Մարտի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1168 | 21:00 | |
Մարտի 18-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:50-ը, պետք է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդկանց մեջ արթնանում է կռիվների ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, կենցաղը կազմակերպելը, մաքրություն անելը: Անբարենպաստ է ամուսնանալը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 04:50-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ կարգին, տեղը-տեղին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում պահուստների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործությանը տրվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրը պետք է օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, կարող եք ռիսկի դիմել: Պարտքը կատարելու ժամանակն է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ: Լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելը, դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրն ու վարդագույնը: Բացասական կլինեն կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Սննդի հարցում նախապատվությունը տվեք կծու ուտեստներին: Ալկոհոլն անցակալի է: Երազում կռիվ տեսնելը կնշանակի, որ թշնամու հետ խնդիրները շուտով կլուծվեն: Շատ լավ կլինի, եթե ձեզ երազում ակտիվ տեսնեք: |
|