Սեպտեմբերի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1319 | 21:00 | |
Սեպտեմբերի 16-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է մինչև 20:59-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Օրվա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը. անվերահսկելի էներգիան իր մեջ վտանգներ կպարունակի: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիի հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, զվարճանալը: Անբարենպաստ է ձանձրալի ու միապաղաղ աշխատանք անելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից էլ վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 20:59-ից, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Կարող է տպավորություն ստեղծվել, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Պետք է հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ տարվելը, շատ ծխսելը, պլանավորելը, մարդկանց պիտակավորելը: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ տարած հաղթանակի օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մաքրությունը, լվացքը և նմանատիպ գործերը: Լավ նշաններ կլինեն զանգի ձայնը, ժամերի կանգ առնելը, ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու ափսեները: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են 5-ով վերջացող բոլոր թվերը: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ ուտել: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին ու հացին: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: |
|