Մարտի 20-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 2018 | 21:00 | |
Մարտի 20-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:59-ը, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է ներհայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 05:59-ից, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիա են վատնում դատարկ զրույցների վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդու տեսնեք, կարող եք համարել, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է, իսկ 06:49-ից՝ Խոյի: Սա կոմպլեքսների դեմ հաղթանակ տոնելու, ներքին ազատության, կերպափոխության, բարեկամական կապերը վերականգնելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով, ֆիզիկական առողջությամբ: Ջուրը յուրահատուկ հատկանիշներ ձեռք կբերի ու նրա օգնությամբ կարող եք արյան ու մաշկի մաքրում անել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ անել, աղտոտել ջուրը: Լավ նշանները կապված կլինեն թռչունների ու ջրի հետ: Վատ նշաններ կլինեն չորությունը, դատարկ դույլերն ու արյունը: Օրվա գույներն են արծաթագույնը, երկնագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչը, կարմիրը, սևը: Օրվա թվերն են՝ 6, 20, 51: Հեղուկ շատ օգտագործեք: |
|