Մարտի 3-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1226 | 21:00 | |
Մարտի 3-ը կիսում են լուսնային 9-րդ ու 10-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 9-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:42-ը, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, լավ կշռադատել ամեն քայլը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունը, ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն, ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները սարսափելի կլինեն: Լուսնային 10-րդ օրը, որը սկսվում է 10:42-ից, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր անել, գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ վերանորոգման գործերը: Անբարենպաստ է գործնական հարաբերություններին վերջ տալն ու ճամփորդելը: Այսօր նույնիսկ անհույս հիվանդների համար օրը թեթև կանցնի: Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը նվիրված է տանն ու ընտանիքին: Սա զղջալու, սխալներն ուղղելու ժամանակ է: Այսօր ցանկացած վատ արարք կանդրադառնա սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ, ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն մաշկի քորը, եղունգի կոտրվելը, մատանին կամ մատանու քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Բացասակա կլինեն սևն ու նարնջագույնը: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք կտեսնեք առավոտյան մոտ: Երազում մեռած նախնիներին կամ սրբերին տեսնելը օգնության, պաշտպանության նշան կլինի: |
|