Նոյեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 693 | 21:00 | |
Նոյեմբերի 9-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 16:29-ից՝ Կույսի: Լուսինը համապատասխանում է լուսնային 24-րդ օրվան: Լուսնային 24-րդ օրը ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն, կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, զբաղվել բուժմամբ, յոգայով, ֆիզիկական վարժություններով: Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Բարդ օր է: Մաքրեք ձեր ներսն ու ձեր շուրջը: Ուշադիր եղեք ինքներդ ձեզ ու շրջապատող աշխարհին: Իմունիտետը փորձության կենթարկվի. որքան մաքուր լինեք, այնքան թեթև կլինի ձեզ համար: Խորհուրդ չի տրվում պրովոկացիաներին տրվել: Վատ նշաններ կլինեն կորուստները, խայթոցները, կտրվածքները, կեղտը, մարող կրակը, ինչ-որ բանի փչանալը կամ կոտրվելը: Օրվա գույներն են դեղինը, կարմիրի ու սևի համադրությունը: Օրվա թվերն են՝ 86, 29, 24: Օրվա լավագույն ուտեստը կաթը, սև հացն ու աղը կլինի: Լավ նշան կլինի երազներ չտեսնելը: Միակ լավ երազն ինքներդ ձեզ անձրևի տակ տեսնելն է: Բոլոր երազները կկատարվեն մի քանի տարի հետո: |
|