ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Գունդ ու կծիկ կուչուռելու օրը
Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 349 | 11:00 Ավելացրեց: armenlur

Դեկտեմբերի 18-ին Ռուսաստանում նշում են Գունդ ու կծիկ կուչուռելու օրը

  • Ոզնիներն ու թեփամողեսները (պանգոլինները), զգալով վտանգը, կոլոլվում, մարմնին տալիս են գնդի ձև և ցցում փշերը: Որոշ կենդանիների գնդի վերածվելը ոչ միայն պաշտպանական մեխանիզմի դրսևորում է, այլև հնարավորություն է տալիս արագորեն իջնել զառիթափ՝ գլորվելով ծառի կամ լեռան գագաթից: Գնդի ձևն օգնում է զրահակիր կոչվող կենդանիներին, ոզնուն և ոլորասարդերին պահպանել ջերմությունն ու խոնավությունը, երբ եղանակային ծանր պայմաններ են առաջանում:
  • Ընտանի կենդանիները՝ կատուներն ու շները, հաճախ քնում են ՝ դառնալով փափկամազ գունդուկծկներ, որոնցով փափկածնում են իրենց տերերին։
  • Մարդը սթրեսային իրավիճակներում ընդունում է նախածննդկանի դիրքը, քանի որ սփոփանքի և պաշտպանության կարիք է զգում: Այդ միջոցով մարդիկ փորձում են վերադառնալ այն հանգստության և անդորրության վիճակին, որը նրանք զգացել են արգանդում՝ մինչ աշխարհ գալը:
  • Ի պատիվ մարմնին գնդաձև վիճակի, հորինվել է գեղեցիկ և հուզիչ տոն: Ամեն տարի դեկտեմբերի 18-ին նշվում է Գունդ ու կծիկ կուչ գալու օրը։
  • նախածննդկանի կեցվածք ընդունելը թուլացման մեթոդներից է, որն օգտակար է մարմինական և հոգեկան առողջությանը: Գունդ ու կծիկ դառնալը բարելավում է աղեստամոքսային համակարգի աշխատանքը, օգնում է ազատվել գիշերային խռմփոցից և, մկանների թուլացման պատճառով, դաշտանային ցավերից: նախածննդկանի դիրքը, որը խորհուրդ են տալիս ընդունել հոգեբաններըթ, նվազեցնում է հուզական անկայունությունը, ազատում բացասական մտքերից և տալիս պաշտպանության զգացում՝ տոգորում դեպրեսիայի դեմ պայքարելու համար:

Բոլոր տոների մասին տեղեկացեք՝ անցնելով հետևյալ  հղումով։

Բաժին: Անսովոր տոներ | Դիտումներ: 349 | Ավելացրեց: armenlur | Պիտակներ: Բոլոր տոները, 18 դեկտեմբեր, Ռուսաստան | Վարկանիշ: 0.0/0