Մայիսի 14-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1104 | 21:00 | |
Մայիսի 14-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:35-ը, լավն է խիզախության դրսևորելու, կամավոր զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների ու նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ օր է, հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել, կարող եք հավատարմության երդում տալ: Մարդկանց միավորելու, ընկերության օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնության մեջ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ անելը: Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 02:35-ից, տխրության, կյանքի ճանաչողության օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փոխանցեք ձեր փորձը, աշակերտներ պատրաստեք կամ ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: Այսօր արևային 25-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը կապված է ներդաշնակության, բարության, նվիրվածության հետ: Խորհուրդ է տրվում անընդհատ շփման մեջ լինել ջրի հետ, լինել տանը, երեխաների, կենդանիների հետ, հաշտվել, չխուսափել սիրուց: Սա պարտքերը մարելու, ներելու օր է: Կարող եք օգնել կարիքավորներին: Խորհուրդ չի տրվում համառել, նոր գործեր սկսել, բայց կարող եք ուղի նախանշել: Լավ նշանները կապված կլինեն արևի, ջրի, թռչունների ու ծաղիկների հետ: Լավ նշան կլինի գեղեցկության ու ներդաշնակության զգացումը: Վատ նշան կլինի վերադառնալն ու գետնից ինչ-որ բան վերցնելը: Օրվա գույներն են սպիտակը, վարդագույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 27, 75, 34: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին: Հակացուցված է կենդանական սնունդը: Երազները կշիռ կունենան, եթե կոնկրետ լինեն և արագ կիրականանան, եթե վառ լինեն: |
|