ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 23-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1250 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 23-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:48-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Այսօր կենսական ուժերը մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նշանակալի կորուստների պատճառ կդառնա, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու ու շատ տաք սնունդ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կառողջանա: 

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:48-ից, կրկին հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:


Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղների հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոց կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցանկալի է: Երազում մարտեր տեսնելը թշնամու հետ խնդիրների լուծում են նշանակում: Լավ կլինի, եթե երազում ինքներդ ձեզ ակտիվ տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1250 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3