Հուլիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակը
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 926 | 21:00 | |
Հուլիսի 18-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 17:24-ից՝ Խեցգետնի: Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:47-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Հենց այսօր մարդը կարող է վատնել իր ողջ էներգիան և ուժերը: Եթե այսօր տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղով եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը, չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը: Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 01:47-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, մեդիտացիա անելը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելը, նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի, կամուրջի տակով անցնելը, լույս, կայծակ տեսնելը, ժամեր ու հայելիներ գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտեստներ, կաթնամթերք, հաց ուտել: Երազներ լավ է չտեսնեք: Եթե հնարավոր է՝ քնեք լույս տակ: |
|