Հունիսի աստղագուշակը
| |
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 4908 | 19:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հունիսն սկսեք կարևոր գործերից, երկարաժամկետ նախագծերը ծրագրելուց: Ամսվա սկզբին դուք մասշտաբային կմտածեք, իրավիճակը կտեսնեք ընդհանուրի մեջ, կտեսնեք նաև նրա զարգացման հեռանկարները, իսկ ահա մանրուքները նկատել չի ստացվի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, սակայն նրանց կարծիքը չպետք է ձեզ համար վերջին ճշմարտություն դառնա: Ավելի ուշ հնարավորություն կունենաք կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա, որոնք շատ կլինեն: Դուք ոչինչ չեք մոռանա ու չեք խառնի, հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչն ուշադրություն կպահանջի: Հարմար շրջան է համախոհների հետ միավորվելու համար: Չի բացառվում՝ ընկերանաք այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում միայն ֆորմալ հարաբերություններն էին կապում: Նկատի ունեցեք, որ ողջ ամսվա ընթացքում կարող են խոչընդոտներ առաջ գալ, բայց դրանք մտածածից հրաժարվելու պատճառ չպետք է դառնան: Հակառակը, դժվարությունները հաղթահարելով՝ կսովորեք այն, ինչ անպայման ավելի ուշ պետք կգա: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Համբերատարությունը, զգուշությունն ու խելամտությունը հիմա ձեզ շատ պետք կգան: Հունիսն անամպ չի լինի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի այն օգտավետ անցկացնելը: Շատ բան կախված կլինի ծրագրավորելու, ժամանակը ճիշտ բաշխելու ձեր ունակությունից: Միանգամից պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք անհապաղ կենտրոնանալ, իսկ ինչը լավ է հետաձգել: Նման պահերին լավ է դիմեք սեփական փորձին, վերլուծեք այն ու եզրահանգումներ անեք, քան հույս ունենաք, որ ձեզ պիտանի մի բան կհուշեն: Աշխատեք մտածել ոչ միայն գործերի ու հոգսերի, այլ նաև հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու մասին, ձեզ ու ձեր մտերիմներին ուրախացնելու հնարավորություն փնտրեք: Շատ կարևոր կլինի լավատեսությունն ու բարձր տրամադրությունը պահպանելը: Հենց դրանց շնորհիվ դուք շատ գործերում հաջողությունների կհասնեք: Դուք ունակ կլինեք նույնիսկ բարդ օրերին ուրախության առիթներ գտնել, իսկ հունիսին հեշտ օրերն էլ քիչ չեն լինի: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ համբերատարություն, զգուշություն ու մանրուքներին ուշադրություն է անհրաժեշտ: Հունիսը ամենահեշտ ամիսներից չի լինելու: Ձեր ուժերի սահմաններում կլինի դժվարությունները հաղթահարելը, բայց լուրջ հույս մի ունեցեք, որ ամեն ինչ արագ կդասավորվի այնպես, ինչպես ուզում եք: Եթե ձեր առաջ մասշտաբային նպատակներ եք դրել, արժե նախապես պատրաստվել, որ դրանց հասնելու առաջին փորձերն անհաջող են լինելու: Իր թերություններով հանդերձ՝ հունիսը դրական կողմերից զուրկ չի լինի: Եվ դրանցից ամենակարևորը ձեզ հոգեհարազատ, ձեզ օգնելու, խորհուրդ տալու ու զվարճացնելու պատրաստ մարդկանց հետ շփվելու հնարավորությունն է: Դուք միշտ կզգաք, որ մենակ չեք, և դա հիմա շատ կարևոր կլինի: Ձեր լավատեսությունը վարակիչ կլինի, ձեզ նույնպես հաճախ կփոխանցվի ուրիշի տրամադրությունը: Այնպես որ՝ հեռու մնացեք նրանցից, ովքեր ամեն ինչ մռայլ լույսի ներքո են տեսնում ու չեն պատրաստվում փոխել իրենց տեսակետը: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Իրադարձություններն ավելի դանդաղ կզարգանան, քան կուզենայիք, և դա կնյարդայնացնի: Հունիսի սկզբին հազիվ թե կարողանաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնց կուզենայիք առավելագույն ուշադրություն դաձնել: Չափից դուրս շատ կլինեն այլ հոգսերը: Դուք ստիպված եք լինելու մտքում բազում բաներ պահել: Շատ կուզենաք, որպեսզի կողքին լինի մեկը, որն իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը, բայց նման մարդու գտնելը միանգամից չի ստացվի: Ամսվա առաջին օրերի համեմատ նրա միջնամասը շատ բարենպաստ կլինի: Այդ հատվածը լի կլինի հաջող զուգադիպություններով ու լավ նորություններով: Հավանական է իրականանան հին ցանկությունները: Եթե ձեզ անհանգստացնում են ֆինանսական հարցերը, կենտրոնացեք դրանց լուծման վրա: Դիրքերը բարելավելու հնարավորություն կունենաք: Հունիսի վերջը հոգնեցնող, բայց հետաքրքի կլինի: Կյանքում նշանակալի փոփոխություններ տեղի կունենան, և դուք ուրախ կլինեք դրանց համար: Չի բացառվում ծանոթանաք մարդկանց հետ, ովքեր հոգեհարազատ կլինեն ձեզ: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ լավ ամիս է սպասվում՝ հետաքրքիր ու արդյունավետ: Կարևոր կլինի չմանրանալը, էներգիան դատարկ բաների վրա չվատնելը: Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին, դրանք մի զոհեք պահի ուրախություններին: Դուք ստիպված եք լինելու շփվել ամենատարբեր մարդկանց հետ: Բոլորի վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, ստիպված եք լինելու ընտրել, թե ում եք իսկապես ուզում դուր գալ: Հաճախ ստիպված եք լինելու բացատրել, թե ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Դրա համար համբերատարության կարիք կլինի: Հավանական են նշանակալի ծախսեր: Որոշ Առյուծներ մեծ գումար կծախսեն, բայց ոչ իզուր: Հավանական են շահավետ ներդրումներ, հաջող գնումներ: Չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ամիսը կփոխի շրջապատողների հանդեպ ձեր վերաբերմունքը: Մարդիկ, որոնց սովոր եք ձեր ընկերներն ու համախոհները համարել, իրենց տարօրինակ ու նույնիսկ կասկածելի կպահեն: Չի բացառվում՝ կասկածեք, որ արժե շարունակել նախկինում շատ կարևոր թվացող հարաբերությունները: Հիմա ամենակարևորը որոշումների հարցում չշտապելն է ու ապրումներով աջուձախ չկիսվելն է: Գործնական տեսանկյունից հունիսը վատը չէ: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դա խնդիր չէ: Դուք դրանք հաղթահարելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել: Նոր խնդիրներ կհայտնվեն: Դրանք կատարելը լավ կվարձատրվի, բայց քիչ ուշ: Իսկ հիմա փորձեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, և ձեզ կնկատեն նրանք, որոնցից շատ բան է կախված: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամիսն առանց դժվարությունների չի անցնի, բայց շատ հետաքրքիր կլինի: Ձեր արժեքներն ու առաջնահերթությունները կփոխվեն: Այն, ինչ նախկինում կարևոր էր թվում, երկրորդ պլան կմղվի: Որոշ Կշեռքներ կհասկանան, թե ինչպիսին են եղել իրենց արարքների պատճառները, և դա նշանի ներկայացուցիչներին կազատի ապագայի շատ սխալներից: Հիմա բարդ, բայց շատ կարևոր կլինի իրատես լինելն ու պատրանքներ չկառուցելը: Հույս մի ունեցեք, որ ամեն հարցում հաջողակ եք լինելու, իրադարձությունները ձեզ ուզածի նման են զարգանալու: Ամենայն հավանականությամբ հակառակը կլինի: Դուք ստիպված եք լինելու պայքարել, պաշտպանել ձեր հետաքրքրությունները, պաշտպանվել թշնամիների հարձակումներից: Լավ նորությունն այն է, որ բոլոր փորձությունները արժանապատվորեն կհաղթահարեք ու կկարողանաք հպարտանալ ձեզանով: Իսկ նրանք, ովքեր թանկ են ձեզ համար, անկեղծորեն ուրախ կլինեն ձեր հաղթանակներով: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հունիսն սկսեք ամենակարևոր գործերից: Նա առաջին օրերը տոն կստեղծեն հաջորդող շաբաթների համար, այնպես որ՝ դրանք զուր մի վատնեք: Նոր ծրագրեր ու խնդիրներ կհայտնվեն: Արժե ուրախանալ, այլ ոչ թե ցավ ապրել, որ հոգսերը շատացել են: Շատ բան կախված կլինի տեղի ունեցողին ձեր վերաբերմունքից, նրանից, թե ինչպես կտրամադրվեք: Իրերին լավատեսորեն նայեք, և այդժամ փոքրիկ դժվարություններն ու թյուրիմացությունները ձեզ չեն վախեցնի: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Նրանք, ովքեր հիմա չափազանց համառորեն կփորձեն շահել ձեր համակրանքը, ձեզ իրենց կողմը գրավել, ամենայն հավանականությամբ վստահության արժանի չեն լինի: Մյուս կողմից՝ մարդիկ, ովքեր ձեզ քննադատում են, ցույց են տալիս ձեր սխալները, հաճախ իսկապես կուզենան, որպեսզի դուք հաջողության հասնեք ու պատրաստ կլինեն օգնել ձեզ այդ հարցում: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ ամիս է, բայց ոչ այնքան վատը, որքան առաջին հայացքից կթվա: Գործեր սովորականից շատ կլինեն: Հնարավոր են փոքրիկ անհաջողություններ, սխալներ: Սակայն այնտեղ, որտեղ խոսք գնա իսկապես կարևորի մասին, դուք միշտ օպտիմալ ռազմավարություն կընտրեք: Շատ հարցերում կօգնեն շրջապատողները, ընդ որում՝ կարող եք հույս դնել և՛ հին, և՛ նոր ծանոթների վրա: Լսեք խորհուրդները. ձեզ հաճախ կհուշեն՝ ինչպես վարվել, ինչ նախաձեռնել կամ ասել: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Շուտով այդ մարդկանց հետ հարաբերությունները ջերմ ու ներդաշնակ կդառնան: Հնարավոր են անսպասելի նվերներ, չծրագրված դրամական մուտքեր: Ձեզ համար հաջող կլուծվեն ունեցվածքի հետ կապված հարցերը: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շատ հագեցած ու վառ կլինի ամսվա սկիզբը: Հենց այդ հատվածում կհասկանաք, թե ինչի վրա կուզենայիք կենտրոնանալ, ինչի համար ուժ ու ժամանակ չեք խնայի: Ավելի ուշ կգա համախոհների ակտիվ փնտրտուքի և այն մարդկանց հետ շփումների շրջանը, որոնք ինչ-ինչ հարցերում համաձայն են ձեզ հետ, իսկ որոշ հարցերի շուրջ պատրաստ են վիճել: Ինչքան հանգիստ լինեք, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ նոր համախոհներ ձեռք կբերեք, իսկ ժամանակի հետ՝ նաև իսկական ընկերներ: Ավելի ուշ կգա հոգսերով լի շրջանը: Մեկ ուրիշը կբողոքեր, բայց դուք անկեղծորեն ուրախ կլինեք օգտակար բանով զբաղվելու հնարավորության համար: Դուք բաց չեք թողնի շրջապատողներին օգնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին աջակցելու հնարավորությունը: Չի բացառվում՝ ձեր ջանքերի շնորհիվ լուծվեն բոլորի համար կարևոր հարցերը, և արդարությունը վերականգնվի: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց հունիսը բավական անհարթ կլինի: Ամսվա առաջին կեսը հոգսերով լի կլինի, որոնց մեծ մասը ոչ ոքի հետ չեք կարողանա կիսել: Շատերը պատրաստ կլինեն ինչ-որ բան հուշել կամ խորհուրդ տալ, բայց այդ խորհուրդները հազվադեպ պիտանի կլինեն, իսկ իրական օգնությունը կգա այն ժամանակ, երբ այն ձեզ համարյա պետք չի լինի: Դուք շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որը շուտով պետք կգա: Վերջին շրջանում իրենց ուժերի վրա կասկածող շատ Ջրհոսների մոտ կվերադառնա ինքնավստահությունը, որի կարիքը շատ էին զգում: Ամսվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Ձեզ ու ձեր մտերիմների համար կարևոր խնդիր կհայտնվի, որի լուծման վրա էլ պետք կլինի կենտրոնանալ: Գործերը, որոնցով նախկինում զբաղվում էիք, երկրորդ պլան կմղվեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք փոխել հին պայմանավորվածությունները: Որոշ Ջրհոսների համար դժվար կլինի մտերիմներին տված խոստումները պահելը: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հունիսին հետաքրքիր ու կարևոր բան է տեղի ունենալու, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե որքանով դուք պատրաստ կլինեք փոփոխություններին, արդյոք չեք վախենա կատարել առաջին քայլերը, հրաժարվել ձևավորված սովորույթներից: Այն Ձկների համար, որոնք իրենց վստահ չեն զգա, հենարան ու հավանության խոսքեր կփնտրեն, հեշտ չի լինի: Հասկանալով, որ չկա մեկը, որի վրա կարող են հենվել, նշանի ներկայացուցիչները կսկսեն հուզվել, իսկ ապրումները ուժասպառ կանեն: Կենցաղային գործերը, առօրյա հոգսերը կօգնեն ձեզ պահպանել ինքնատիրապետումն ու լավ տրամադրությունը: Երբ հասկանաք, թե ինչով եք ուզում զբաղվել, ինչ նպատակների հասնել, դատարկ բաների վրա շեղվել էլ չեք ուզենա, շատ բան երկրորդ պլան կմղվի: Կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Ձեզ կսկսեն հարգել նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները հնարավոր է ընկերություն առաջարկեն: Ինտուիցիան կհուշի՝ ում արժե վստահել: |
|