ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Սեպտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 597 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Սեպտեմբերի 19-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 21:32-ից՝ Կարիճի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:36-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանը, զավթողական բնազդներին: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:36-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Մարդը, եթե բնույթով մարտիկ չէ ու իր մեջ պահի էներգիան, կասկածամիտ ու նենգ կդառնա: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը:


Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Այսօր աշխատանքը հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի օբյեկտների հետ կապված երազները կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 597 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2