ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Օգոստոսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Օգոստոսի 3-ը համապատասխանում է լուսնային 24-րդ օրվան: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 24-րդ օրը ընտրության, եզրահանգումների, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել, նոր գործեր սկսել, տուն կառուցել, աշխատել հողամասում: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, բուժվել, դեղեր պատրաստել:


Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա օրենքին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, պարզել հարաբերությունները, աշխատանքի անցնել, համաձայնագրեր ստորագրել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, սպասքի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Հում, աղի, կծու, թթու, դառը ուտեստներ փորձեք, քիչ հեղուկ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն և մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4