ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հունիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 4-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 20:16-ից՝ Խեցգետնի: 

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 00:00-ից ու ավարտվում 05:57-ին, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, լավ է միայն պլանավորեք: Բարենպաստ է հանգստանալն ու հոսանքին տրվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կհանգեցնի, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ է տրվում չգերհոգնել, ալկոհոլ, կծու ու շատ տաք սնունդ չօգտագործել:



Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 05:57-ից, կրկին պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտրով զբաղվելը, դիետաներ սկսելը: Անբարենպաստ է ամուսնանալը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա օրենքի, ծեսերի, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին, տանը կարգապահություն ու մաքրություն հաստատել, հարաբերություններ պարզել, աշխատանքի անցնել, համաձայնություններ ստորագրել, քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խոստումները խախտելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, մուգ կապույտին: Խուսափեք դեղինից ու կանաչից: Նախապատվությունը տվեք հում, աղի, կծու ուտեստներին, քիչ հեղուկ օգտագործեք: Միսն էլ խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 993 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/5