ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Շաբաթվա աստղագուշակ 02.03 - 08.03
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3002 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից: Ձեզ կհաջողվի պատասխաններ գտնել կարևոր մասնագիտական հարցերին: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց կարիերայի հետագա զարգացման հետ կապված կարևոր որոշումներ կընդունեն: Չի բացառվում՝ հենց հիմա հասկանաք, թե ինչ է պետք փոխել ու գործողությունների նոր ծրագիր կազմեք: Համախոհներ ու օգնականներ կհայտնվեն շաբաթվա վերջին, իսկ առաջին քայլերը պետք է ինքնուրույն անեք:

Շաբաթվա երկրորդ կեսը բավական լարված կլինի: Հավանական են չծրագրված ծախսեր, ֆինանսական դժվարություններ: Խուսափեք գումարի հետ կապված շտապողական որոշումներից, գնումներ անելուց առաջ մի քանի անգամ մտածեք:

Ողջ շաբաթը շփման մեջ զգուշություն է պահանջում: Մի շտապեք կիսվել կարևոր տեղեկատվությամբ, պատմել ձեր գաղտնիքները: Ընդհանրապես, այս շաբաթ ավելի օգտակար կլինի լսելը, քան խոսելը:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ողջ շաբաթվա ընթացքում կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց նրա առաջին օրերին հուզական դաշտը լարված կլինի և տհաճ պահերից խուսափել հազիվ թե հաջողվի: Երբեմն կբարկանաք դատարկ բաների պատճառով, շրջապատողներին վիրավորական բաներ կասեք, կոնֆլիկտներ կհրահրեք, իսկ հետո կզղջաք դրա համար: Երբ կարողանաք հավաքել ձեզ ու վերականգնել հոգեկան հավասարակշռությունը, ձեզ ավելի լավ կզգաք:

Շաբաթվա երկրորդ կեսը կյանքի շատ բնագավառներում դրական փոփոխություններ կբերի: Այդ հատվածում հավանական են իրադարձություններ, որոնք ձեզ կուրախացնեն, ինչպես նաև՝ հաճելի անակնկալներ: Աշխատեք ոչ մի տեղ չշտապել. հենց կշռադատված որոշումներն ու լավ մտածված գործողությունները ձեզ կհասցնեն դեպի նպատակը: Հնարավորություն կունենաք մյուսներից ավելի շուտ կարևոր տեղեկատվություն ստանալ, որի շնորհիվ առաջ կանցնեք հին մրցակիցներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին կվշտացնի իրադարձությունների չափազանց դանդաղ ընթացքը: Դուք կձգտեք անհրաժեշտ արդյունքներին հնարավորինս արագ հասնել, բայց իրավիճակը բարենպաստ չի լինի, հավանական են ձգձգումներ, ինչպես նաև սխալներ, որոնց ուղղումը ժամանակ կխլի: Կարևոր կլինի դրան առավելագույնս հանգիստ արձագանքել, որպեսզի հույզերի ազդեցության տակ չսխալվեք:

Մնացած հարցերում շաբաթը բարենպաստ է: Այն հարմար է տարբեր և առաջին հերթին՝ լուրջ մոտեցում, գործերին պատասխանատու վերաբերմունք պահանջող նախագծերի վրա աշխատելու համար: Շատ Երկվորյակների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել:

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Եթե տարաձայնություններ ծագեն, դուք հնարավոր ամեն բան կանեք լուրջ կոնֆլիկտ թույլ չտալու համար: Ինտուիցիան միշտ անսխալ կհուշի՝ երբ է պետք զիջումների գնալ, իսկ երբ՝ ամրություն դրսևորել:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այս շաբաթ հոգսեր սովորականից շատ կունենաք, ժամացուցակը հագեցած կլինի, երբեմն դժվարությամբ ժամանակ կգողանաք հանգստի համար: Որոշ Խեցգետիներ ստիպված են լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, մտքում տարաբնույթ տեղեկատվություն պահել: Սկզբում դա դժվար կլինի, բայց հետո կհարմարվեք այդ ռեժիմին, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք:

Նոր մասնագիտական պարտականություններ կհայտնվեն, հաճախ ստիպված եք լինելու զբաղվել նրանով, ինչը մյուսները չեն արել ու ոտքի վրա սովորել: Դա հեշտ չի լինի, բայց դուք հրաշալի կհասկանաք, որ ջանքերը զուր չեն և չեք սխալվի: Ձեզ առատ կվարձատրեն աշխատանքի դիմաց:

Մտերիմների հետ հարաբերությունները հեշտ չեն դասավորվի, բայց դուք կփորձեք խաղաղություն պահպանել, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք համբերատարության հրաշքներ ցուցաբերել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հակասական շաբաթ է: Դուք չափազանց հաճախ կպայքարեք մեկի դեմ, ուժերը կվատնեք անիմաստ մարտերի ու վեճերի վրա, փոխարենը զբաղվեք ձեզ համար իսկապես կարևոր գործերով: Աշխատանքային խնդիրների լուծումից հաճախ կշեղեն գործընկերները: Երբեմն նրանք ձեր օգնության կամ խորհուրդների կարիքը կունենան, բայց երբեմն էլ կդիմեն պարզապես նրա համար, որ չեն հասկանա, թե ինչով եք դուք զբաղված: Չեն բացառվում զրույցները ղեկավարության հետ, որոնք կսկսվեն տհաճ նոտայով, բայց կավարտվեն ձեր արժանիքների գովեստով:

Անձնական հարաբերություններում էլ ամեն ինչ հեշտ ու միանշանակ չի լինի: Դուք միշտ վստահ չեք լինի ձեր հին որոշումների ճշմարտացիության վրա: Ձեր կասկածները կարող են անհանգստացնել ու վշտացնել մտերիմ մարդուն: Դժվար կլինի կարևոր զրույցները վարելը, քանի որ սեփական զգացմունքներին չեք վստահի: Ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ է պետք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին աշխատեք հանգստություն պահպանել, նույնիսկ եթե ամեն ինչ ուզածի նման չընթանա: Սա այն շրջանն է, երբ ինքնատիրապետումը հաջողության պարտադիր պայման կլինի: Չմտածված արարքները, տաք գլխով ասված խոսքերը կբարդացնեն ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Ֆինանսական հարցերում խուսափեք շտապողականությունից: Նույնիսկ եթե խոսքն աննշան գումարի մասին լինի, պետք չէ դրան առանց երկար մտածելու հրաժեշտ տալ:

Ոչ միանշանակ կդասավորվեն գործնական հարաբերությունները: Ձեզ կարող են քննադատել մարդիկ, որոնք նախկինում աջակցում էին: Որոշ Կույսեր կհասկանան, որ ժամանակն է վերջ տալ երկար համագործակցությանը ու նոր համախոհներ փնտրել:

Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Հեշտությամբ կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք: Երկու կողմն էլ պատրաստ կլինեն խոստովանել ու ուղղել իրենց սխալները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբն առանց դժվարությունների չի անցնի: Շատ Կշեռքների կնյարդայնացնի այն, որ իրենք տեղում դոփում են, չեն կարողանում ժամանակին ավարտին հասցնել սկսածն ու ստանձնել այն գործը, որը նոր հեռանկարներ է խոստանում: Բացի այդ, ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել նրա վրա, ինչը ձեզ այնքան էլ չի հետաքրքրում, շփումներն էլ առանձնապես չեն ուրախացնի: Մարդիկ, ովքեր նախկինում հասկացել ու աջակցել են ձեզ, հիմա կասկածի կենթարկեն ձեր գաղափարներն ու կքննադատեն ձեր արարքները: Հատկապես վիրավորական կթվան այն մարդկանց նկատողությունները, որոնց համար շատ բան եք արել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, գործերն էլ ավելի լավ կընթանան: Դուք կտեսնեք այն հնարավորությունները, որոնք նախկինում չեք նկատել, ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք: Որոշ Կշեռքների համար շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի աշխատանքի ու կարիերայի հետ կապված նոր հնարավորությունների հետ: Մի վախեցեք ստանձնել բարդ գործերը. ամենայն հավանականությամբ դրանցից հրաշալի գլուխ կհանեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հեշտ չի լինի ու ձեզ շատ բան կսովորեցնի: Կփոխվի ձեր վերաբերմունքը շատ բաների հանդեպ: Նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական ոլորտում, որոշ Կարիճների կտրուկ մասնագիտական աճ է սպասվում: Աշխատեք սովորել շրջապատողներից, ուսումնասիրեք ուրիշի փորձը, վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր ձեզանից շատ բան գիտեն: Տեղեկատվությունը, որը հիմա կստանաք, ձեզ դեռ շատ պետք կգա:

Հնարավոր կդառնա հին կոնֆլիկտների կարգավորումը, որոնք վերջին շրջանում փչացնում էին ձեր կյանքը: Դուք պատրաստ կլինեք ներողամիտ լինել շրջապատողների հանդեպ, նրանք էլ շնորհակալ կլինեն ձեզ հասկացողության ու աջակցության համար:

Չի բացառվում ձեզ համար կարևոր ֆինանսական հարցերի հաջող լուծումը: Որոշ Կարիճներ նշանակալիորեն կամրապնդեն իրենց դիրքերը, եկամուտների նոր աղբյուր կգտնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադիր եղեք: Այս շաբաթ հեշտությամբ սխալներ կգործեք, սխալ որոշումներ կընդունեք: Դուք հաճախ չափազանց վստահող կլինեք, այնպես որ՝ մի փոքր առողջ քննադատությունը ձեզ չէր խանգարի: Չեն բացառվում անսպասելի պատահարները, տարօրինակ իրադարձությունները, որոնք սկզբում ձեզ կշեղեն, բայց հետո հետաքրքիր մտքեր կտան: Նկատի ունեցեք, որ հիմա լավ է բարձրաձայն չմտածեք, ինչ-որ մեկի հետ չկիսվեք ձեր գաղափարներով, քանի դեռ դրանք վերջնական ձևավորված չեն:

Դուք հաճախ մտերիմների աջակցության կարիքը կզգաք, բայց նրանք միշտ չէ, որ դա կհասկանան: Վատ մի զգացեք օգնություն խնդրելուց. դա շատ բան կհեշտացնի, թույլ կտա խուսափել տհաճ պահերից ու փոխադարձ վիրավորանքներից: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները, դրական փոփոխությունների հասնել այն հարաբերություններում, որոնք վերջին շրջանում լարվել էին:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք շատ բան պետք է անեք: Լավ նորությունն այն է, որ կարող եք զբաղվել հենց նրանով, ինչը ձեզ հոգեհարազատ է: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան ուժերը ներդնել վաղուց մտածած գաղափարներն իրագործելու մեջ: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն համախոհներ փնտրելու համար: Դուք շատերին կարող եք պատմել ձեր ծրագրերի մասին. ուշադիր ունկնդիրների պակաս չի լինի:

Չի բացառվում՝ ստիպված լինեք կարևոր որոշումներ ընդունել՝ կապված գումարի ու ունեցվածքի հետ: Դա հեշտ չի լինի, քանի որ ինֆորմացիա քիչ կունենաք, իսկ իրավիճակը ոչ միանշանակ կլինի, նրանում մանրուքներ կլինեն, որոնք պետք է հաշվի առնեք: Կարող եք խորհուրդների հարցով դիմել նրանց, ովքեր նախկինում էլ ձեզ խելամիտ խորհուրդներ են տվել:

Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի հետ: Չի բացառվում՝ հասկանաք, թե ինչ է պետք անել հենց հիմա՝ մոտ ապագայում մասնագիտական աճի հասնելու համար:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կընթանա, անհանգստանալու կարիք էլ չկա: Այս շաբաթը հարմար է փորձարկումներ անելու, նոր բան հորինելու ու փորձելու համար: Դուք կնկատեք այն, ինչ չեն տեսել ուրիշները, այնպես որ՝ հաճախ առաջ կանցնեք մրցակիցներից, կգտնեք նրանց զինաթափելու ձևը: Հարմար շաբաթ է պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպելու համար: Դուք կկարողանաք ձեզ լավագույն կողմերով ցույց տալ:

Կարող եք կարգուկանոն հաստատել ընտանեկան գործերում, ազատվել այն ամենից, ինչը վերջին շրջանում բարդացնում էր ձեր ու ձեր մտերիմների կյանքը: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները հարազատների հետ, որոնց հետ վերջին շրջանում հաճախ էիք վիճում, վերջ տալ ձեր կյանքը բարդացնող անհասկացողությանը:

Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Ձեզ կուրախացնեն այն գործերը, որոնք թույլ են տալիս զարկ տալ երևակայությանը, նորովի նայել սովորական բաներին: Որոշ Ջրհոսներ նոր նախասիրություն ձեռք կբերեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք էներգիայով լի կլինեք ու վճռական տրամադրված կլինեք: Դա շատ լավ է, քանի որ շաբաթվա ընթացքում պետք է պայքարեք ու չհանձնվեք, վեճերի ժամանակ պաշտպանեք ձեր տեսակետը, հաղթահարեք անբարենպաստ պայմանների ազդեցությունը: Ինչ-որ մեկի համար դա հոգնեցուցիչ կլիներ, իսկ դուք ամենայն հավանականությամբ հաճույք կստանաք տեղի ունեցողից: Ավելի վաղ ստացած գիտելիքները կօգնեն կարևոր հաղթանակներ տոնել: Չի բացառվում հենց դրանց շնորհիվ զինաթափեք մրցակիցներին ու ազդեցիկ օգնականներ գտնեք:

Դուք շատ արագ կգործեք, էլ ավելի արագ էլ կմտածեք: Շրջապատողները հաճախ պարզապես չեն հասցնի ձեր հետևից: Երբեմն արժե դադարներ վերցնել պարզապես նրա համար, որ համախոհները ձեզանից հետ չմնան: Դա և՛ ձեզ, և՛ նրանց կազատի տհաճ ապրումներից:

Հնարավոր են փոփոխություններ անձնական հարաբերություննեում: Դուք կհասկանաք մտերիմների զգացմունքները, հաճախ խոսերի ու հուշումների կարիք չեք զգա՝ նրանց գաղտնի ցանկություններն ու երազանքները կռահելու համար:

Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 3002 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/6