ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 773 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 4-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:51-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերը խորհուրդ չեն տրվում:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 00:51-ից, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մեջ կարող է արթնանալ կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ, կաթնաշոռ և կաթնամթերք օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին և վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:


Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Ջրհոսի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշաններ կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, հեղեղը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից և արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 773 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4