Լուսնային

Սեպտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը




Սեպտեմբերի 2-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:29-ը, ակտիվ պայքարի օր է: Մարդը, որը բնույթով մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ է դառնում: Սա լավագույն օր է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: 

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 10:29-ից, լավ է անցկացնել միայնության մեջ ու աշխատել շտապողական որոշումներ չընդունել: Հիմա ամեն ինչ պետք է ինչպես հարկն է կշռադատել: Բարենպաստ է առևտուր անելը, այգեգործությամբ զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կստանան:



Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ծիսակարգին, կարգուկանոնին, օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշան կլինի ժամերի կանգ առնելը: Օրվա գույներն են կապույտը, մուգ գույները: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, աղի, կծու, դառը ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը նույնպես խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ բնույթ կկրեն ու կիրականանան մոտ օրերս:


Նմանատիպ Նյութեր

    ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

    Loading...

    Միացեք

    Բոլոր իրավունքները պաշտպանված են.

    Մեջբերում

    Ամեն ինչ աստղագուշակի և երազների մասին...Հիշեք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում...Կայքում կարող եք տեղեկանալ հետաքրքիր պատմությունների և այլ ժամանցային նյութերի: