Փետրվարի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1107 | 21:00 | |
Փետրվարի 29-ը կիսում են լուսնային 6-րդ ու 7-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 6-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:35-ը, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ: Եթե երկինքը պարզ կամ ամբողջությամբ ամպերով է պատված եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդի լսելը: Բարենպաստ կլինի գողացված կամ կորած իրեր գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Այսօր խոցելի կլինեն վերին շնչառական ուղիներն ու բրոնխները, բայց հիվանդացածներն արագ կառողջանան: Լուսնային 7-րդ օրը, որը սկսվում է 09:35-ից, գրքերի ու գրավոր արձանագրությունների մասին հոգ տանելու օր է: Բարենպաստ է ամուսնանալը, գնումներ անելը: Ցանկալի է, որ այսօր արկածներ ունենաք: Անբարենպաստ է գրքեր, թղթեր, նամակնե պատռելը, ինչ-որ մեկին վատը ցանկանալը, երեխաների վրա բարկանալը, ձու ու հավի միս ուտելը: Օրը հաջող է վիրահատությունների ու ատամնաբույժին այցելելու համար: Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա օրենքին, ծիսակարգին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ կգտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելիների կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, դառը, աղի, կծու ուտեստներ փորձեք, քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան: |
|