Հոկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 640 | 21:00 | |
Հոկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 00:00-ից՝ Խեցգետնի նշանի տակ: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:56-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության, ընտանիքի հարցերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգները կլինեն հպարտությունն ու մեծամտությունը: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 19:56-ից, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Ակտիվ, ստեղծագործ օր է, համար է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում հենց լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր խմեք ու կաթնամթերք կերեք: Երազները կշիռ կունենան: Լավ է երկար քնել, երազում լողալ, կենդանի ձկներ ու պտուղներ, սնկեր տեսնել: Ցանկալի չէ կրակ տեսնելը: |
|