Նոյեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 986 | 21:00 | |
Նոյեմբերի 8-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:58-ը, չի կարելի անգործության մատնվել: Այսօր մարդու մեջ կարող է արթնանալ վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, մաքրությամբ, կենցաղը կազմակերպելով: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Ցանկալի է ամրացնող ու բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:58-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն, կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ժամանակ զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար, զբաղվել բուժմամբ, յոգայով, ֆիզիկական վարժություններով: Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սիրո, հնազանդության ժամանակ է: Խորհուրդ է տրվում աշխատել ծառերի, ցանկապատի, ազդանշանային համակարգի հետ, իրավաբանական միջոցառումներ անցկացնել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել ու զբաղվել տան հարցերով: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը, և լավ է, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը լավ նշան կլինի: |
|