ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Հոկտեմբերի 14-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 545 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հոկտեմբերի 14-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 16:28-ը, կերպափոխությունների, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, ալկոհոլ օգտագործելը, լվանալը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի և աղիների մաքրում անել: Կարող եք դեղեր պատրաստել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 16:28-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ կշռադատել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու, ճամփորդությունների համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չէ ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ոչ ադեկվատ լինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է, այն կարող է վատ հետևանքներ ունենալ: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Ծանր օր է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Ծանրության, աղտոտության զգացումներն այսօր նորմալ երևույթներ կլինեն: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը, պայքարեք չարի դեմ: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել, պղծել հողը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամներ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն կարմիրն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Չի կարելի ուտել այն, ինչ արյուն է պարունակում: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 545 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0