ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Մարտի 16-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1289 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մարտի 16-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 19:25-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:48-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է քննությունների, եզրակացություններ անելու, սպորտային մրցումների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է կռիվներ սարքելը, միայնակ մնալը, ողջ ծանր աշխատանքը միայնակ անելը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 02:48-ից, տխրության, կյանքի իմաստնություն ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ ու արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը: Կապերն էլ խորհուրդ չեն տրվում: 


Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների ու գաղափարների օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան կապերից ու ծանոթություններից, նոր հագուստ գնել, ամեն հին բան նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշ անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այս գույներին հանդիպեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք գնում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե դրանց հանդիպեք հեռախոսների, տան ու մեքենաների համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Երազները բարի կլինեն ու կշիռ կունենան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1289 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7