ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1002 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 6-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 22:44-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:14-ը, մարմնային գայթակղությունների օր է: Անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը մեկ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը, վիճելը: Խուսափեք խնձոր ուտելուց: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաները: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 22:14-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, ծրագրավորելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով, ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հանգստություն պահպանեք: Օրվա խորհրդանիշը չափավորությունը կլինի: Անբարենպաստ է վիճելը, չարություն, նախանձ դրսևորելը, հայհոյախոսելը: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց: Չի կարելի թռչուններ սպանել:


Այսօր արևային 18-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա թեթև, ուրախ օր է, համարյա տոն: Խորհուրդ է տրվում լինել հասարակության մեջ, հանգստանալ, խաղալ, կերակուր պատրաստել, տոնել, գինի խմել, նվերներ ստանալ, բայց գնումներն անցանկալի են: Օրը լավն է բողոքարկումների, դատական որոշումների համար: Առողջությունն ամրապնդելու, բուժվելու օր է: Այսօր կնքված ամուսնությունը կարող է կարճ կյանք ունենալ: Լավ նշան կլինի ծիածանը, իսկ տան մոտ մետաղադրամ գտնելը սիրային հաջողության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն կտրվածքները, մազերի թափվելը: Նախապատվությունը տվեք խիստ, մուգ գույներին: Օրվա թվերն են՝ 18, 36: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև կերակուրներին, կաթնամթերքին: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ ու քիչ-քիչ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1002 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5