ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1318 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 25-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:16-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի ու արարքների սխալ գնահատականը նկատելի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Օրվա հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կապաքինվի:

Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 07:16-ից, կրկին ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:


Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլիենեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են բաց վարդագույնը, դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին ու արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1318 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/2