ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Փետրվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1188 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 22-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:53-ը, նվերների, երկրային գործերի, բացահայտումների օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր տարածել: Այսօր պետք է փորձեք բարձր տրամադրության մեջ լինել, դիտել ձեր ներսը, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, խուսափեք վառ լույսից:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:53-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների ու աղետների օր է: Լավ կանեք վերջ տաք ձևական կապերին, մի կողմ վանեք կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Մթությունից, մութ վայրեր այցելելուց խուսափեք: Բարենպաստ կլինի պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարող եք սառը ջրի տակ պահել ոտքերը:


Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է փայլի, ստեղծագործ պոտենցիալը բացահայտելու հետ: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու ժամանակ է: Ազատվեք հնից ու անպիտանից: Զգույշ եղեք հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ աշխատելիս: Լավ նշաններ կլինեն պատուհաններն ու դռները բացող քամին: Վատ նշան կլինի, եթե կրակը հագչի, հրդեհներ ու այրվածքներ լինեն: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուն գույներին, շագանակագույնին, դեղինին: Վատ կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե մեծ քանակի մարդկանց տեսնեք դրանցում: Այսօր լավ է ուրախ արթնանալ ու առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1188 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5