Մայիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1208 | 21:00 | |
Մայիսի 4-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 10:09-ից՝ Կշեռքի: Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 15:46-ը, մտքերը մաքրելու, խելամտության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Այսօր վատ նշան կլինի կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել ինքներդ ձեզ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց պետք չէ թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, հայհոյելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք: Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 15:46-ից, տեղեկատվություն կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Բարենպաստ է սովորելն ու ուտելիք պատրաստելը, գնումներ անելը, տան, տնտեսության համար իրեր պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ կամ տան մաքրությամբ: Հոգ տարեք կենդանիների ու բույսերի մասին: Կարող եք դեղեր ու թուրմեր պատրաստել: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառեր կտրելով ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը: Վատ նշան կլինի, եթե լամպն այրվի: Օրվա գույներն են արծաթագույնը ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Ավելի շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրականին մոտ երազները: |
|