Մարտի 19-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1000 | 21:00 | |
Մարտի 19-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 04:16-ից՝ Ջրհոսի: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:30-ը, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին, տեղը-տեղին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործությանը տրվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 05:30-ից, միայնության, կենտրոնացվածության, երևակայության օր է: Բարենպաստ է ներհայեցողությամբ զբաղվելը, հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշաններ կլինեն կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ, աչք ծակող գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Սննդի հարցում նախապատվությունը տվեք շիլաներին, արմատապտուղներին, հատիկավորներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականությանը մոտ երազները: |
|