Օգոստոսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 694 | 21:00 | |
Օգոստոսի 4-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:14-ը, ընտրության, եզրահանգումների, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել, նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել հողամասում: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, բուժվել, դեղեր պատրաստել: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 00:14-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու ժամանակ է: Խորհուրդ է տրվում սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խորհուրդ չի տրվում կերակուր պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտին հասցնել: Ամուսնություն կնքելը խորհուրդ չի տրվում: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնել: Քիչ քնեք և լույսի ներքո: |
|