ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 02.10 - 08.10
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2245 | 15:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը վատ չի սկսվի: Եթե արագ գործեք, ապա բազմաթիվ գործերում հաջողությունների կհասնեք: Նախկինում բարդ թվացող հարցերն անսպասելիորեն արագ կլուծվեն: Չի բացառվում դրանում օգնեն ձեր հին ծանոթները, և նրանց միջամտությունը ժամանակին կլինի: Հավանական են համագործակցության առաջարկներ: Ինտուիցիան կհուշի ձեզ, թե դրանցից որին արժե համաձայնությամբ պատասխանել:

Հաջող զուգադիպությունները շաբաթվա կեսին կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Այդ հատվածում կարող են իրադարձություններ տեղի ունենալ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես հասնել նպատակին:

Շաբաթվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի, ձեզ համար դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Բայց դուք լուրջ սխալներ չեք գործի, նույնիսկ եթե պահի հույզերին տրվեք, իսկ փոքրիկ սխալները լուրջ հետևանքներ չեն ունենա: Աշխատեք համբերատար լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ հաջողության հասնելու համար շատ պիտի աշխատեք: Ծրագրված գործերին կարող են ավելանալ լրիվ նոր, անսպասելի և բարդ գործերը: Դուք դրանցից գլուխ կհանեք, բայց հեշտ չի լինի: Բոլոր խնդիրները մենակ լուծելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության խնդրանքով: Ձեր շատ նախաձեռնություններ նոր ծանոթների սրտով կլինեն, ձեր հմայքն էլ անջնջելի տպավորություն կթողնի: Այնպես որ ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը շատ հավանական է:

Շաբաթվա առաջին կեսին լավ է գործեք փորձված մեթոդներով: Կարող եք դիմել այլ մարդկանց փորձին, վերլուծել նրանց սխալները. այդ ամենը շատ օգտակար կլինի: Ավելի ուշ կգա փորձարկումների համար բարենպաստ ժամանակը: Գործերին ստեղծագործ մոտեցումը կօգնի արագ հաջողության հասնել, հասնել արդյունքների, որոնք կգերազանցեն ձեր ակնկալիքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ղեկավարվեք առողջ բանականությամբ ու աշխատեք ձեր և ուրիշների քմահաճույքներին չհետևել: Այս շաբաթը բավական հաջող կդասավորվի, եթե ձեր մեջ ուժ գտնեք դիմակայելու գայթակղություններին ու աշխատեք ցանկացած պարագայում բացառապես կշռադատված որոշումներ ընդունել: Չարժե նաև ռիսկի դիմել, հատկապես գործնական ոլորտում: Դուք ավելի մեծ հաջողությունների կհասնեք, եթե զգույշ գործեք, նախապես գնահատեք ձեր ցանկացած արարքի հնարավոր հետևանքները:

Դուք լավ գլուխ կհանեք նոր գործերից, արագ կսովորեք ամենը, ինչ պետք է դրանցում հաջողության հասնելու համար: Ընթացիկ հարցերի լուծումն էլ հեշտ կլինի, սակայն դա ձեզ համար բավական ձանձրալի զբաղմունք է լինելու: Ամենազգայուն Երկվորյակների տրամադրությունը երկար ժամանակով կփչանա: Եթե պայմանները թույլ են տալիս, լավ է շեղվեք առօրյայից, մեկ այլ բանի անցնեք, ձեր կյանքում հաճելի բազմազանություն մտցնեք:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը առանց թյուրիմացությունների չի անցնի: Սակայն դրանք դուք սրտին մոտ չեք ընդունի, և ճիշտ էլ կվարվեք: Շատ շուտով բացասական միտումները կկորցնեն ուժգնությունը, դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է: Օր օրի նորանոր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում, մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելն էլ կհեշտանա:

Շաբաթվա կեսին օգտակար կլինի գործնական կապերի ամրապնդման, նոր համախոհների փնտրտուքի վրա կենտրոնանալը: Դուք ձեր մասնագիտական ծրագրերի մասին ազդեցիկ մարդկանց պատմելու հնարավորություն կունենաք: Նման հանդիպումներին արժե լուրջ պատրաստվել. դա կօգնի աջակցություն ստանալ:

Շաբաթվա վերջին օրերը հագեցած և անակնկալներով լի կլինեն: Լավ է այնպիսի գործեր չծրագրեք, որոնք ուշադրության կենտրոնացում են պահանջում: Ամենայն հավանականությամբ կենտրոնանալը դժվար է լինելու: Փոխարենը կհաջողվի լավ ուրախանալ, հաճելի ժամանակ անցկացնել ընկերների և մյուս մտերիմների հետ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում: Ճիշտ է, այն հազիվ թե թեթև ու անամպ լինի: Ավելի հավանական է, որ բարդ ու հետաքրքիր գործեր ունենաք: Պիտի միաժամանակ մի քանի դժվար հարց լուծեք, և դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ձեզ շատ ժամանակ պետք չի գալու առաջնահերթությունները ճիշտ դնելու համար, ուստի դուք միանգամից կկենտրոնանաք ամենակարևորի վրա, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին: Դա կարող է ձեզ նյարդայնացնել: Սակայն դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, բացասական հույզերին չտրվել. կհաջողվի խուսափել վեճերից ու վիրավորանքներից: Ամեն անգամ չէ, որ ձեր գաղափարները դուր կգան շրջապատողներին, քննադատություններ շատ կլսեք: Բայց մտածածից հրաժարվել ոչ մի դեպքում չարժե: Երբեմն արժե ինքնուրույն սկսել. երբ հասնեք առաջին հաջողություններին, բոլորի համար պարզ կդառնա, որ ճիշտ ուղի եք ընտրել:

Մտերիմների հետ շփումները շաբաթվա սկզբին հարթ չեն լինի, սակայն ժամանակի ընթացքում ներդաշնակ կդառնան: Դուք ուշադիր կլինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, և մարդիկ դա կգնահատեն:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը բարենպաստ ու արդյունավետ կլինի, հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք լավ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ դժվարությամբ է տրվել: Չի բացառվում դրանում օգնեն նոր ծանոթները, որոնց հետ շատ շուտով կընկերանաք: Ինտուիցիան կհուշի, թե երբ և ինչպես է պետք գործել: Լսեք նրան, և դուք ոչ ակնհայտ, բայց ճիշտ պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Օգտակար կլինի այն, ինչ վերջերս եք սովորել:

Չնայած նրան, որ այս շաբաթ գործեր շատ կունենաք, օր օրի դուք ավելի ու ավելի կաշխուժանաք: Նախանձելի համառություն կդրսևորեն Կույսերը, որոնք զբաղված են ֆինանսական հարցերի լուծմամբ: Նրանք կկարողանան մեծացնել իրենց եկամուտները: Իսկ մասնագիտական աճի ձգտողները ընտրած ուղղությամբ կարևոր քայլ անելու հնարավորություն կունենան:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նկատելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Երբ գլուխ հանեք սեփական զգացմունքներից, ձեզ համար թանկ մարդկանց հասկանալն էլ կհեշտանա:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացնեք շաբաթվա առաջին օրերը: Առավել օգտակար կլինի այդ հատվածը կարևոր գործերին ու լուրջ հարցերի լուծմանը նվիրելը: Երբեմն հեշտ չի լինի, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք, գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից: Շատ Կշեռքների դիտող լինելն ու մանրուքները նկատելու ունակությունը կօգնեն խուսափել ցավալի սխալներից, որոնք կարող էին կորուստների հանգեցնել:

Շաբաթվա կեսը նոր գաղափարների ու ծրագրերի փոփոխության ժամանակ կլինի: Հնարավոր է հասկանաք, որ վաղուց եկել է առաջնահերթությունները վերանայելու, ձեզ իսկապես հոգեհարազատ նպատակներ ընտրելու ժամանակը: Սակայն կարևոր կլինի հին պայմանավորվածությունները չխախտելը, ձեզ վրա հույս դրած մարդկանց չհիասթափեցնելը:

Շաբաթվա վերջին օրերն արժե հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով և՛ ծանրաբեռնվածությունից, և՛ սթրեսային իրավիճակներից: Կարևոր կլինի մռայլ մտքերը մի կողմ վանելը, չտխրելը: Ուրախության առիթներ փնտրեք, ուշադրություն դարձրեք հաճելի իրադարձություններին. դրանք բավական շատ կլինեն:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ձեզ անհանգիստ ու հագեցած շաբաթ է սպասվում: Եթե ուզում եք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ, հույս մի ունեցեք, որ ստացվելու է, քանի որ ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի հարց լուծել: Շուրջը խառնաշփոթ է իշխելու, սակայն դա ձեզ չի խանգարի օգտակար բաներ անել և՛ ձեզ, և՛ շրջապատողների համար: Չարժե ժամանակ ծախսել դատարկ զրույցների, վեճերի վրա, որոնք կարող են երկար ձգվել, ուժասպառ անել ու միաժամանակ անիմաստ լինել: Դա հատկապես կարևոր կլինի շաբաթվա առաջին օրերին, երբ ամեն րոպեն հաշվի մեջ կլինի: Հետո հոգսերը կքչանան, և շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա:

Շաբաթն առանց անակնկալների չի անցնի: Դրանք հատկապես շատ կլինեն գործնական ոլորտում: Այստեղ կարող են նոր հեռանկարներ բացվել, մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կլինի: Կարևոր կլինի շատ չշտապելը: Ինչ-որ կարևոր բան ձեռնարկելուց առաջ աշխատեք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը: Ավելորդ չի լինի ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ խորհրդակցելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածը համեմատաբար հանգիստ կանցնի, և դուք կկարողանաք կենտրոնանալ կարևոր գործերի վրա, առանց շտապելու ավարտել այն, ինչ սկսել էիք: Չնայած լուծում պահանջող առաջադրանքներ շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև հանգստի և մտերիմների հետ շփումների համար: Չի բացառվում ընտանիքի անդամներից մեկը աջակցության կարիք ունենա, և դուք, իհարկե, չեք մերժի նրան:

Շաբաթվա երկրորդ կեսին հազիվ թե կարողանաք խուսափել լարված պահերից: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին սխալները, ստիպված լինեք լուծել ավելի վաղ ծագած խնդիրները: Այստեղ հազիվ թե ինչ-որ մեկը օգնի ձեզ: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչ կանեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Չեն բացառվում չծրագրված ծախսերը: Սակայն դրանք զուր չեն լինի, ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի:

Ինչքան էլ զբաղված լինեք, մի մոռացեք հետաքրքրվել, թե ինչպես են ընթանում ամենամտերիմների գործերը: Ձեր ուշադրությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնա ու անպայման օգուտ կտան հարաբերություններին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գլխավորը, որ այս շաբաթ ձեզանի պահանջվելու է, ինքնատիրապետումն է: Ամեն անգամ հեշտ չի լինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը, շատ Այծեղջյուրներ հակված կլինեն անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Անկախ պայմաններից աշխատեք կշռադատված որոշումներ ընդունել ու մի հետևեք ուրիշի օրինակին, եթե վստահ չեք, որ այն իսկապես լավն է:

Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, նոր համախոհներ գտնել, այդ թվում՝ բավական ազդեցիկ մարդկանց շրջանում: Բաց մի թողեք ձեր գաղափարների և ծրագրերի մասին պատմելու, միաժամանակ հին ձեռքբերումները հիշեցնելու հնարավորությունը: Ձեր հաջողություններին շատերն ուշադրություն կդարձնեն, և դուք շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Մի շտապեք համաձայնել: Ամենայն հավանականությամբ ավելի շահեկան պայմանների հասնելու շանս կունենաք:

Օր օրի ավելի ու ավելի շատ մարդիկ ուշադիր կհետևեն, թե ինչով եք զբաղվում, ընդ որում՝ ոմանք կհետաքրքրվեն բացառապես ձեր սխալներով: Աշխատեք անթերի անել այն, ինչ ստանձնել եք, քննադատության առիթներ մի տվեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը շատ լավ կսկսվի: Նրա առաջին օրերին դուք շատ գործերից գլուխ կհանեք, ընդ որում՝ շատ բարդ գործերից: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Աստղերի աջակցությամբ դուք կիրագործեք այն, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել: Ծագած հարցերի լուծմանը ձեր մոտեցումը շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեզ բարձրից նայող մարդիկ կհասկանան, որ սխալվել են իրենց գնահատականների մեջ: Ոչ վաղ անցյալի թշնամիներից մեկը ձեզ ընդառաջ կգա, համագործակցություն կառաջարկի: Մի շտապեք համաձայնել. նախ պարզեք այդ մարդու մոտիվները: Որքան էլ տարօրինակ է, կարող են օգնել բամբասանքները, որոնցով նախկինում քիչ եք հետաքրքրվել:

Շաբաթվա երկրորդ կեսին հոգսերը կշատանան: Մտքում հազար ու մի բան պիտի պահեք, հաճախ պիտի կատարեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների պարտականությունները: Երբեմն դա շատ կնյարդայնացնի: Բայց դուք բացասական հույզերին չեք տրվի, կաշխատեք բարեհամբույր լինել: Շրջապատողները դա անպայման կգնահատեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկզբին հնարավոր են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ կոլեգաների հետ, մասնագիտական խնդիրներ: Դրա պատճառով լուրջ տագնապելու կարիք չկա, դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե դժվարությունների առաջ չնահանջեք, համառ ու համբերատար լինեք: Ամենահամառ Ձկները հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում, կհաղթեն հին մրցակիցներին: Դեռ վերջերս ձեռք բերած փորձի շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ ձեր ուժերի սահմաններից վեր էր թվում:

Շաբաթվա կեսը և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում զգուշություն է պահանջելու: Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով, խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք:

Շաբաթվա երկրորդ կեսը բոլոր տեսանկյուններից հաջող կլինի: Դուք աշխատանքային առաջադրանքները լուծելու, մասնագիտական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Մտերիմների հետ հարաբերությունները ջերմ ու ներդաշնակ կլինեն: Դուք հաճույքով կաջակցեք ձեզ համար թանկ մարդկանց, ընդ որում՝ կհաջողվի չմոռանալ նաև սեփական հետաքրքրությունների մասին: 

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 2245 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0