Շաբաթվա աստղագուշակ 03.02 - 09.02
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3655 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Շաբաթը բարենպաստ է համագործակցության, ջանքերը միավորելու համար: Հարմար ժամանակ է համախոհներ, օգնականներ, ընկերներ փնտրելու համար: Երբեմն նրանք իրենք ձեզ կգտնեն. բավական կլինի միայն չթաքնվել այն մարդկանցից, որոնց հետաքրքրել եք: Օգտակար կապեր կարող են ձեռք բերել նույնիսկ այն Խոյերը, ովքեր իրենց առաջ նման նպատակ չեն դրել: Հետաքրքիր առաջարկները չեն ուշանա: Չնայած նրան, որ դուք շատ գործեր կունենաք, ազատ ժամանակ էլ կմնա: Աշխատեք այն օգտավետ անցկացնել, որպեսզի հիշելու բան ունենաք: Կարող եք սովորել այն, ինչը ձեզ վաղուց էր հետաքրքրում կամ մասնակցել հետաքրքիր միջոցառումների, ձեր տաղանդներին անսպասելի կիրառում փնտրել: Հնարավոր է սիրային պատմության սկիզբը: Լավ է չշտապեցնեք իրադարձությունները, թույլ տաք, որպեսզի հարաբերություններն աստիճանաբար զարգանան: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Այս շաբաթ արժե զգույշ ու ուշադիր լինել: Ամեն ինչ այնքան հեշտ ու միանշանակ չի լինի, որքան առաջին հայացքից կթվա: Նույնիսկ առօրյա գործերում անակնկալների կբախվեք: Շաբաթվա առաջին կեսը երկրորդից հեշտ կլինի: Հենց այդ հատվածի համար պլանավորեք ամենակարևորը: Ե՛վ գործնական բանակցությունները, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն մինչև չորեքշաբթի: Ավելի ուշ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա, շրջապատողներն էլ ձեզանից դժգոհություններ կունենան: Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնել ֆինանսական գործերի վիճակին: Չի բացառվում ստիպված լինեք գումարի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել, և դա հեշտ չի լինելու: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շաբաթվա առաջին օրերը կարող են տհաճ անակնկալներ մատուցել: Աշխատեք շատ չվշտանալ. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Շաբաթը հարմար է հին ծրագրերի մասին հիշելու ու վաղուց սկսածն ավարտին հասցնելու համար: Հնարավորություն կունենաք վերականգնել այն գործնական կապերը, որոնք ժամանակին օգուտ են տվել ձեզ: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ նախկինում էլ համագործակցել եք, ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Որոշ Երկվորյակներ աշխատանքը փոխելու կամ վաղուց երազած բանով զբաղվելու հնարավորություն կունենան: Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, տարաձայնությունների ու վեճերի պատճառներ չեն լինի: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանեք: Առանց դրա այս շաբաթ չի ստացվի: Բոլոր Խեցգետիններին չի հաջողվի փիլիսոփայորեն մոտենալ ծագած խնդիրներին, բայց նրանք, ովքեր կկարողանան դա անել, բոլոր խոչընդոտները հաղթահարելու անսպասելի ու արդյունավետ միջոց կգտնեն: Հնարավոր են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ: Հիշեք, որ մարդիկ միշտ չէ, որ այնպիսին են, ինչպիսին սկզբում են թվում: Այնպես որ՝ ինչ-որ մեկին վստահելուց կամ կարևոր գաղտնիքներով կիսվելուց առաջ արժե այդ մարդու մասին ավելի շատ բան իմանալ: Դա վերաբերում է և՛ գործնական, և՛ անձնական ոլորտին: Ցավոք, ձեր կողքին կլինեն մարդիկ, ովքեր շատ կուզենան ավելի լավը թվալ, քան կան իրականում, և դրա համար նույնիսկ ստի կդիմեն: Գումարի ու ունեցվածքի հետ կապված ամեն հարցում զգուշություն է պետք: Սպոնտան գնումներից լավ է խուսափեք: Կարևոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ մանրամասն ուսումնասիրեք դրանց բովանդակությունը: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ, բայց հետաքրքիր շաբաթ է: Վտանգ կա, որ ձեզ կասկածելի միջոցառումների մեջ կներքաշեն, այնպես որ՝ զգոն եղեք: Գործնական կապերում զգուշություն է անհրաժեշտ: Ցավոք, շատ կլինեն ձեր ունակություններն ու տաղանդներն իրենց հետաքրքրությունների օգտին ծառայեցնել ցանկացողները: Այս շաբաթ Առյուծները բազում հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կունենան: Կկարողանաք կյանքի կոչել մտածածի կեսից ոչ ավելին, բայց դա էլ բավական կլինի, որպեսզի կարողանաք հպարտանալ ձեզանով: Կարող եք համախոհներ գտնել, բայց նկատի ունեցեք, որ ամենալուրջ որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ: Դուք դեպի ձեզ կգրավեք մարդկանց, որոնք ոչ մեկին նման չեն լինի ու պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով, պատմել զարմանալի իրադարձությունների մասին: Չի բացառվում սիրային տարվածությունը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շաբաթը բավական բարդ կլինի: Պետք է սովորականից շատ աշխատեք: Ցավալի կլինի, որ երբեմն ստիպված եք լինելու ուժեր ծախսել այն գործերի վրա, որոնց հաջողությանը չեք հավատում: Դա, իհարկե, չի ոգեշնչի: Աշխատեք բոլոր դեպքերում ստանձնած գործերին առավելագույնս լուրջ մոտենալ: Նման մոտեցման շնորհիվ հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն, իսկ շրջապատողներն էլ ձեզանից դժգոհություններ չեն ունենա: Շաբաթվա երկրորդ կեսը կուրախացնի: Հենց այդ հատվածում են հնարավոր հաջող զուգադիպություններն ու հաճելի իրադարձությունները: Որոշ Կույսեր ոգեշնչող նորություններ կստանան: Նշանի ներկայացուցիչները վճռականություն ձեռք կբերեն, որն էլ անհրաժեշտ կլինի կարևոր քայլ անելու համար: Հնարավոր է՝ շրջապատողները միանգամից չհասկանան ու չաջակցեն ձեզ: Բայց ժամանակ կանցնի, ու բոլորի համար պարզ կդառնա, որ դուք չեք սխալվել: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հաճախ լրիվ անիմաստ խառնաշփոթ կլինի: Ստիպված եք լինելու շտապել այն դեպքում, երբ կնախընտրեիք հանգիստ ամեն քայլը մտածել: Նշանի շատ ներկայացուցիչներ կսկսեն հուզվել պարզապես նրա համար, որ չեն կարողանում հետևել կյանքի իրենց հարմար ռիթմին: Երբեմն կհուսահատեցնեն աշխատանքի հետ կապված անսպասելի նորությունները: Որոշ Կշեռքներ ստիպված են լինելու փոխել երկարաժամկետ ծրագրերը: Աշխատեք վերահսկել ձեզ ու պրովոկացիաներին չտրվել: Հնարավոր է, իրավիճակը վերահսկել չստացվի, փոխարենը ձեր ուժերի սահմաններում կլինի սեփական հույզերը վերահսկելն այն ժամանակ, երբ դրանք կարող են ձեզ վնասել: Շատ կարևոր կլինի մտերիմ մարդու աջակցությունը: Հենց դրա շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները, լարված իրավիճակներում չեք կորցնի ինքնավստահությունը, կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը, որն էլ անպայման կայցելի ձեզ: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շաբաթվա սկիզբը հազիվ թե լրջորեն ուրախացնի: Այդ հատվածը ավելի շատ հետաքրքիր կլինի, քան բարենպաստ: Փորձ ձեռք բերելու շանս կա, որն էլ շուտով պետք կգա: Ինչ-որ օգտակար բան կսովորեք: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել շրջապատողների հետ. հին ծանոթները կարող են տհաճ կերպով զարմացնել: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, խնդիրները կլուծվեն, իսկ կյանքն էլ կհարթվի: Կարևոր է պարզապես չշտապեցնել իրադարձություններն ու կարևոր բան նախաձեռնելուց առաջ միշտ սպասել բարենպաստ պահի: Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Որոշ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ նրանց կյանքում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շաբաթվա սկիզբն ամենալավ ժամանակը չի լինելու: Անհանգստության առիթներ կլինեն: Գործեր ավելի շատ կլինեն, քան սպասում էիք, բացի այդ, ստիպված եք լինելու ուղղել ավելի վաղ գործած սխալները: Բարեբախտաբար, հոգնեցնող օրերը քիչ կլինեն: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Շաբաթվա կեսը գործերում նշանակալի առաջընթացի հասնելու, վաղուց անհանգստացնող բարդ հարցերը լուծելու շանս կտա: Այդ հատվածը հարմար է նաև գործնական կապերն ամրապնդելու համար: Որոշ Աղեղնավորներ կստանան ազդեցիկ անձանց աջակցությունը: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, վերջ տալ անհասկացողությանը, բաց ու անկեղծ խոսել բոլորի համար կարևոր բաների մասին: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վատ շաբաթ չէ գործնական տեսանկյունից: Մի փոքր համառություն դրսևորելու դեպքում հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ նախկինում չէր հաջողվում լավ բանի հասնել: Ձեր հաջողությունները կոգեշնչեն շրջապատողներին, շատերը պատրաստ կլինեն օգտվել ձեր փորձից: Չի բացառվում նոր համախոհներ ձեռք բերեք, որոնք ուրախ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչելու համարձակ ծրագրերը: Նոր բան սովորելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: Ամենայն հավանականությամբ, ձեզ հետ կուզենա իր փորձով կիսվել մեկը, որը շատ բանի է հասել: Ուշադիր լսեք նրան ու վատ մի զգացեք հարցեր տալուց. կարող եք հետաքրքիր ու կարևոր բան իմանալ: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Դուք մտերիմների հանդեպ ուշադիր կլինեք, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն: Չեն բացառվում սիրային տարվածությունները: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ արագ կսիրահարվեք ու կկորցնեք գլուխը: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հագեցած ու բավական հոգնեցնող շաբաթ է, բայց այն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Ձեր խնդիրն է ռիսկի չդիմել, չմոռանալ խելամիտ զգուշության մասին: Շատ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի, թշնամիների լարած թակարդներն էլ չեք ընկնի: Աշխատանք սովորականից շատ կլինի, բայց բոլոր գործերը հետաքրքիր կլինեն: Չեն բացառվում օգտակար ու հաճելի ծանոթությունները: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան: Դուք հեշտությամբ կտարվեք նորով, կսկսեք հետաքրքրվել նրանով, ինչի հանդեպ նախկինում լրիվ անտարբեր էիք: Գործնական ինտուիցիան հուսախաբ չի անի: Նրա շնորհիվ կընտրեք ամենահեռանկարային նախագծերը, կգտնեք գումար աշխատելու եղանակը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ հագեցած ու անհանգիստ շաբաթ է: Հուզական դաշտն անկայուն է, տրամադրությունը հաճախ կփոխվի, դուք հանգիստ չեք թողնի ո՛չ ինքներդ ձեզ, ո՛չ մյուսներին: Դատարկ բաների պատճառով հուզվելը, անհասկանալի տագնապը կխանգարեն հանգիստ զբաղվել լուրջ մոտեցում պահանջող գործերով: Դուք սովորականից շատ կհուզվեք ու չեք էլ փորձի թաքցնել դա: Ինչ-որ մեկը կփորձի աջակցել ձեզ, իսկ ինչ-որ մեկն էլ ձեր վիճակն իր հետաքրքրություններին կծառայեցնի: Հնարավոր են անսպասելի ու տարօրինակ նորություններ, ինչպես նաև իրադարձություններ, որոնք կստիպեն վերանայել կյանքի հանդեպ հայացքները: Անսովոր ծանոթությունները կուրախացնեն ու կոգեշնչեն: Մարդիկ, որոնց կհանդիպեք, նման չեն լինի ձեր հին ընկերներին, բայց համակրելի կլինեն: Հավանական են գործնական առաջարկներ, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Կիրառում կգտնեք վերջին շրջանում ստացված ձեր գիտելիքներին ու կարողություններին: |
|