Փետրվարի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1193 | 21:00 | |
Փետրվարի 27-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:08-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել: Նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 09:08-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել: Այսօր պետք է հատուկ ուշադրություն դարձնեք սնվելուն, սոված չմնաք, բայց շատակերությամբ էլ չզբաղվեք: Սննդի հիմքում կաթն ու կաթնաշոռը պետք է լինեն: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին: Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների մասին, խնամել կենդանիներին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ անել: Խուսափեք մորթուց ու կաշվից իրեր կրելուց, վիճելուց: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն խայթոցները, արյունը: Ներդաշնակ կլինեն մեղմ երանգները, դեղնականաչը: Խուսափեք կարմիր գույնից: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա: |
|