ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հուլիսի աստղագուշակը
Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3546 | 15:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամսվա սկզբին պետք է զգոն լինեք: Այդ հատվածում հնարավոր են տհաճ պատահարներ, լարված պահեր: Դրանք հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան, բայց կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Աշխատեք լավատես լինել, չհուզվել այն բանի պատճառով, ինչը կարելի է հեշտությամբ ուղղել: Այդ դեպքում հետագայում էլ սխալներ չեք անի:

Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, նոր հնարավորություններն էլ ավելի շատ կլինեն: Զգուշության մասին մի մոռացեք. աստղերի աջակցությունը զգալի կլինի, բայց ոչ անսահման: Այնպես որ՝ ցանկացած նոր նախաձեռնություն պետք է մտածված լինի: Համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր ուժերը, ձեզ վրա շատ բան չեք վերցրել:

Շրջապատողների հետ հարաբերությունները աստիճանաբար դեպի լավը կփոխվեն: Եթե ամսվա սկզբին տարաձայնություններն ու վեճերը շատ են լինելու, ապա ավելի ուշ լեզու գտնելը կհեշտանա, դուք կզգաք, որ ձեզ հասկանում ու աջակցում են: Ամսվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է մտերիմների հետ միասին ինչ-որ բան ծրագրելու կամ հուսալի համախոհների հետ նոր գործեր սկսելու համար:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կգերակշռեն դրական միտումները, շատ բան նույնիսկ սպասվածից լավ կդասավորվի: Դա, իհարկե, չի նշանակում, որ հուլիսին ոչ մի լուրջ խնդիր չեք ունենալու, բայց դրանք բոլորը ժամանակին կլուծեք, իսկ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Կարող եք ձեր առաջ ամենահամարձակ նպատակները դնել, դրանց հասնելու շանսերը շատ բարձր են:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործնական հարաբերությունները: Չեն բացառվում գործընկերների հետ վեճերը, երբեմն դժվար կլինի անձնական համակրանքն ու հակակրանքը տարանջատել գործնական հետաքրքրություններից: Այստեղ շատ Ցուլերի կօգնի փորձը, որը նրանք հասցրել են ավելի վաղ ստանալ: Նշանի ներկայացուցիչները մոտեցում կգտնեն նույնիսկ նրանց, որոնք տրամադիր չեն երկխոսության:

Հուլիսի վերջը խոստանում է շատ արդյունավետ լինել: Հնարավորություն կունենաք շահավետ գործարքներ կնքել: Որոշ Ցուլերի լավ պայմաններով երկարաժամկետ համագործակցություն կամ էլ աշխատանք կառաջարկեն, որի մասին նրանք վաղուց էին երազում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ բացառապես բարենպաստ է դասավորվելու: Հուլիսին շատ պետք է աշխատեք, զբաղվեք առօրյա և լրիվ նոր գործերով: Երբեմն կթվա, թե իրավիճակը հերոսական ջանքեր է պահանջում, և հենց դուք պետք է կատարեք այդ հերոսությունները: Լավ նորությունն այն է, որ հաջողության հասնելու բոլոր շանսերն ունեք: Կարևոր կլինի ուժերը ճիշտ բաշխելը, այնպես որ՝ աշխատեք հնարավորինս արագ դնել առաջնահերթությունները ու հասկանալ, թե ինչն է իսկապես բարդ ու կարևոր, իսկ ինչը կարելի է հետաձգել:

Աշխատեք ամսվա սկիզբն արդյունավետ օգտագործել: Այդ հատվածում նախաձեռնող լինելը տեղին կլինի և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Հիշեք, որ ձեր ուժերի սահմաններում է շատ բան դեպի լավը փոխելը: Կարևոր է միայն խուճապի չմատնվել ու փորձել ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել:

Հուլիսի վերջին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Այդ հատվածում հեշտությամբ կլողաք հոսանքով, կշարունակեք ավելի վաղ սկսածը: Կարող եք խնայել ուժերը: Վատ մի զգացեք օգտվել այն օգնությունից, որը հաճույքով կառաջարկեն ընկերները:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հուլիսն առանց դժվարությունների չի անցնի, բայց նոր հնարավորություններ էլ կընձեռի: Հնարավորություններով լի կլինի հատկապես ամսվա առաջին կեսը: Այն հնարավորություն կտա կյանքի կոչել համարձակ գաղափարները, որոնց նախկինում լուրջ չեք վերաբերվել: Հաջողությունը հաճախ ուղեկից կլինի ձեզ, և դուք կփորձեք ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղել:

Դուք շրջապատողների հետ լավ լեզու կգտնեք, ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, շատերին դուր կգաք: Հարմար ժամանակ է ինչ-որ բան առաջարկելու, ձեր գաղափարները այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել դրանք կյանքի կոչելու հարցում: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը: Առաջին փուլում դրանք գործնական բնույթ կկրեն, իսկ ավելի ուշ քիչ ֆորմալ կդառնան, դրանցում լրիվ այլ նոտաներ կհնչեն:

Հուլիսի երկրորդ կեսին նոր նպատակներ կհայտնվեն, որոնց հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Պատրաստ եղեք աշխատել: Մեծ սխալ կլինի հույս դնել հաջողակ լինելու վրա: Պահպանեք ձեր ուժերի հանդեպ հավատն ու ինքնուրույն գործեք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, բայց ամիսը լրիվ անամպ չի լինի: Լավ է հեշտ հաղթանակների վրա հույս չդնեք: Եթե լուրջ եք ու պատրաստ եք աշխատել, կարող եք սպասվածից մեծ հաջողությունների հասնել:

Աշխատանքը սովորականից ավելի ժամանակատար կլինի: Դա միշտ չէ, որ կապված կլինի նրա հետ, որ շատ կլինեն սեփական գործերն ու լուծում պահանջող խնդիրները: Գործընկերները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, երբեմն ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները, անել այն, ինչ մյուսներին եք հանձնարարել: Այդ ամենը հոգնեցնող կլինի, բայց հնարավորություն կտա օգտակար բաներ սովորել: Չի բացառվում՝ հուլիսին ստացած գիտելիքները ձեր առաջ կարիերայի բարձունքներին տանող ճանապարհ բացեն:

Ամսվա երկրորդ կեսին ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Շատ Առյուծների այդ հատվածում մտքի փայլատակումներ են սպասվում: Նշանի ներկայացուցիչները պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնք շրջապատողներին փակուղու առաջ են կանգնեցրել: Կաճի ստեղծագործ պոտենցիալը, ոգեշնչվածությունը հաճախ այցի կգա ձեզ:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ռիսկի մի դիմեք: Հուլիսը լավ մտածված գործողություններ ու շրջահայացություն է պահանջում, որը բնորոշ է ձեզ ու շատ տեղին կլինի: Երբեմն հենց այն կօգնի հասկանալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և որոշումներ ընդունել, որոնց շնորհիվ ինքներդ էլ կարող եք խուսափել սխալներից, մյուսների համար էլ դրանք չեք ստեղծի:

Աշխատանք շատ կլինի, եկամուտներն էլ դրա հետ միասին կաճեն: Մի շտապեք մտածել, թե ինչպես եք ծախսելու աշխատածը, կենտրոնացեք ակտուալ խնդիրների լուծման վրա: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության կամ նոր աշխատանքի առաջարկներ: Վերջինս կհամապատասխանի ձեր ամենահամարձակ ակնկալիքներին:

Հավանական են կարևոր իրադարձություններ ընտանիքում, փոփոխություններ անձնական կյանքում: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի ու առաջնահերթությունների վրա, ստիպել ձեզ վերանայել ոչ վաղ անցյալի իրադարձությունների հանդեպ վերաբերմունքը: Կլինեն նաև հաճելի հուզումներ, ուրախության առիթներ, ոգեշնչող ռոմանտիկ անակնկալներ:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ լավ կդասավորվի: Հիմա ամենակարևորը տեղում չնստելն է: Պետք է փորձեք կյանքի կոչել ձեր ծրագրերը անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն շրջապատողների հետ հարաբերությունները: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Ամսվա սկիզբը գործերում զգուշություն է պահանջում: Կարևոր կլինի որոշումների հարցում չշտապելը, հատկապես եթե զգում եք, որ ինչ-որ մեկը փորձում է ճնշել ձեզ, համառորեն ինչ-որ բան առաջարկել: Խոստումներ տալուց առաջ համոզվեք, որ կարող եք դրանք իրագործել:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Կարող են լուծվել բարդ հարցերը: Որոշ Կշեռքներ կհասկանան՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին և այդ ուղղությամբ առաջին քայլերը կանեն: Բոլոր ամենակարևոր գործերն ու հանդիպումներն արժե ծրագրել հենց այդ հատվածի համար:

Ամսվա վերջին հոգսերը կավելանան, իրավիճակն առավել լարված կդառնա: Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց որոշ տհաճ պահեր ստիպված եք լինելու ապրել: Բայց դուք բոլոր փորձություններից գլուխ կհանեք:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Խառնաշփոթ կլինի, չեք կարողանա կենտրոնանալ մեկ կոնկրետ գործի վրա, ստիպված եք լինելու մտքում միաժամանակ մի քանի բան պահել: Երբեմն նաև ուրիշների պարտականությունները պետք է կատարեք, ուղղեք նրանց գործած սխալները: Չնայած նրան, որ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դուք հրաշալի գլուխ կհանեք: Հաճախ կօգնեն մարդիկ, որոնց հետ միասին աշխատել եք կամ զբաղվել ստեղծագործ նախագծով:

Ամսվա կեսը բարենպաստ է շփումների համար: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, ցանկացած հարց քննարկելու համար, նույնիսկ այն հարցերը, որոնց մասին նախկինում չեք էլ մտածել: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: Չի բացառվում հարաբերությունների սկիզբը, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

Ամսվա վերջը բարենպաստ է ուսման, ստեղծագործ աշխատանքի, անսովոր խնդիրները լուծելու համար: Հրաշալի գաղփարներ և անսովոր ծրագրեր կունենաք: Որոշ Կարիճներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում ու կկռահեն՝ ինչպես է պետք դա անել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամսվա առաջին կեսին կգերակշռեն դրական միտումները: Այդ հատվածը բարենպաստ կլինի աշխատանքի և մասնագիտական խնդիրները լուծելու համար, անձնական կյանքում էլ շատ բան կարող է դեպի լավը փոխվել: Դուք տեղում չեք դոփի, կձգտեք հասնել դրված նպատակներին, կփորձեք գտնել դա ավելի արագ անելու ձևը: Շրջապատողներին ձեր մոտեցումը շատ դուր կգա, այնպես որ՝ շատերը ձեզ աջակցություն կառաջարկեն, հաճույքով կմասնակցեն ձեր նախագծերին:

Նկատի ունեցեք, որ մինչև հուլիսի կեսը ստիպված եք լինելու սովորականից հաճախ աչքի առաջ լինել, մասնակցել միջոցառումներին, որտեղ ձեզ ուշադրություն կդարձնեն: Աշխատեք անթերի տեսք ունենալ: Ձեր ուժերի սահմաններում կլինի այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, որոնցից շատ բան է կախված:

Ամսվա երկրորդ կեսին ոչ այնքան հետաքրքիր, բայց կարևոր գործեր կհայտնվեն: Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, որպեսզի հետո ստիպված չլինեք ինչ-որ բան ուղղել կամ վերաձևել: Մտածեք, թե ում փորձը կարող է ձեզ պետք գալ. լավ է սովորեք ուրիշների սխալների վրա՝ խուսափելով սեփական սխալներից:

Աշխատեք չհոգնել: Հոգնածությունը ձեզ նյարդային ու անհամբեր կդարձնի: Մի փոքր հանգստանալուց հետո ավելի ուրախ ու բարեհամբույր կդառնաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը, ամիսը խոստանում է բարենպաստ լինել: Քանի որ հաջողությունը ձեր շատ նախաձեռնություններին ուղեկից կլինի, արժե կարևոր ու հետաքրքիր բան ստանձնել: Դուք արագ կսովորեք նորը, կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ: Չի բացառվում՝ հուլիսի առաջին օրերին լրիվ նոր, համարձակ ու ամբիցիոզ ծրագրեր ունենաք, որոնց իրագործման վրա էլ շուտով կկենտրոնանաք:

Տհաճ պահերը, ցավոք, նույնպես չեն բացառվում: Հաճախ դրանք կապված կլինեն անբարենպաստ հուզական դաշտի, ապրումների ու հուզումների, ընտրված ուղու ճշմարիտ լինելու վրա կասկածելու հետ: Շատ կարևոր կդառնա այն մարդկանց աջակցությունը, որոնք հասկանում են ձեզ, նման կենսափորձ ու կյանքի հանդեպ նման հայացքներ ունեն:

Ամսվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կիրառում գտնել ձեր տաղանդներին, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Նույնիսկ այն Այծեղջյուրները, որոնք նախկինում նախընտրում էին ստվերում մնալ, հիմա իրենց այնպես կպահեն, որ հնարավոր չի լինի նրանց անուշադրության մատնել: Հենց այդ ժամանակվանից էլ ձեր կյանքում կարող է նոր փուլ սկսվել:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ չի լինելու, բայց հետաքրքիր կլինի: Սովորականից հաճախ պետք է պայքարեք ձեր հետաքրքրությունների համար, ընդ որում՝ երբեմն ձեր մրցակիցները շատ ուժեղ կլինեն: Մի կասկածեք ինքներդ ձեզ, մի կողմ վանեք տագնապները, վստահությունը հաճախ կօգնի հաջողության հասնել: Շատ բան պետք է ոտքի վրա սովորեք, արագ կիրառում կգտնեք ձեր տաղանդներին: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ եք լսել:

Ֆինանսական գործերը սովորականից մեծ ուշադրություն կպահանջեն: Հնարավոր են ցավալի կորուստներ, հաճախ դրանց պատճառը ձեր կամ այն մարդկանց թեթևամտությունն ու մոռացկոտությունը կլինեն, որոնց վրա սովոր եք հույս դնել: Գումարի և ունեցվածքի հետ կապված որոշումների հարցում մի շտապեք: Դա հատկապես կարևոր կլինի, երբ ձեր մտերիմների հետաքրքրությունների մասին խոսք գնա:

Նկատի ունեցեք, որ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Եթե ինչ-որ բան հուլիսի սկզբին չստացվի, դրան ավելի ուշ վերադարձեք, քանի որ հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Չի բացառվում՝ ամսվա երկրորդ կեսին գործնական կամ անձնական բնույթի հետաքրքիր առաջարկներ ստանաք: Այդ հատվածում նաև իրադարձություններ տեղի կունենան, որոնք կփոխեն ապագայի ձեր ծրագրերը:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հուլիսը բազում իրադարձություններ կբերի, որոնք դժվար կլինի միանգամից գնահատելը: Ավելին, երբեմն դժվար կլինի նկատելը, որ ինչ-որ հետաքրքիր բան է սկսվում: Շատ հաճախ կարևոր փոփոխություններին առաջին քայլն աննշան մի բան կդառնա՝ տարօրինակ պատահարը, զուգադիպությունը, չմտածված խոսքը: Լավ նորությունն այն է, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ լողալ հոսանքով: Աստղերը հիմա ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցության շնորհիվ կարող եք հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ դրանց հույսը չունեիք:

Ամսվա առաջին կեսը համեմատաբար հանգիստ կլինի: Այն հարմար է հին գործերն ավարտին հասցնելու, կարգուկանոն հաստատելու համար: Միաժամանակ կարող եք որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում և որոշել, թե ինչպես եք դրանք կյանքի կոչելու: Հուլիսի երկրորդ կեսին գործերն ու հոգսերը կշատանան: Պետք է հաճախ մի գործից մյուսն անցնեք, մտքում բազմաթիվ բաներ պահեք: Հեշտ չի լինելու, բայց դուք գլուխ կհանեք: Բացի այդ, ինտուիցիայի հուշումները կօգնեն արագ հաջողության հասնել:

Բաժին: Ամսվա | Դիտումներ: 3546 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/4