Մարտի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1263 | 21:00 | |
Մարտի 4-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 07:24-ից՝ Խեցգետնի: Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:23-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 11:23-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս զգույշ ու ուշադիր եղեք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սպանելը: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ կարելի է պայքարել արդար գործի համար: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տոնելու ժամանակն է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, սկսած գործն ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն, խորամանկություն, անգործություն չի հանդուրժի: Լավ կլինի, եթե կարողանաք ձեզ ներսում հաղթահարել կասկածները: Խորհուրդ չի տրվում խորամանկել, վնասել բույսերին, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Օրվա գույներն են վառ կարմիրը, դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Անցանկալի է ալկոհոլը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարի կլինեն էքստրեմալ երազները: |
|