Մարտի 2-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1415 | 21:00 | |
Մարտի 2-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:13-ը, կերպափոխության, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, պլանավորմամբ, վերապլանավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է ալկոհոլ օգտագործելը, լողալը: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:13-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, լավ կշռադատել ամեն քայլը: Շատ օգտակար կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունը, ինքնավերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ նաև ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն, ակտիվությունն այսօր պատժելի է, իսկ նրա հետևանքները սարսափելի կլինեն: Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա թեթև ու ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, ուտելիք պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումները ցանկալի չեն: Օրը լավն է դատական որոշումների ու բողոքարկումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Խորհուրդ չի տրվում մազերը կտրել: Այսօր կնքված ամուսնությունը երկար կյանք չի ունենա: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան կողքին գտած մետաղադրամը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն ուշացումներն ու մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ: |
|