Սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 963 | 21:00 | |
Սեպտեմբերի 16-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 27-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:56-ը, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Սա գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը, հայելու առաջ երկար կանգնելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Լուսնային 28-րդ օրը, որը սկսվում է 03:56-ից, բարձրագույն ճշմարտությունների հասնելու, նվերների, գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Այսօր արժե բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսն ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, ծիածանի, կամրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթ, կաթնամթերք, հաց օգտագործել: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Լավ է լույսի ներքո քնեք: |
|