Փետրվարի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1210 | 21:00 | |
Փետրվարի 24-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից 08:30-ը, ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից: Բարենպաստ կլինեն հուզական հանգիստն ու պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների կհանգեցնի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու կերակուրներից: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 08:30-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ուրախ, ջերմ, լուսավոր օր է, կապված է գրագիտության, ընթերցանության, ուսման հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև, արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում աղտոտել օդը՝ ծխել: Մի մերժեք երեխաների խնդրանքներն ու ոչինչ մի պլանավորեք: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին, դեղինի երանգներին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարող եք գարեջուր խմել: |
|