Մարտի 26-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1690 | 21:00 | |
Մարտի 26-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 16:36-ից՝ Ցուլի: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:28-ը, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 07:28-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի շրջան է: Մարդը, եթե մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ օր է մարտարվեստով զբաղվելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը գիտակցելու, կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը հատուկ հատկություններ ձեռք կբերի, նրա օգնությամբ արյան, մաշկի մաքրում կարող եք անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրն ու սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: |
|