Մայիսի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 876 | 21:00 | |
Մայիսի 19-ը կիսում են լուսնային 8-րդ և 9-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 23:59-ից՝ Կույսի: Լուսնային 8-րդ օրը, որը սկսվում է 09:17-ից, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա տարբեր մակարդակներում աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների ու ստամոսքի մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:36-ից, վատ նշաններին ուշադիր է պետք լինել, ամեն քայլը լավ կշռադատել: Այսօր շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Լավ ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու անադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա փայլի, բարության, ժամանակի հանդեպ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամրջի տակով անցնելը, զանգի ձայնը, լույս ու կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը, հագուստը պատռելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթ, կաթնամթերք օգտագործել: Երազներ լավ է չտեսնել: Հնարավորության դեպքում լույսի տակ քնեք: |
|