեք և շուտով կգտնեք ձեզ համար կարևոր գործնական կապերն ամրապնդելու ձևը: Շաբաթվա երկրորդ կեսին հետաքրքիր գործերի վրա կենտրոնանալու շանս կլինի, և դուք այն բաց չեք թողնի: Շատ Խոյեր այդ հատվածում իրենց ունակությունները դրսևորելու հնարավորություն կստանան: Եթե օգտվեք դրանից, ապա շուտով համագործակցության գրավիչ առաջարկներ կստանաք: Ողջ շաբաթվա ընթացքում անձնական հարաբերությունները հարթ չեն լինի: Կթվա, թե շրջապատողները ինչ-որ բան կիսատ են ասում, փորձում են թաքցնել ձեզ համար կարևոր ինֆորմացիան: Բայց ամենայն հավանականությամբ խոսքը դատարկ բաների մասին է լինելու, և շուտով իրավիճակը կպարզվի, պարզ կդառնա, որ անհանգստանալու կարիք չկար: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շաբաթվա սկզբին տարաձայնություններից ու լարված պահերից խուսափել չի ստացվի: Այդ հատվածը հարմար չի լինի բարդ մասնագիտական հարցերը լուծելու, պետկազմակերպություններին դիմելու, պատասխանատու բանակցությունների համար: Նկատի ունեցեք, որ սովորականից արագ եք հոգնելու, իսկ ուժերը վերականգնելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվելու: Այդ իսկ պատճառով ամենահոգնեցնող գործերը լավ է հետաձգեք: Շաբաթվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կանցնի. այն և՛ հաջող զուգադիպություններ, և՛ նոր հնարավորություններ, և՛ հաճելի անակնկալներ կբերի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ընտանիք կազմած Ցուլերի հանդեպ, որոնց լավ նորություններ են սպասվում: Սիրահարվածներն էլ բողոքելու պատճառ չեն ունենա: Շաբաթվա վերջին օրերը հարմար կլինեն ապագային մասին զրուցելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Եթե մտածածն իրագործելու համար գումարի կարիք լինի, դուք արագ կհասկանաք, թե որտեղից այն կարող եք ձեռք բերել: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա սկիզբը շփումներում զգուշություն է պահանջելու: Այդ հատվածում շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի, տարաձայնություններ կառաջանան նրանց հետ, ում հետ նախկինում հեշտությամբ էիք ամեն ինչի մասին պայմանավորվում: Հավանական են ձգձգումներ գործերում, որոնք ոչ մեծ, բայց ցավալի ֆինանսական կորուստների կհանգեցնեն: Բայց անհանգստանալ չարժե: Առաջին հերթին՝ ծագած դժվարությունները այնքան էլ լուրջ չեն լինի: Երկրորդ՝ ինտուիցիան անպայման կհուշի ձեզ, թե ինչպես կարող եք դրանք հաղթահարել: Երրորդ՝ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում: Շաբաթվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներով լի կլինի: Այդ հատվածում շատ Երկվորյակներ կկարողանան իրագործել վաղուց մտածածը: Հնարավորություն կունենաք այցելել միջոցառումների, որոնց մասին շատ եք լսել, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, պիտանի ծանոթություններ հաստատել: Կարևոր կլինի նախաձեռնող լինելն ու պատասխանատվությունից չվախենալը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շաբաթվա սկզբին աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու գերհոգնածությունից: Լավ է հանգիստ զբաղվեք առօրյա գործերով, լուծեք լավ ծանոթ առաջադրանքները, որոնցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, քան նորերից: Կարող եք նաև մտորել ապագայի մասին: Դուք ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, կհասկանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչը ձեզ մոտ չի ստացվի: Այս հատվածում ընդունած որոշումները շատ Խեցգետինների կօգնեն խուսափել հոգսերից, հիասթափություններից ու ապագայի սխալներից: Օր օրի դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի լուրջ գործեր ստանձնելու, հին գործերն անելու համար: Հնարավոր է հաջողությամբ լուծվեն աշխատանքային հարցերը: Նկատելիորեն դեպի լավը կփոխվեն նախկինում լարված գործնական հարաբերությունները: Մտերիմների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի: Դա հարմար ժամանակ է լինելու նոր գործ ստանձնելու համար: Հետաքրքիր կլինի, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, շատերը կուզենան օգնել ձեզ դրանց իրագործման հարցում: Կարող եք գնումներ անել. դուք ընտրության հարցում չեք սխալվի, գումարն էլ զուր չեք ծախսի: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները, կուրախացնեն ընտանիքի անդամների հետ շփումները, ձեզ համար թանկ մարդկանց հետ տարաձայնություններ չեն առաջանա: Շաբաթվա կեսը շատ Առյուծների լավ նորություններ ու առաջարկներ կբերի, որոնց կուզենան անհապաղ համաձայնել: Հավանական են մասնագիտական հաջողություններ, աճ կարիերայում: Շաբաթվա վերջին օրերը կարող են բարդ լինել: Բանը հուզական դաշտի լարված լինելու մեջ կլինի: Տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք լրջորեն կանհանգստանաք մանրուքների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Հատկապես կարևոր կլինի մտերիմների աջակցությունը, և դուք անպայման այն կստանաք: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթվա սկզբին շատ բան լավ կդասավորվի: Արժե նախաձեռնող լինել գործերում. հնարավորություն կունենաք հրաշալի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չի ստացվել, հասնել վաղուց դրված նպատակին: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից դուք կաշխատեք առավելագույն օգուտ քաղել: Գումարին վերաբերող որոշումները ճիշտ կլինեն: Կնքված գործարքները շահույթ կբերեն: Շաբաթվա կեսին աշխատեք ինքնուրույն գործել: Չարժե ժամանակը վատնել երկար վեճերի և ձեզ հետ ուղիղ կապ չունեցող հարցերը քննարկելու վրա: Եթե պետք է ուրիշների գործերին խառնվեք, ապա արեք դա առավելագույնս նրբանկատորեն, որպեսզի ուրիշների զգացմունքները չխոցեք: Շաբաթվա վերջին օրերը համեմատաբար հանգիստ կանցնեն: Դրանք հարմար կլինեն մանր-մունր գործերն անելու, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք շատ տեղին կլինեն, թույլ կտան չծրագրված գնումներ անել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի շփումների համար: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, չի բացառվում՝ ստանաք այն աջակցությունը, որի հույսը չունեիք: Արժե նախաձեռնող լինել գործերում. դուք հրաշալի արդյունքների կհասնեք: Այս շրջանը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու, իրավաբանական հարցերը լուծելու համար: Հաջող կանցնեն աշխատանքի հետ կապված ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրել եք, թե որոշումը վերջին պահին եք ընդունել: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար կլինի բարդ առաջադրանքները լուծելու, ինչպես նաև ուսման ու ստեղծագործելու համար: Ձեզ պետք կգա ուրիշների չտեսածը նկատելու, մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակությունը: Այս հատվածում ստացված ինֆորմացիան կարևոր ու օգտակար կլինի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, հաճելի ծանոթություններ: Հեշտությամբ կընկերանաք ձեզ դուր եկած մարդկանց հետ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկզբին սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք և անպայման կգտնեք դրանից օգուտ քաղելու ձևը: Նոր, հուսալի գործընկերներ ու համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչպես կարող են ամրապնդել մասնագիտական կապերը, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը: Շաբաթվա երկրորդ կեսը հրաշալի ժամանակ է լինելու ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարող եք քննարկել և՛ գործնական հարցերը, և՛ անձնական գործերը: Հեշտությամբ կգտնեք ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը: Նշված շրջանը հարմար կլինի նաև ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել իրականում, և ինտուիցիան անպայման կհուշի, թե ինչպես կարող եք դա անել: Շաբաթվա վերջին օրերը նվերների, հաճելի անակնկալների ու դրամական մուտքերի ժամանակ է լինելու: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Իրադարձությունները կարող են ձեր ուզածից դանդաղ զարգանալ: Այդ իսկ պատճառով լավ է համբերությամբ զինվեք: Հատկապես կարևոր կլինի չշտապել այնտեղ, որտեղ խոսքը ամենակարևոր մասնագիտական առաջադրանքների մասին կլինի: Դրանք լուծելը սպասվածից բարդ է լինելու, բայց դուք անպայման գլուխ կհանեք: Արժե հույս դնել փորձված համախոհների և այն մարդկանց վրա, որոնք նախկինում բազմիցս աջակցել են ձեզ: Իսկ ահա նոր ծանոթների հետ զգոն է պետք լինել, հատկապես եթե նրանք հեշտությամբ են խորհուրդներ տալիս, համառորեն փորձում են ձեզ իրենց գործերի մեջ ներգրավել: Շաբաթվա երկրորդ կեսը հետաքրքիր ու հագեցած է լինելու: Այն բազում հաճելի անակնկալներ կբերի: Հավանական են հաջող զուգադիպություններ, հետաքրքիր առաջարկներ ու հեռվից լավ նորություններ: Դուք ընդհանուր լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք, կվերականգնեք հին կապերը: Շաբաթվա վերջին օրերին կուրախացնեն հաճելի ընտանեկան իրադարձությունները: Հարազատների հետ տարաձայնություններն անցյալում կմնան: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շաբաթվա սկիզբը հագեցած կլինի, և դա ձեզ դուր կգա: Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն արագ ավարտել այն, ինչը վաղուց էիք սկսել: Դուք սկսածը կիսատ չեք թողնի, նույնիսկ եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան: Կարևորը զգուշության մասին չմոռանալն ու սեփական ուժերը ճիշտ գնահատելն է: Մի շտապեք մրցակցային պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի հետ, ստանձնել այն, ինչը կարող է ձեր ուժերից վեր լինել: Անձնական հարաբերությունների տեսանկյունից այդ հատվածը բարենպաստ կլինի: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեզ ամեն հարցում, վճերի առիթներ էլ չեն լինի: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք գլուխ կհանեք ընթացիկ գործերից, ամեն ինչում կարգուկանոն կհաստատեք: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, կենտրոնանալ իրավաբանական հարցերի լուծման վրա: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ այն մարդկանց հետ, որոնք ավելի ուշ ձեզ կարևոր ծառայություններ կմատուցեն: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շաբաթվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Դուք սովորականից սուր կարձագանքեք թյուրիմացություններին, անհաջող զուգադիպություններին, անսպասելի իրադարձություններին: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դրան հանգիստ արձագանքել չի ստացվի: Սակայն դուք բացասական հույզերը կհաղթահարեք, չեք բարկանա: Դա շատերի վրա լավ տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք վաղուց էին ձեզ դուր գալիս, կուզենան ընկերանալ ձեզ հետ: Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այն նոր հեռանկարներ կբացի աշխատանքի վրա կենտրոնացած Ջրհոսների առաջ: Դուք միայնակ կկարողանաք գլուխ հանել շատ բարդ առաջադրանքներից: Հավանական են նշանակալի դրամական մուտքեր, կայուն եկամուտի նոր աղբյուր կհայտնվի: Մտերիմների հետ ոչ մեծ տարաձայնությունները կստիպեն հուզվել, բայց շաբաթվա վերջին ամեն ինչ կհարթվի: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շաբաթվա սկզբին ուշադիր եղեք: Հենց այդ հատվածում շրջապատողները կփորձեն ձեզ թակարդը գցել կամ բարդ իրավիճակի մեջ դնել: Ձեր թշնամիները վճռական են գործելու և նրանց դիմակայելը հեշտ չի լինի: Բայց համախոներն ու ընկերները կողքից դիտողի դերում չեն լինի. նրանց աջակցությամբ դուք գլուխ կհանեք իրավիճակից ու սպասվածից մեծ հաջողության կհասնեք: Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, արդյունավետ ու հաճելի կլինի: Այն հարմար կլինի բարդ աշխատանքային առաջադրանքները լուծելու, ուսման և որակավորումը բարձրացնելու համար: Որոշ Ձկներ կմտածեն սեփական բիզնեսը բացելու մասին: Այստեղ լավ է չշտապեք: Ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք և միայն դրանից հետո անցեք կոնկրետ գործողությունների: Տանը հոգսեր սպասվածից շատ կլինեն: Բայց դուք չեք նյարդայնանա, հանգիստ ամեն ինչից գլուխ կհանեք: Շաբաթվա վերջին օրերը հաճելի անակնկալներ են խոստանում: |
|