Հոկտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 874 | 21:00 | |
Հոկտեմբերի 7-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:10-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու լիդերների ժամանակն է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, լինել ընտանիքի հետ, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:10-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին տանող ճանապարհին համառություն դրսևորելու, սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր տեղափոխվել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր արժե ակտիվ լինել, մարդկանց միավորելու, ընկերության օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, միայնակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելն ու ողջ ուժերն այնտեղ թողնելը: Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Այսօր կարող են հայտնվել ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների, ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերային աղետն ինչ-որ բան կործանի, արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Սննդի հարցում խորհուրդ են տրվում ծանր կերակուրները, բայց խուսափեք մսից ու սնկից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք: |
|