ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մայիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1292 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 15-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 04:30-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:15-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ էլ չընդունել. սկզբում ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 06:15-ից, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է: Մեծ ուշադրություն դարձրեք սնվելուն, այսօր կարող եք ուտել այն, ինչին բնազդաբար ձգտում եք: Խուսափեք սոված մնալուց և շատակերությունից: Խուսափեք կենդանական սննդից: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին:


Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, մարդկանց օգնելուն: Շահույթի, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգին և կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, հողի ու քարի հետ աշխատելու օր է: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և ունեցվածքի հետ, դրանք գտնելը, ստանալը, տեսնելն ու նվիրելը: Լավ նշան կլինեն նաև լիքը դույլերը: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակը, կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Ամեն ինչ կարող եք ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1292 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3